ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 17:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 28 » Խորացող ինտեգրացիոն փոխգործակցություն /Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը Սանկտ Պետերբուրգում/
09:22
Խորացող ինտեգրացիոն փոխգործակցություն /Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը Սանկտ Պետերբուրգում/

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետեւել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին։
Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման զեկույցը, այնուհետեւ անցել օրակարգային հարցերին։ Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի եւ մաքսային համագործակցությանը, ինչպես նաեւ ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։ Քննարկվել են նաեւ ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանն ուղղված հարցեր։
Խորհուրդը որոշել է ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կոոպերացիայի ոլորտում ինտեգրացիոն համագործակցության եւ արդյունաբերության գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման հարցերով։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի աշնանը՝ Բելառուսում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 520 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024