ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 11:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 16 » Խնդիրները շատ են, բայց՝ լուծելի /Արմեն Սարգսյանը նոր հանդիպումներ է ունեցել/
16:32
Խնդիրները շատ են, բայց՝ լուծելի /Արմեն Սարգսյանը նոր հանդիպումներ է ունեցել/

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը երեկ շրջայց է կատարել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակում, որից հետո խորհրդակցության մասնակցել գրասենյակի ղեկավարության հետ։
Շրջայցից հետո Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների բազմաբնույթ հարցերին։ Նախ՝ տեղեկացրել է, որ ՀԲԸՄ—ի անդամների հետ քննարկել են, թե ինչպես Հայաստանում բարեգործական ծրագրերն ավելի գործնական եւ արդյունավետ, միմյանց չկրկնող դարձնել, ինչպես պետք է պետությունն աջակցի բարեգործությանը։
ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի ղեկավար Վազգեն Յակուբյանը իր հերթին նշել է, որ պետք է լինեն առողջ քննարկումներ այն մասին, թե ինչպես բարեգործական կազմակերպությունները կարող են մեծ դեր ունենալ սփյուռքի կարողությունները Հայաստանի հետ կապելու հարցում. «Մենք հայտնեցինք մեր գաղափարը, որ ցանկանում ենք մեր կազմակերպությունը կամրջել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ, եւ այդ կամուրջը պետք է աշխատի երկկողմանի։ Այն գաղափարը, որ միշտ սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, հարկավոր է մոռանալ, որովհետեւ Հայաստանը հաջողված ծրագրեր ունի, որոնց միջոցով ինքն էլ կարող է սփյուռքին օգնել, որպեսզի սփյուռքում հայկական ոգին ավելի բարձր պահվի»։
Անդրադառնալով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին՝ Արմեն Սարգսյանը շեշտել է, որ դրանք հաղթահարելու համար այլ ուղի չկա, քան ազգային երկխոսություն սկսելը։ Բանն այն է, որ Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է՝ հսկայական խնդիրներով, եւ տնտեսությունը զարգացնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու խնդիր ունի, որը հնրավոր է միայն ազգային երկխոսությամբ. «Եվ ինչ—որ տեղից պետք է սկսվի այդ երկխոսությունը, եթե դա չլինի, հասարակության, ձեր, իմ կողմից թվարկված խնդիրներից որեւէ մեկը չենք կարողանալու լուծել։ Եթե մեր քաղաքացիներին, անհատներին, քաղաքական ղեկավարներին, ապագա նախագահին, վարչապետին, նախարարին կամ գյուղապետին բաժանենք յուրայինի եւ ոչ յուրայինի, տեղ չենք հասնի։ Ես կարծում եմ, որ ազգային երկխոսությունը շատ էական է։ Ժամանակն է, որ խոսենք, որովհետեւ մարտահրավերներն այնքան շատ են, որ չենք էլ պատկերացնում»։
Նման երկխոսության օրինակ է բերել այն, որ խորհրդարանում հանդիպել է «Ելք» խմբակցության անդամների հետ. «Ես չէի գնացել նրանց հետ հանդիպելու, որ խնդրեի փոխել իրենց վերաբերմունքը, որովհետեւ նրանց դիրքորոշումը սկզբունքային է։ Ես գնացել էի, որովհետեւ կարծում եմ, որ մեր երկրում երկխոսության կարիք կա։ Մեր երկրում բոլոր կազմակերպությունները, կառույցները, կուսակցությունները՝ Ազգային ժողովում եւ դրանից դուրս, պետք է սկսեն երկխոսություն, քանի որ հակառակ դեպքում մեր հասարակությունն ավելի մասնատված կդառնա, իսկ հասարակության առանձին մասերն ամեն անգամ յուրայիններ եւ հակառակորդներ կառանձնացնեն»։
Այս համատեքստում նա չափազանց կարեւորել է ժողովրդավարությունն ամրապնդելու, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, արդար հասարակություն ձեւավորելու, սոցիալական արդարության հասնելու, աղքատների եւ հարուստների բեւեռացումը վերացնելու հրամայականները։
Արմեն Սարգսյանը լավատես է։ Չնայած, նրա բնորոշմամբ, երկրում առկա խնդիրների ցանկը բավականին մեծ է, սակայն միեւնույն ժամանակ մեծ է նաեւ դրանց հնարավոր լուծումների ցանկը։
Երեկ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։ «Ես խնդրեցի, որ այս հանդիպումը կայանա, քանի որ կարծում եմ՝ այն շատ էական է։ Էական է մի ազգի համար, որն աշխարհով մեկ ունի մեծ սփյուռք։ Ես ինքս էլ ընտանիքիս հետ երկար տարիներ ապրել եմ Հայաստանից դուրս ու շատ լավ գիտեմ, որ համայնքը շատ կարեւոր է։ Ձեզանից յուրաքանչյուրը՝ անկախ նրանից, թե ինչ ազգության է եւ ինչ անձնագիր է կրում բացի Հայաստանի Հանրապետության անձնագրից, իրեն զգա ՀՀ լիարժեք քաղաքացի»,–ասել է նա։
Նրա խոսքով, բազմազգ քաղաքն ու բազմազգ մշակույթը մեծ հարստություն են։ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ հետագայում եւս առիթ կունենա շփվելու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ «Դուք ինձ համար իմ հայրենակիցն եք, ու անկախ նրանից՝ ես կլինեմ ՀՀ նախագահ, թե ոչ, չեմ կարծում, որ մեր հարաբերությունները այսպես կավարտվեն։ Առաջ մենք այս խորհրդի կարգավիճակով իրար հետ չենք հանդիպել, բայց ձեզանից շատերին ես անձամբ ճանաչում էի, ոմանք էլ իմ երկար տարիների ընկերներն են եղել»,– հավելել է Արմեն Սարգսյանը։ hhpress.am

Ա. Հ.

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 272 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024