ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 14:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 13 » Ընտրական հանձնաժողովներում ամենաշատ նախագահ կունենա ՀՀԿ—ն, ամենաքիչը՝ ՕԵԿ—ն ու ԺԿ—ն
17:46
Ընտրական հանձնաժողովներում ամենաշատ նախագահ կունենա ՀՀԿ—ն, ամենաքիչը՝ ՕԵԿ—ն ու ԺԿ—ն

Փետրվարի 12—ին Հայաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) թվով ամենաշատ նախագահ կունենա հանրապետական կուսակցությունը։ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում կատարվեց հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ։
Ըստ այդմ, հանրապետական կուսակցությունը կունենա հանձնաժողովի 38 նախագահ ու քարտուղար, «Բարգավաճ Հայաստանը»՝ 17 նախագահ, Հ. Յ. դաշնակցությունը՝ 15, «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները՝ 7—ական նախագահ ու քարտուղար։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստում հայտարարեց, որ բաշխումը կատարվում է «բացառապես» ընտրական նոր օրենսգրքի պահանջներով։
ԿԸՀ ընդունած մեկ այլ որոշմամբ անփոփոխ է մնում մեծամասնական ընտրատարածքների թիվը՝ 41, որքան կազմում է Ազգային ժողովում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թիվը։
Հանձնաժողովի մյուս որոշմամբ, Հայաստանի մարզերում ու Երեւանում որոշ ընտրատարածքներ փոխել են իրենց տեղը, ինչը բխել է նոր օրենքի դրույթներից։
«Այս պարագայում միայն մեկ խնդիր է դրված՝ օրենքի պահանջներին լիարժեք համապատասխան դարձնել ընտրատարածքները»,–բացատրեց Մուկուչյանը։ Նա չի բացառում, որ տեղամասերի վայրերի փոփոխությունը ընտրողների համար հավելյալ խնդիրներ առաջացնի։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 476 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024