ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 09:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 1 » Խաղաղության ու երջանիկ մանկության մաղթանքներով /Հայաստանում եւ Արցախում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը/
11:55
Խաղաղության ու երջանիկ մանկության մաղթանքներով /Հայաստանում եւ Արցախում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը/

Եթե մոլորակի բոլոր մարդիկ մի պահ մանկանային եւ աշխարհին ու մյուս մարդկանց նայեին մանկան հայացքով, չէին լինի ավերմունքներ ու պատերազմներ, քանզի, Դոստոեւսկու խոսքերով ասած՝ այդ ամենը մանկան մի կաթիլ արցունքը չարժե։
Երեկ Երեխաների պաշտպանության միջազգային օրը գեղեցիկ միջոցառումներով նշվեց Հայաստանում եւ Արցախում։ Անշուշտ, միջոցառումների զգալի մասը կազմակերպվել էր մայրաքաղաքում։ Երեխաների համար անակնկալներ ու բարձր տրամադրություն էին ապահովել Ազգային ժողովի այգում, պաշտպանության նախարարությունում, կենդանաբանական այգում, «Սիրահարների այգում» եւ այլուր, օպերայի բակում կավճանկարների ավանդական մրցույթ էր, «Երազ» այգում հյուրընկալվել էին Արցախից եւ Սյունիքից ժամանած՝ զոհված զինվորականների երեխաները։ 
Տոնական միջոցառումներ անցկացվեցին նաեւ Գյումրիում, Վանաձորում, բազմաթիվ այլ քաղաքներում ու մարզերում։
Արցախում տոնական հանդեսները նպատակ ունեին նաեւ ոգեւորել երեխաներին, որոնք ստիպված էին ապրել ապրիլյան քառօրյա պատերազմի տագնապները։ Իսկ նրանց հայտնած հիմնական ցանկությունն այն էր, որ խաղաղություն լինի, եւ այլեւս մարդիկ չզոհվեն։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 351 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024