ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 21:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 2 » Խորհրդարանը արձակվեց, տեղի կունենան արտահերթ ընտրություններ /Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ եւս վարչապետ չընտրեցին/
09:26
Խորհրդարանը արձակվեց, տեղի կունենան արտահերթ ընտրություններ /Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ եւս վարչապետ չընտրեցին/

Երեկ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ քննարկելու վարչապետի ընտրության հարցը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Խորհրդարանի նախագահը տեղեկացրել է, որ Սահմանադրության 149—րդ հոդվածի երկրորդ մասով եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի վեցերորդ եւ յոթերորդ մասերով սահմանված կարգով ԱԺ պատգամավորների առնվազն մեկ երրորդը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ներկայացնելով թեկնածուին, ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը կրում է ձեւական բնույթ, եւ բոլորովին նպատակ չկա նրան ընտրելու։ Առաջադրումը կատարվել է՝ ապահովելու համար ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը։ Պատգամավորը նշել է, որ նիստում վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի։
Ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը (ելույթը տե՛ս առանձին)։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներդրումների ներգրավման միջոցով տնտեսության զարգացմանը, գյուղական համայնքներում առկա խնդիրներին, տարածաշրջանային հիմնահարցերին, բանկային համակարգին, էներգետիկայի ոլորտին, շինարարության ծավալների աճին, Հայաստան—Վրաստան առեւտրաշրջանառությանը, Գյումրի—Բավրա ավտոմայրուղու շինարարությանը, ստվերի դեմ պայքարին եւ այլն։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթում անդրադարձել է վարչապետի ու կառավարության վեց ամսվա գործունեությանը, մասնավորապես աշխատատեղերի ստեղծման, ներդրումային միջավայրի բարելավման, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման ուղղությամբ կատարված քայլերին։ Նա ընդգծել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում ներդրումները պակասել են, սպասվող 3.5 տոկոս գնաճի դիմաց աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում։ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ մեր անվտանգության ամենակարեւոր երաշխավորը բանակն է ու Հայաստանի Հանրապետությունը, բայց, ինչպես նաեւ, ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ—ին այլընտրանք չունի։ Այս համատեքստում նա հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կանի հնարավորը, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանի։
Միքայել Մելքումյանը խոսել է տնտեսական խնդիրների մասին՝ նշելով, որ կառավարությանը հաջողվել է վերացնել համակարգային կոռուպցիան եւ ներկրման մենաշնորհը, բայց դա բավարար չէ խնդիրների լուծման համար։ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ կառավարությունը գնում է տնտեսության կառուցվածքային, արմատական տեղաշարժերի, ինչը դժվար գործընթաց է։ Միքայել Մելքումյանն անդրադարձել է ձեռնարկատիրության ոլորտում, էներգետիկ կարողությունների զարգացման հարցում կիրառվող գործիքներին ու ռիսկերին։ Կորպորատիվ կառավարման համատեքստում ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ բանկային ավանդների ներդրման գործընթացի մասին։
Անդրադառնալով վարչապետի թեկնածուի ներկայացրած տնտեսական վերլուծությանը՝ Արամ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ պատժամիջոցներն Իրանի եւ Ռուսաստանի վրա ազդելու են Հայաստանի տնտեսության վրա։ Նա կարեւորել է տնտեսական եւ քաղաքական կապերի ակտիվացումը Միացյալ Նահանգների ու ԵՄ—ի հետ, տնտեսության դիվերսիֆիկացիան, ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ խոսել լեռնամետալուրգիայի զարգացմանը խթանելու քայլերի եւ գյուղատնտեսական ապրանքների ապահովագրման մասին։
Սուրեն Մանուկյանը ներկայացրել է ՀՅԴ կուսակցության անցած ուղին եւ գործունեությունը։
Սերգեյ Բագրատյանը խոսել է տնտեսական զարգացումների, մասնավորապես էներգետիկայի ոլորտում իրականացվելիք քայլերի մասին՝ նշելով, որ էլեկտրաէներգիայի արտահանումն արտադրության ընդլայնման ու ներդրումային հնավորությունների ստեղծման ազդակ կհանդիսանա։ Պատգամավորը կարեւորել է ենթակառուցվածքների զարգացումը, անհրաժեշտ համարել նոր բիզնես—մշակույթի ներդրումը։
Գեւորգ Պետրոսյանն առաջարկել է վերանայել պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը, պետական ու մասնավոր հատվածում աշխատողների աշխատանքային իրավունքները պաշտպանելու գործընթացի նկատմամբ պետական վերահսկողությունը, կարեւորել կադրերի ընտրության հարցում մասնագետի արհեստավարժությանը նախապատվություն տալը։
Լուիզա Սարգսյանն անդրադարձել է գիտության ու մշակույթի ոլորտի խնդիրներին։
Վահե Էնֆիաջյանը, խոսելով մեր երկրում արդյունաբերական մթնոլորտն ու միջավայրը բարելավելու ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների մասին, ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտում Հայաստանը չիրացված մեծ ներուժ ունի։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տնտեսական գրավչությունը բարձր մակարդակի վրա է, գործարարները պետք է արդյունավետ օգտագործեն նոր իրողություններն ու հնարավորությունները։ Նշվել է, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։
Խոսրով Հարությունյանն անդրադարձել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի այցի հնարավոր հետեւանքներին, ներկայացրել տնտեսական քաղաքականության հարցում իր նկատառումները։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է լինի գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ, ինչպես նաեւ վերամշակվող արտադրությամբ զարգացած երկիր։ Պատգամավորը խոսել է տնտեսության դիվերսիֆիկացման, ներդրումների խրախուսման կարեւորության մասին։
Նիստի ընթացքում օրենսդիրները ողջունել են Հայաստան այցելած Բելգիայի խորհրդարանի պատգամավորներին։
Եզրափակիչ ելույթում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդարանականներին արդյունավետ քննարկումների համար, անդրադարձել է հնչած տեսակետներին եւ պարզաբանումներ նեկայացրել։
Մինչ քվեարկությունը ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքում չի ընտրվել վարչապետի պաշտոնում։  

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 337 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024