ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 11:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 28 » Ընտրություններում պետք է հաղթի Հայաստանը /Հույս ունի ԵԺԿ փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխան/
14:08
Ընտրություններում պետք է հաղթի Հայաստանը /Հույս ունի ԵԺԿ փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխան/
Հայաստանի առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են Հայաստանի համար, եւ այդ ընտրություններում հաղթողը պետք է լինի հենց Հայաստանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», նման կարծիք է հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխան «Հայաստան—ԵՄ գործընկերության հեռանկարները» խորհրդաժողովի ժամանակ, որին մասնակցել են քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ 
«Լավ ընտրությունները կամրապնդեն Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ ԵՄ—ում։ Հայաստանի ապագան ժողովրդավարությունն է եւ ԵՄ—ն։ Մենք պետք է միասնաբար կարողանանք գնալ ճիշտ ուղղությամբ»,–ասել է Օրեխան։ Նրա կարծիքով՝Հայաստանի եւ ԵՄ—ի միակ տարբերությունը ժողովրդարավարական երիտասարդությունն է, եւ չնայած դրան՝ Հայաստանը կարող է եւ պետք է ԵՄ—ին նաեւ ինքն առաջարկի ժողովրդավարական արժեքներ, քանի որ Հայաստանը արժեքների համայնք է։ Օրեխան գտնում է, որ անհրաժեշտ է ընտրած ճանապարհով հետեւողական լինել, եւ մայիսի 6—ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հենց արժեքները պետք է հաղթեն Հայաստանում։ «Վստահ եմ, որ Հայաստանը ԵՄ—ի մի մասն է, եւ Հայաստանի ապագան ԵՄ—ն է»,– ասել է Օրեխան։
Խորհրդաժողովի ժամանակ Օրեխան հանդես է եկել «Հայաստան—ԵՄ. ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերություն» թեմայով զեկույցով։


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 455 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024