ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 13:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 12 » «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» /Երեւանում ընթանում է 10—րդ հոբելյանական «ԴիջիԹեք» գործարար համաժողովը/
09:43
«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» /Երեւանում ընթանում է 10—րդ հոբելյանական «ԴիջիԹեք» գործարար համաժողովը/

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրով երեկ Երեւանում մեկնարկեց 10—րդ հոբելյանական «ԴիջիԹեք» գործարար համաժողովը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ միջոցառումը ենթադրում է երկօրյա շփումներ B2B ֆորմատով՝ ՏՀՏ եւ տնտեսության մյուս ոլորտների ընկերությունների միջեւ։
Համաժողովի մեկնարկին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընթերցեց վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը։
«Չափազանց մեծ է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի դերը, որը 2008—ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Այս տարի եւս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»,–ասված էր ողջույնի խոսքում։ Վարչապետը կարեւորել է նաեւ ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում։ «Սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման եւ աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորվելու առումով»,–նշել է վարչապետը։ 
Նախարար Վահան Մարտիրոսյանն էլ հույս հայտնեց, որ արդյունավետ քննարկումներ կանցկացվեն օրակարգային բոլոր թեմաների շուրջ։ Համաժողովին մասնակցում էր նաեւ օրերս Հայաստան ժամանած Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուն։ Երեւանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019—ի (WCIT) քննարկումը միջոցառման հիմնական ուղղությունն էր։ Հայտարարվեց «wcit2019.org» կայքի գործարկումը, ցուցադրվեց «WCIT 2019»—ի հոլովակը։ Մասնակիցներին ներկայացվեց նաեւ համաժողովում Հայաստանի բրենդի հայեցակարգը, որի հիմնական ուղերձը մեկն է՝ աշխարհում չկան կենտրոններ ու ծայրամասեր, կարեւորն այն է, թե որ դիտանկյունից ես նայում։ Այդ համատեքստում որպես համաժողովի խորագիր ընտրվել է «Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center) կարգախոսը։ Համաժողովի եւ խորագրի հիմքում ընկած են 4 կարեւոր թեմաներ. կրթություն, ապակենտրոնացում, մարդասիրություն եւ Հայաստանը որպես աշխարհի ՏՏ առաջընթացի այլ աղբյուր կամ կենտրոն։ Հենց այս նպատակով է, որ ԻՏՁՄ—ն ծրագրում է ինժեներական կրթության հնարավորություններ ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար եւ ներդնել «Արմաթ» խմբակներ յուրաքանչյուր դպրոցում։
Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նաեւ այսօր՝ ընդգրկելով մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ «ՏՏ ներդրումային համակարգ», «Վերականգնվող էներգիա եւ բնապահպանություն», «Տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ եւ լուծումներ», «Պետական գնումներ. խնդիրներ եւ լուծումներ», «Մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ», «ՏՏ եւ զբոսաշրջություն»։ 

Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 387 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024