ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 22.11.2017, 11:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 25 » Վստահելի գործընկերություն՝ ի շահ բարեկամ երկրների /Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան/
18:10
Վստահելի գործընկերություն՝ ի շահ բարեկամ երկրների /Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան/

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով նախօրեի երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը։
«Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանում։ Հայ—թուրքմենական հարաբերությունները բարեկամական են եւ բազմաշերտ բնույթ ունեն։
Շատ ուրախ եմ, որ Դուք այսօր Հայաստանում եք։ Ձեր այցը նշանակալի իրադարձություն է, եւ այն տեղի է ունենում մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի նախօրեին։ Սա շատ լավ առիթ է ինչ—որ չափով ամփոփելու արդյունքներն ու նախանշելու մեր ապագա աշխատանքը։ Թուրքմենստանը վստահելի գործընկեր է, եւ մենք հետաքրքրված ենք ակտիվորեն զարգացնելու մեր պետությունների միջեւ հարաբերությունները, ինչի համար կան բոլոր հնարավորությունները։ Մենք ակտիվ շփվում ենք, եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք խոսելու մեր հետագա ծրագրերի մասին։ Բարով եք եկել։ Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու եւ, իհարկե, իմ բարեկամական ողջույնները՝ Թուրքմենստանի ժողովրդին»,–ասել է հանրապետության նախագահը։
«Շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար, Սե՛րժ Ազատի։ Կցանկանայի Թուրքմենստանի պատվիրակության անունից եւս շնորհակալություն հայտնել Ձեր ջերմության, հյուրընկալության համար, եւ ինչպես Դուք շատ ճիշտ նշեցիք՝ այս տարի, իսկ ավելի ստույգ՝ հոկտեմբերի 9—ին, լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը։ Կցանկանայի ասել, որ այս տարիների ընթացքում շատ բան է արվել Թուրքմենստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ե՛ւ քաղաքական, ե՛ւ առեւտրատնտեսական, ե՛ւ մշակութային—հումանիտար կապերի զարգացման գործում։ Ամենակարեւորը, ինչը եւ Դուք իրավացիորեն նշեցիք՝ այս այցը նոր խթան է հաղորդում մեր փոխգործակցությանը եւ բացահայտում է փոխհարաբերությունների զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարը։
Իհարկե, այդ ամենը հանուն մեր ժողովուրդների բարօրության է։ Ես կցանկանայի ընդգծել նաեւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը, որոնց հետ կապված մենք ձեզ միշտ շնորհակալ ենք։ Դուք մշտապես աջակցություն եք ցուցաբերում չեզոքության մեր կարգավիճակին վերաբերող հարցերում։ 
Միջազգային հարթակներում մեր կողմից առաջ քաշված հարցերը, որոնք, իհարկե, ընդհանուր հարցեր են, ինչպես օրինակ՝ ամբողջ աշխարհում կայունության եւ անվտանգության հաստատումը, էներգաանվտանգությանն առնչվող հարցերը, կայուն տրանսպորտի եւ տրանսպորտային միջանցքների զարգացմանն առնչվող հարցերը, առավել եւս, որ դրանց վերաբերյալ ընդունվել են ՄԱԿ—ի համապատասխան բանաձեւեր, մենք կտեղափոխենք նաեւ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ, ԱՊՀ եւ այլն։ Դրա համար էլ մենք ճիշտ ենք վարվում, որ շարունակաբար խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ԱԳՆ—ների միջեւ այդ հարցերի շուրջ։ Անհրաժեշտ է դրանք շարունակել։
Առեւտրատնտեսական ոլորտում այսօր Թուրքմենստանը շատ մեծ ներուժ ունի։ Նման ներուժ դուք եւս ունեք։ Կարծում եմ, որ մենք այն կարող ենք օգտագործել տարբեր ուղղություններով։ Իհարկե, դրանք առաջին հերթին առեւտրին, էներգետիկային, գյուղատնտեսությանը, տեքստիլ արդյունաբերությանը, առողջապահությանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ուղղությունների առնչվող հարցերն են։ Իհարկե, այստեղ հիմնական ծանրությունն ընկնում է տնտեսական համագործակցության հարցերով մեր միջկառավարական հանձնաժողովի վրա, որն էլ պետք է հանդիսանա մեր երկրների միջեւ հիմնական համակարգողը։
Հումանիտար կապերի առումով մեզ շատ բան է միավորում։ Մեր հարաբերությունները գալիս են դեռեւս միջնադարից։ Ուրախալի է, որ մենք դա այսօր շարունակում ենք եւ օրինակ ենք հանդիսանում մեր երկրների ապագա սերունդների համար։
Եվս մեկ անգամ կցանկանայի երախտագիտություն հայտնել Ձեզ հրավերի համար եւ առիթից օգտվելով՝ ցանկանալ պետական Ձեր գործունեությանը հաջողություն, Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդին՝ բարգավաճում եւ ամենայն բարիք»,–ասել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 15 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017