ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 25.11.2017, 05:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 24 » Խաղաղասիրության պատգամներ Մայր Աթոռից /Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Բեռլին/
16:02
Խաղաղասիրության պատգամներ Մայր Աթոռից /Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Բեռլին/

Հոկտեմբերի 20—ին Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը արեւելյան ուղղափառ եկեղեցիների պետերի հետ միասին հյուրընկալվեց Գերման—ավետարանական եկեղեցու «Հաց աշխարհի համար» սոցիալական ծառայության կենտրոնում, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ծառայության պատասխանատու եւ կենտրոնի տնօրեն դոկտ. տիկ. Կոռնելիա Ֆյուլկրուգ—Վայցելը, ողջունելով արեւելյան ուղղափառ նվիրապետերին եւ համառոտ ներկայացնելով սոցիալական կենտրոնի պատմությունն ու առաքելությունը, հրավիրեց եկեղեցապետերին իրենց ողջույնի խոսքն ուղղելու ներկաներին։
Իր օրհնության խոսքում Վեհափառ հայրապետը, գոհունակություն արտահայտելով կենտրոն այցելության առիթով, մասնավորապես, կարեւորեց նրա առաքելությունը քրիստոնեական եկեղեցիների կյանքից ներս։ «Ուրախ ենք հյուրընկալվելու եկեղեցական—սոցիալական ծառայության մի կենտրոնում, որն այսօր աշխարհում տիրող սովի ու նեղությանց մեջ իր քրիստոնեական նվիրյալ ծառայությունն է բերում մարդկությանը։ Մենք տպավորված ենք կենտրոնի աշխատանքով եւ ձեռքբերումներով։ Ինչպես գիտեք, խորհրդային անաստվածության տարիներից հետո անցյալ քսանհինգ տարիների ընթացքում մենք կարողացանք վերակազմակերպել սոցիալական ծառայության բաժինը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հայաստանն այսօր ապրում է տնտեսական շրջափակման եւ պատերազմական իրավիճակում։ Մենք փորձում ենք մեր ժողովրդի կարիքավոր զավակների համար հայթայթել անհրաժեշտ օգնությունը»,–ասաց Նորին սրբությունը՝ բարի ու արդյունավոր ընթացք մաղթելով Գերման—ավետարանական եկեղեցու սոցիալական ծառայությանն ու նրա աշխատակիցներին իրենց հետագա ծառայության եւ առաքելության մեջ։
Այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսը Ղպտի ուղղափառ, Ասորի ուղղափառ եւ Հնդիկ Մալաբար ուղղափառ եկեղեցապետերի հետ միասին նախագահեց Բեռլինի՝ Դիտրիխ Բոնհոֆֆերի անվան Գերման—ավետարանական եկեղեցու կենտրոնում բացված «Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովը։
Բեռլինի Գերման—ավետարանական եկեղեցու եպիսկոպոս դոկտ. Մարկոս Դրյոգեն ողջույնի իր խոսքում մեծապես կարեւորեց արեւելյան ուղղափառ եկեղեցիների տեղն ու դերը քրիստոնեական եկեղեցու կյանքում՝ մասնավոր շնորհակալություն հայտնելով եկեղեցապետերին Գերմանիա կատարած իրենց այցելության համար։
Վեհափառ հայրապետն իր խոսքը հնչեցրեց գերմաներեն։ 
«Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները» միջազգային համաժողովի գումարման առիթով Նորին սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց համաժողովի կազմակերպիչներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր եռանդուն կերպով միջազգային ամենատարբեր հարթակներից հնչեցնում են Միջին Արեւելքում քրիստոնյաների վիճակի ու հալածանքների օրեցօր բարդացող խնդիրը։ Վեհափառ հայրապետը հույս հայտնեց, որ նմանատիպ համաժողովների կազմակերպումը միջազգային հանրության առաջ վերստին կպարզի մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող իրական պատկերը՝ նպաստելով այնտեղ ապրող հավատակից քույրերի ու եղբայրների անվտանգ ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը։
