ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 23:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 9 » Վճռական աջակցություն /Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է ՆԱՏՕ–ի նախարարական հանդիպմանը/
10:32
Վճռական աջակցություն /Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է ՆԱՏՕ–ի նախարարական հանդիպմանը/

Դեկտեմբերի 7—ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց եւ ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ—ի անդամ եւ առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տե ղեկատվության վարչությունից։
Ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող հավաքական ջանքերին։
«Մեր զինծառայողների՝ Աֆղանստանում գտնվելու փաստը, ինչպես նաեւ մեր ներկայությունն այսօր այստեղ, Աֆղանստանում խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը մեր շարունակական նվիրվածության լավագույն վկայությունն են։ Մենք միասնական ենք,Վճռական աջակցությունե առաքելության շրջանակներում համատեղ ջանքերով այս նպատակներին հասնելու եւ աֆղանական իշխանությունների կողմից երկրի արդյունավետ վերահսկողության իրականացմանը, ինչպես նաեւ երկարաժամկետ անվտանգության ապահովմանն աջակցելու հարցում։ Շատ բան արդեն արվել է, այնուամենայնիվ, դեռ բավականաչափ անելիքներ կան։
Անվտանգության հետ կապված միջադեպերը շարունակում են մեր ուշադրությունը սեւեռել Աֆղանստանի առջեւ ծառացած մարտահրավերների վրա։ Մտահոգիչ են Թալիբանի գործունեության եւ Աֆղանստանում ԴԱԻՇ—ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների ներկայության մասին տեղեկությունները։ Դա մեզ հիշեցնում է, որ աշխարհի մի կետում անվտանգության խնդիրները, համապատասխան ուշադրության չարժանանալու դեպքում, սպառնալիք են դառնում բոլորիս համար։ Դա նաեւ ամրապնդում է մեր միասնական վճռականությունը շարունակելու միասնական ջանքերը՝ ապահովելու համար նրանց անվտանգությունը, ովքեր դրա կարիքն ունեն։ Ահաբեկիչները պետք է զրկվեն պարարտ հող գտնելու հնարավորությունից։
Հենց այսպիսի ընկալմամբ էլ Հայաստանը հանձնառություն է ստանձնել՝ իր ներդրումն ունենալու միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման միասնական ջանքերում։ Դրա վկայությունն է նաեւ անցյալում ու ներկայում մեր մասնակցությունը Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում եւ Մալիում իրականացվող միջազգային առաքելություններին։
Ինչպես Վարշավայում կայացած ՆԱՏՕ—ի գագաթաժողովի իր ելույթում վերահաստատեց Հայաստանի Հանրապետության Նախագահը, 2017թ. ընթացքում հայկական զորախումբը կշարունակի ներկայիս մակարդակով ծառայություն իրականացնել,Վճռական աջակցությունե առաքելության շրջանակներում։ Մենք նաեւ պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել,Տեւական գործընկերությանըե, երբ այն կփոխարինի,Վճռական աջակցությունե առաքելությանը։
Հայաստանը շարունակում է աջակցել Աֆղանստանի կողմից ղեկավարվող համաաֆղանական ընդգրկվածություն ունեցող խաղաղ գործընթացին։ Վստահ ենք, որ միասնական ջանքերով եւ վճռականությամբ կհասնենք մեր ընդհանուր նպատակին՝ օժանդակելու Աֆղանստանի ժողովրդին անվտանգության ու կայունության ապահովման գործում»,–ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 272 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024