ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 15.12.2018, 10:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 20 » Խաղաղ ընթացքին կողմ են բոլորը /Սակայն ոչ միշտ է հաջողվում մնալ օրենքի շրջանակներում/
09:02
Խաղաղ ընթացքին կողմ են բոլորը /Սակայն ոչ միշտ է հաջողվում մնալ օրենքի շրջանակներում/

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ իր կողմնակիցների հետ շարունակել է երթերը մայրաքաղաքում։ 
Սկսելով Հանրապետության հրապարակից՝ մասնակիցներն անցել են տարբեր փողոցներով։ Ոստիկանները կասեցրել են կառավարության շենքը շրջափակելու նրանց փորձը։ Այս անգամվա անակնկալը Արշակունյաց պողոտայով դեպի «Սուրմալու» եւ «Փեթակ» տոնավաճառներ հասնելն էր։ Իրավապահները թույլ չեն տվել մասնակիցներին մտնել «Փեթակ»։ Ի վերջո, Փաշինյանին եւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին թույլ են տվել մտնել առեւտրի կենտրոնի տարածք։ Քիչ անց նրանք վերադարձել են եւ երթը շարունակվել է դեպի Գ. Նժդեհի հրապարակ, այնտեղից Բագրատունյաց փողոց, Իսակովի պողոտա, ապա հասել են Հաղթանակի կամուրջ, այնուհետեւ՝ Երեւանի քաղաքապետարանի մոտ, որտեղ հարակից այգում մի քանի ժամ հանգստացել են։
ՀՀ ոստիկանությունը տարածել է հավաքի մասնակիցներին ուղղված հերթական հայտարարությունը, ըստ որի «Երեւանում ապօրինի գործողություններ իրականացնող հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները ոչ միայն շարունակում են չենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, այլեւ բռնի գործողություններ են կատարում նրանց նկատմամբ։ Նման վարքագիծն ակնհայտորեն դուրս է խաղաղ հավաքների բովանդակությունից եւ եւս մեկ անգամ ապացուցում է, որ կազմակերպիչների արտաքուստ «խաղաղ» կոչերով փորձ է արվում քողարկել ակնհայտ ապօրինի գործողությունները»։
Այնուհետեւ անօրինական քայլերի հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունը դնելով կազմակերպիչների վրա՝ ոստիկանությունը նշել է. «Ստեղծված իրավիճակում, իրենց օրինական պահանջներին չենթարկվելու համար, ոստիկանության ծառայողները ստիպված են վարչական ներգործության միջոցներ կիրառել իրավախախտում կատարած անձանց նկատմամբ»։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ժամը 13։30—ի դրությամբ բերվածների թիվը հասել է 100—ի, ժամը 15։30—ի դրությամբ՝ 122—ի։
Փաստաբանների պալատից տեղեկացրել են, որ իրենց փաստաբանները անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում անչափահասներին։
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բաժիններ տանել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ։
«Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,– ասել էր ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Ոստիկանությունը երեկ էլ դիմել է լրագրողներին՝ խնդրելով հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար։
Իսկ առավոտյան տեղեկատվություն է տարածվել, որ բռնություն է գործադրվել լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ։ Լրագրողը այդ անձանց կարողացել է լուսանկարել, ավելի ուշ նկարները հրապարակվել են։
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ստացված տեղեկությունները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180—181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտել է այդ գործողությունը՝ շեշտելով, որ «լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների»։
Պաշտպանի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ քննչական կոմիտե։
Հայաստանի ժուռնալիստների միությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն գործածներին, միաժամանակ պահանջելով ոստիկանությունից «առավել զգոնություն ցուցաբերել բողոքի ակցիաների ընթացքում աշխատող լրագրողների նկատմամբ՝ կանխելու համար հանցագործ տարրերի կողմից նրանց նկատմամբ հնարավոր բռնության դեպքերը»։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Երեւանի հիվանդանոցներում ապրիլի 19—ի, ժամը 17։00—ի դրությամբ բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։
Ավելի ուշ ոստիկանությունը կրկին հավաքի մյուս կազմակերպիչներին ուղղված հայտարարություն է տարածել. «Ինչպես նաեւ հավաքի իրականացման նախորդ օրերին հավաքի կազմակերպիչների, առանձին մասնակիցների վարքագծի պարզ դիտարկումն ակնհայտորեն վկայում է վերջիններիս գործողությունների սադրիչ բնույթը, ովքեր ակնհայտորեն նպատակ ունեն բախումներ հրահրել քաղաքացիների եւ իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների միջեւ։
Այդպիսի վարքագծով աչքի ընկած կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Շահեն Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, Վահան Կոստանյանը եւ մի խումբ մասնակիցներ պետք է հստակ գիտակցեն իրենց գործողությունների բոլոր հետեւանքների պատասխանատվությունը»։
Ի պատասխան՝ շարժման կազմակերպիչները հայտարարել են, որ «նախաձեռնության հեղինակների համար բռնության մերժումը սկզբունք է... իսկ բոլոր այն անձինք, ովքեր հրահրում են նման գործողությունները կամ բռնություն են կիրառում որեւէ մեկի նկատմամբ, չեն հանդիսանում ակցիայի մասնակիցներ»։
Նշենք, որ երեկոյան նախաձեռնության կազմակերպիչները հրավիրել են հերթական հանրահավաքը Հանրապետության հրապարակում։
Հանրահավաքից հետո մասնակիցները երթով քայլեցին մայրաքաղաքի փողոցներով։

Դիտումներ: 14 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018