ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 13:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 21 » Խոշոր բիզնեսին է վերապահված հիմնական դերակատարումը /Կայացել է ֆինանսների նախարարության տարեկան առաջին հանդիպումը խոշոր հարկատուների հետ/
14:36
Խոշոր բիզնեսին է վերապահված հիմնական դերակատարումը /Կայացել է ֆինանսների նախարարության տարեկան առաջին հանդիպումը խոշոր հարկատուների հետ/

Երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 515 խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ամփոփվել են 2015—ի արդյունքները, եւ ներկայացվել են 2016 թվականի ընթացքում ինչպես տեսչության, այնպես էլ բոլոր խոշոր հարկ վճարողների առջեւ ծառացած մարտահրավերները, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ 
Խորհրդակցության ժամանակ մասնավորապես նշվել է, որ տեսչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից նախորդ տարի պետական բյուջե է վճարվել 383,3 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավելի է 9 տոկոսով, այդպիսով պետական բյուջեի եկամտային մասի հիմնախնդիրները գլխավորապես լուծվել են խոշոր հարկ վճարողների եւ ամենից առաջ՝ տվյալ տեսչությունում հաշվառված հարկատուների վճարած եկամուտների արդյունքում։ 
Խորհրդակցության մասնակիցներին ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրել է 2016 թվականի բյուջետային մարտահրավերները, մասնավորապես բյուջետային լրացուցիչ եկամուտների սահմանափակումները՝ կապված ՓՄՁ—ների, գործող հարկային արտոնությունների, տնտեսության ճյուղային կառուցվածքի հետ, հետեւաբար եկամուտների ապահովման առումով ընթացիկ տարում շեշտադրումը լինելու է հիմնականում խոշոր բիզնեսից ակնկալվող եկամուտների վրա։ 
Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը ներկայացրել է այն հարկային ռիսկերը, որոնք առկա են առանձին հարկ վճարողների մոտ՝ կապված շրջանառությունների անկման, գնային խախտումների, հարկային բեռի չհիմնավորված նվազեցումների, իրական եկամուտների թերհայտարարագրման, շահութաբերության չհիմնավորված մակարդակի, հարկային վնասների եւ այլ երեւույթների հետ։ Հատկապես կարեւորվել է խոշոր հարկ վճարողների գործարքների փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների կատարումը։ 
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ քիչ չեն այն դեպքերը, երբ հարկային ռիսկերը կապված են ոչ թե տնտեսության այս կամ այն ճյուղի զարգացման առանձնահատկությունների հետ, այլ պայմանավորված են գործող տնտեսավարման պայմաններում հենց բիզնեսի կողմից ցուցանիշները կամ հարկային եկամուտները միտումնավոր քիչ վճարելու ցանկությամբ. «Այն հարկատուները, ովքեր կդրսեւորեն ագրեսիվ հարկային պլանավորման վարքագիծ եւ քիչ կհաշվարկեն հարկերը, նրանց նկատմամբ կկիրառվի վարչարարություն»,—ընդգծել է Ռաֆիկ Մաշադյանը։ 
Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին էապես փոխվել է խոշոր բիզնեսի հարկային պարտավորությունների կատարման պատկերը, ինչը պետություն—բիզնես փոխհարաբերությունների ամրապնդման արդյունք է. «Հավասար մրցակցային դաշտի ստեղծումը նպաստում է հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը»։ 
«Արփա—Սեւան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր Հակոբյանի խոսքով՝ խոշոր բիզնեսի հետ ավանդույթ դարձած հանդիպումը գործընկերային դեր է խաղում ֆինանսների նախարարության եւ հարկ վճարողների հետ փոխհարաբերություններում։ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ—ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Մանվել Սահակյանի դիտարկմամբ՝ պարբերական բնույթ կրող նման հանդիպումներում բիզնեսից հնչող մի շարք հարցադրումներ հստակեցվում եւ օպերատիվ լուծումներ են ստանում։ 
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 444 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024