ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 15:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 22 » Խորհրդաժողովը՝ բազմակարծության հարթակ է /Իսկ Համահայկական խորհուրդը կարող է դառնալ խորհրդաժողովի մանրակերտը/
16:35
Խորհրդաժողովը՝ բազմակարծության հարթակ է /Իսկ Համահայկական խորհուրդը կարող է դառնալ խորհրդաժողովի մանրակերտը/

Այն եզրակացությունները, որ կամայական, հաճախ ակնհայտ միտումնավորությամբ եւ կանխատրամադրվածությամբ արվում են ելույթներից, հարցազրույցներից կամ սովորական զրույցներից, տպավորություն են ստեղծում, թե ոմանք Հայաստան—սփյուռք խորհրդաժողովին անհամբեր սպասում էին, որպեսզի անհեթեթ քաղաքական ենթադրությունների հերթական տարափը լցնեն հասարակության գլխին։ «Այս ելույթը սառը ցնցուղ էր... », «... ելույթը շախ էր... », «...Այս խոսքերը ծանր հարված էին...», «Այս խոսքերից զգացվում է անվստահությունը...»...
Անսպասելի չէ, որ ոմանք, քաղաքագիտական վերլուծաբանների ծիրանին հագած, պետք է երեւան գային խելացի երեւալու համար, ընդ որում, չպետք է բացառել, որ որոշ «վերլուծությունների» ու Հայաստանի ապագայի վերաբերյալ, այսպես ասած, «կանխատեսումների» տեքստեր արդեն իսկ պատրաստ էին մինչեւ հերթական համաժողովը։
Բնականաբար, այսօր մեր երկրում թե՛ շտկելու բազմաթիվ հարցեր կան, թե՛ քննադատելու շատ պատճառներ, թե՛ կարգավորման կարիք ունեցող բազում ոլորտներ։ Այդ մասին խորհրդաժողովում բարձրաձայնեց նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը. «Այո, Հայաստանի պետությունը թերեւս կատարյալ չէ, բայց կան բոլոր հիմքերն այն ամրապնդելու, բարեփոխելու եւ ավելի լավը դարձնելու համար»։ 
Այս խորհրդաժողովն ինքնին հենց հարթակ էր արտահայտվելու, ներկայացնելու, բարձրաձայնելու, քննարկելու, առաջարկելու համար։ Ո՞վ է ասում, թե խորհրդաժողովին պիտի ներբողներ հնչեին, կամ խոսվեր դրախտի մասին։ Ընդհակառակը, հենց այս հարթակում պետք է հրապարակային հնչեցվեին այն խնդիրները, որոնք պետք է, հնարավոր է եւ անհրաժեշտ է կարգավորել թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։ Այս համաժողովին պետք է նախանշվեին այն առաջնահերթությունները, որոնք բխում են համահայկական շահերից։ Եւ եթե որոշ վերլուծաբանների կամ քաղաքագետների շահերը չեն համընկնում համահայկական շահերին, պետք չէ զբաղվել, ինչպես բազմիցս ենք առիթ ունեցել ասելու, ձվի մեջ մազ փնտրելով։
Ո՞վ է ասել, թե համաժողովի բոլոր մասնակիցները պետք է գոհ լինեն Հայաստանի իշխանություններից կամ հայաստանյան իրավիճակից, առավել եւս, որ հենց Հայաստանում էլ այդպես չէ, ինչը շատ բնական է եւ օրինաչափ նաեւ ժողովրդավարության տեսանկյունից։ Ո՞վ է ասել, թե սփյուռքի բոլոր գործարարները պետք է գոհ լինեին Հայաստանից եւ համաժողովում դիֆերամբներ ձոնեին։ Հենց Հայաստանի իշխանությունների համար էլ կարեւոր է, որ խորհրդաժողովում հնչեին օբյեկտիվ կարծիքներ ու նաեւ մտահոգություններ եւ քննադատություններ, իննը հնարավորություն է տալիս ավելի հստակ ծրագրել անելիքները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ու սոցիալական ոլորտներում, սփյուռքի հետ հարաբերություններում, միջազգային հարթակներում, ավելի արդյունավետ լուծումներ որոնել, ավելի ուշադիր լինել։ 
Հայաստան—սփյուռք խորհրդաժողովն իրական բազմակարծության հարթակ էր, որտեղ հնչած դժգոհությունները, մտահոգությունները բնավ էլ չարություն չէին բովանդակում, իսկ առաջարկությունները բոլորովին էլ նեղ շահերից չէին բխում։ Դրանք համահայկական շահագրգռվածության արդյունք էին՝ ելակետ ու նպատակակետ ունենալով ավելի ուժեղ Հայաստանը, ավելի կազմակերպված սփյուռքը, ավելի հզոր Արցախը։
Հայաստան—սփյուռք 6—րդ խորհրդաժողովում խոսվեց նաեւ Համահայկական խորհրդի ստեղծման մասին, ծավալվեցին քննարկումներ։ 
Ինչպես իր ելույթում նշեց Հայաստանի նախագահը. «Այս գործընթացի նպատակը ոչ թե արդեն ավանդաբար ձեւավորված կառույցների փոխարեն մի նոր կառույց ստեղծելն է, այլ արդեն գոյություն ունեցող կառույցների, սփյուռքի վառ եւ ճանաչված անհատ ներկայացուցիչների համար ընդհանուր հարթակ ձեւավորելը»։ Այս տեսանկյունից Համահայկական խորհուրդը կարող է դառնալ Հայաստան— սփյուռք խորհրդաժողովի մանրակերտը, այսինքն՝ այն մտահոգությունները եւ առաջարկությունները, որոնք հնչեցին խորհրդաժողովում, կարող են քննարկվել ստեղծվելիք Համահայկական խորհրդում, որն այս պահին դեռ գտնվում է գաղափարական խանձարուրում։
Մնում է՝ խորհրդաժողովում հնչածն ու լսածը ողջամիտ ֆիլտրումից հետո գործնական դրսեւորում ստանան, ինչի կարիքն ունենք Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում։ hhpress.am

Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 282 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024