ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 21.07.2017, 22:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 13 » Խորհրդարանական լսումներ /Քննարկվել են պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործման խնդիրները/
14:38
Խորհրդարանական լսումներ /Քննարկվել են պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործման խնդիրները/

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը երեկ կազմակերպել էր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ—ների ներկայացուցիչներ եւ ոլորտի պատասխանատուներ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Ողջունելով լսումների մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ բարձր պատրաստականություն ունեցող պահեստազորը ժամանակակից մարտունակ զինված ուժերի առանցքային բաղադրիչներից է, երկրի ռազմական անվտանգության համակարգում այն ունի կարեւոր դերակատարություն, եւ համակարգում ակնկալվող բարեփոխումները պետք է ուղղված լինեն ազգային անվտանգության մարտահրավերների արագ եւ համարժեք արձագանքմանը, պաշտպանական կարողությունների հետագա ամրապնդմանը։ Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է պահեստազորի կարիքների եւ ռեսուրսների վերագնահատումը, պահեստազորային պատրաստության մակարդակի բարձրացումը եւ այդ նպատակով արդյունավետ նոր մեխանիզմների ստեղծումը։
Պահեստազորի խնդիրները պարոն Նահապետյանը երեք հիմնական խմբի է դասել՝ օրենսդրական, կառուցվածքային—ինստիտուցիոնալ եւ ֆինանսական։ Նրա համոզմամբ՝ օրենսդրական եւ իրավակիրառ մակարդակում անհրաժեշտ են հավելյալ մեխանիզմներ պահեստազորային պատրաստության նոր պահանջներ սահմանելու եւ կիրառելու, վարժանքների, վարժական հավաքների եւ զորավարժությունների կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Պարոն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ ապրիլյան պատերազմը վեր հանեց մի շարք խնդիրներ, որոնք կապված էին նաեւ հայրենիքի պաշտպան կամավորականների՝ բանակին լիարժեք ինտեգրմանը, կառավարմանը եւ մարտական պատրաստականությանը։ Նրա գնահատմամբ՝ այդ խնդիրների լուծումը նույնպես պահանջում է հստակ իրավակարգավորումներ։
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ պահեստազորային պատրաստության նոր մոդել մշակելու եւ ընդունելու անհրաժեշտություն կա։ Նրա խոսքով՝ պետք է առավել արդյունավետ կազմակերպել պարտադիր զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների հետագա վարժանքների իրականացումը, պահեստազորային համակարգում նրանց ինտեգրումը եւ բանակի հետ նրանց շարունակական կապի ապահովումը։ Այս համատեքստում պարոն Նահապետյանը կարեւորել է ՏԻՄ—զինվորական կոմիսարիատներ արդյունավետ փոխգործակցությունը։ Նշվել է, որ անհրաժեշտ է պահեստազորային այնպիսի համակարգ, որն ի զորու կլինի բանակի հետ արագ ինտեգրմամբ ապահովել երկրի ռազմական անվտանգությունը։ Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել պայմանագրային պահեստազորային համակարգի կատարելագործումը։
«Համոզված եմ, որ պետությունն ունի արհեստավարժ պահեստազոր ունենալու համար բավարար նախադրյալներ, ուստի եւ միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ կարող ենք ձեւավորել մեր իրողություններին համահունչ ճկուն եւ կենսունակ պահեստազորային համակարգ»,— ընդգծել է պարոն Նահապետյանը։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի զորահավաքի հաջողության գործոնները, պահեստազորայինների պատրաստման գործընթացը, պահեստազորում ընդգրկվելու եւ հաշվառվելու կարգը, զինվորական վարժանքների կազմակերպումը, պահեստազորային սպաների, սերժանտների ու շարքայինների ռազմական հմտությունների կատարելագործման եւ վերապատրաստման գործընթացը։ Պարոն Քոչունցը պահեստազորայինների պատրաստման գործընթացը կատարելագործելու նպատակով առաջարկել է օրենսդրական փոփոխություն կատարել, որպեսզի ռազմատրանսպորտային պարտականությունը խաղաղ ժամանակ տարածվի նաեւ ՀՀ քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ։ Ի թիվս մի շարք առաջարկների, հնչել են նաեւ հնարավոր չափով զորահավաքային միջոցառումներն ավելացնելուն, զինված ուժերը զորահավաքային ռեսուրսներով զորահամալրման ներկա համակարգը անփոփոխ թողնելուն, կամավորական ստորաբաժանումների կազմավորումը, հանդերձավորումը եւ զինումը նրանց բնակությանը մոտ զորամասերում իրականացնելուն վերաբերող եւ այլ առաջարկներ։
ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում կարեւորել են խորհրդարանական լսումների անցկացումը եւ անդրադարձել մի շարք հարցերի, որոնք առնչվում էին պահեստազորային հավաքների կազմակերպման հաճախականությանը, ուժային կառույցների միջեւ համագործակցության ձեւաչափերին, պահեստազորային համակարգի կատարելագործմանը միտված քայլերին։ Համակարգի արդյունավետ գործունեության իրականացման եւ խնդիրների լուծման հարցում կարեւորվել է համալիր մոտեցումը։
Պահեստազորի բնագավառում միջազգային փորձը, մասնավորապես Ուկրաինայի հաջողված փորձն ու ոլորտում իրականացված բարեփոխումներն իր ելույթում ներկայացրել է զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փորձագետ Վլադիմիր Կոպչակը։
Քննարկումների ավարտին հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ համակարգի կատարելագործումը պաշտպանության ոլորտում մեր երկրի քաղաքականության առանցքային ուղղությունն է լինելու առաջիկա տարիների ընթացքում, եւ այդ քաղաքականությունը պահանջում է նաեւ որոշակի վերանայումներ, այդ թվում նաեւ օրենսդրական մակարդակում։ Պատգամավորը կարծիք է հայտնել, որ առաջիկա տարիներին ամբողջապես կձեւավորվի պաշտպանության ոլորտի նոր օրենսդրությունը, նոր եւ հստակ իրավակարգավորումներ կտրվեն պահեստազորային համակարգի առանձին բաղադրիչների կարգավորման հարցում։
Պարոն Նահապետյանը վստահեցրել է, որ նման հանդիպումները կլինեն շարունակական, պաշտպանության նախարարության հետ հարթակներ կստեղծվեն՝ քննարկելու համար բնագավառի կատարելագործմանը միտված քայլերը։
Նշենք, որ նիստի երկրորդ մասն անցկացվել է դռնփակ ընթացակարգով։
 

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 19 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017