Աղոթելով Հայոց եկեղեցու՝ Մերձավոր Արեւելքում ապրող զավակների, արեւելյան քույր եկեղեցիների հավատացելոց, հոգեւորականաց ու նվիրապետերի համար՝ Ամենայն հայոց կաթողիկոսը Երկնավոր Տիրոջից հայցեց խաղաղություն ու շենություն հնագույն ու պատմական եկեղեցական համայնքներին։ Վերջում Գարեգին Բ կաթողիկոսը շեշտեց, թե նահատակությունը գրեթե հասակակից է արեւելյան ուղղափառ քրիստոնեությանը, եւ մաղթեց, որ դարավոր այդ պատմական շղթային ավելանան նաեւ արդարությունն ու խաղաղությունը։
Նույն օրը երեկոյան, հավարտ պաշտոնական ծրագրի, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ա. Սմբատյանի կողմից, ի պատիվ Գերմանիա Ամենայն հայոց հայրապետի պաշտոնական այցելության, կազմակերպվեց պաշտոնական ընթրիք—ընդունելություն, որին հրավիրված էին Գերմանիայի իշխանությունների, ինչպես նաեւ դիվանագիտական եւ եկեղեցական առաքելությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Վեհափառ հայրապետի հատուկ հրավերով ընթրիքին միացավ նաեւ Ասորի ուղղափառ եկեղեցու Նորին սրբություն Իգնատիոս Եփրեմ Բ պատրիարքը՝ իրեն ուղեկցող պաշտոնական պատվիրակությամբ։
Հոկտեմբերի 21—ին, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500—ամյակի հոբելյանական տոնակատարությնների շրջանակում Գերմանիա կատարած պաշտոնական այցի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց եւ ծաղկեպսակ զետեղեց Բեռլինի կաթողիկե Մայր տաճարի հարեւանությամբ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին կանգնեցված խաչքար—հուշարձանին։
Հավարտ սրբոց նահատակաց բարեխոսական կարգի՝ Վեհափառ հայրապետն իր հայրական պատգամն ուղղեց ներկա բեռլինահայ համայնքի հավատացյալ հայորդիներին։ Նորին սրբությունն իր պատգամի մեջ, մասնավորապես, ասաց. «…Մենք մեր արդար դատի համար միջազգային ամենատարբեր հարթակներից հնչեցրել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը։ Գերմանիան մեկն է այն եվրոպական երկրներից, որտեղ, շնորհիվ Հայ եկեղեցու, ՀՀ դեսպանության եւ հայ համայնքի համատեղ ջանքերի, պաշտոնապես ճանաչվել ու դատապարտվել է, ի շարս այլ ցեղասպանությունների, նաեւ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը։ …Այս հուշակոթող—խաչքարը վառ վկայությունն է սրբոց նահատակաց հիշատակի հանդեպ ձեր հավատարմության»։
Բարեխոսական կարգից հետո՝ Ամենայն հայոց հայրապետը, արեւելյան ուղղափառ եկեղեցիների պետերի եւ Գերման—ավետարանական եկեղեցու եպիսկոպոսաց խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեթֆորդ—Շտրոմի հետ միասին Բեռլինի ավետարանական Մայր տաճարում նախագահեց Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանն ու քրիստոնյաներին նվիրված հատուկ միջեկեղեցական աղոթքին։
Միջեկեղեցական աղոթքի ավարտին Նորին սրբությունը Լեռան քարոզի Երանիների ավետարանական տեղիի վերաբերյալ իր մտածումները կիսեց ներկա եկեղեցապետերի ու հավատացյալների հետ։
Արարողության ավարտին Նորին սրբությունն ու արեւելյան ուղղափառ եկեղեցապետերն իրենց պատվիրակություններով հանդիսավոր թափորով առաջնորդվեցին դեպի ավետարանական Մայր տաճարի հանդիսությանց սրահ, որտեղ, չորսօրյա պաշտոնական այցելության ծրագրի ավարտին, Գերման—ավետարանական եկեղեցու բարձրագույն ներկայացուցիչների կողմից, ի պատիվ արեւելյան ուղղափառ եկեղեցիների նվիրապետերի, տրվեց պաշտոնական ընթրիք։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017