ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 03:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 3 » Վերահսկում է իրավիճակը /Անհանգստանալու լուրջ առիթ դեռեւս չկա/
11:12
Վերահսկում է իրավիճակը /Անհանգստանալու լուրջ առիթ դեռեւս չկա/

Նախիջեւանում իրավիճակը վերահսկելի է, անհանգստանալու ոչինչ չկա. այս մասին երեկ՝ 2018 թվականի ամառային զորակոչի առաջին օրը հանրապետական կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական ԶՈւ—երը նախիջեւանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ—երը պատասխան կրակ են բացել եւ թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը։ Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է այրվում Նախիջեւանում ադրբեջանական դիրքը։
«Ավելի մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում»,– նշեց գլխավոր շտաբի պետը։
Ինչ վերաբերում է արցախա—ադրբեջանական սահմանին լարվածության մեծացմանը, հակառակորդի տեղաշարժերին եւ այսօր մեկնարկելիք զորավարժություններին, Արտակ Դավթյանը նշեց. «Վերջին տարիների ընթացքում մշտապես նման խոսակցությունները կան, մշտապես լարվածությունը կա, մշտապես Ադրբեջանը զորավարժություններ անցկացնում է, եւ այդտեղ առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում։ Իրենց զորավարժություններին մենք ուշի ուշով հետեւում ենք, մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացմանը։ Նույն ձեւով էլ մենք ենք ըստ պլանների զորավարժություններ անցկացնում, եւ նույն ձեւով Ադրբեջանն է հետեւում մեր զորավարժություններին։ Անհանգստացնող ոչինչ չկա»։
ԳՇ պետը նաեւ հայտնեց, որ այսօրվա զորակոչին ՊՆ—ն պատրաստվել էր բավականին երկար, շատ աշխատանքներ են տարվել՝ հնարավոր խոչընդոտներից եւ դեպքերից խուսափելու համար։
«Զինված ուժերն ի վիճակի են ապահովելու մեր զինծառայողներին ամեն ինչով, ինչը նախատեսված է օրենքով։ Կխնդրեմ բոլորիդ, եթե կլինեն դեպքեր, կիմանաք կոնկրետ դեպքեր, որ այս կամ այն զորամասը չի ապահովում զինծառայողի ինչ—որ բանը, մենք պատրաստ ենք շատ օպերատիվ արձագանքելու, լուծումներ տալու տվյալ խնդիրներին»,–հայտարարեց նա։
Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում զինծառայողներին ապահովման մասով 5 ահազանգ է ստացվել, որոնցից միայն մեկն է հաստատվել, եւ խախտումները վերացվել են։
Գլխավոր շտաբի պետը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքել են 300 զինծառայողներ. «Կոչից հետո ունենք մոտ 300 զինծառայող, որից նվազագույնը 156 հոգին նախկինում խուսափող զինծառայողներ են, ներկայացել են եւ պատրաստ են անցնելու իրենց ծառայությանը»։
Արտակ Դավթյանը նաեւ անդրադարձավ ռուս պատգամավորների, հասարակական—քաղաքական գործիչների՝ ադրբեջանական դիրք այցին. «Անհատների կողմից կատարված գործողություն է, ես չեմ ուզում մեկնաբանել։ Հարցը կարող եք ուղղել տվյալ պետության ներկայացուցիչներին։ Դատապարտում ենք իհարկե, մեզ համար հաճելի չէ, բայց նրանք այլ պետության ներկայացուցիչներ են, իրենց պետության պլաններով մասնակցում են երրորդ պետության ինչ—որ միջոցառման, եւ դա իրենց փոխարեն մեկնաբանելը ոչ կոռեկտ է»։
Հարցին՝ գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումներից հետո մատակարարումների հետ կապված վերահսկողությունը խստացվե՞լ է, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Որ կարգը վերանայվելու եւ վերահսկողությունը խստացվելու է, միանշանակ է, իսկ ինչ վերաբերում է ԵԿՄ—ին տրվող ապրանքներ ընդհանրապես չտալուն, դա չի քննարկվել»։ 

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 309 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024