ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 23:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 20 » «Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Սաակաշվիլին զինված խմբեր է ձևավորում». Ալասանիա
17:19
«Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Սաակաշվիլին զինված խմբեր է ձևավորում». Ալասանիա

«Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Սաակաշվիլին զինված խմբեր է ձևավորում». Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արևմտյան Վրաստանի Սամեգրելո շրջանում ստեղծվում են զինված խմբեր՝ իշխանությունների քաղաքական հակառակորդներին ճնշելու համար:
Ալասանիան հավելել է, որ պատրաստ է տվյալ հարցով դիմել Ազգային անվտանգության խորհրդին (ԱԱԽ). «Միխեիլ Սաակաշվիլին ակտիվորեն զինված խմբեր է պատրաստում: Հիմքեր կան կարծելու, որ այդ խմբերը ստեղծվում են հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ այլակարծ քաղաքական գործիչներին, ընդդիմության համակիրներին ու ակտիվիստներին ահաբեկելու, հալածելու, իսկ մի շարք դեպքերում՝ նաև ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար:
Այդ զինված խմբերում ընդգրկվել է մոտ 500 մարդ, որոնք չեն հանդիսանում ռեզերվիստներ: Այդ խմբերի կազմավորմամբ զբաղվում է պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի հայրը: Մենք մանրամասնորեն տեղեկացված ենք այդ խմբավորումների կենտրոնացման վայրի, սպառազինության ու ֆինանսավորման մասին:
Սակայն ելնելով պետական շահերից և հաշվի առնելով այն, որ մենք գործնականում գտնվում ենք (Ռուսաստանի հետ) ռազմական դիմակայության մեջ՝ ես որոշեցի չհրապարակել այդ ողջ տեղեկատվությունը: Ես այսօր դա կուղարկեմ ԱԱԽ-ին՝ այդ ամենին անհապաղ արձագանքելու համար»:
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 479 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024