ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 12:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 4 » Ընտրությունը նաեւ տոն է
13:04
Ընտրությունը նաեւ տոն է

Ոստիկանությունը խոստանում է ապահովել այն
ՀՀ ոստիկանությունը անելու է ամեն ինչ, որ քաղաքացիները մայիսի 6–ին ունենան տոնական տրամադրություն։ 
Բոլոր ընտրատեղամասերում քվեարկության օրը կլինեն ոստիկանության ծառայողներ, որոնց ցուցակներն արդեն հստակեցված են։ 41 ընտրատարածքներում եւ 1975 ընտրատեղամասերում ծառայություն կիրականացնեն շուրջ 9 հազար ոստիկաններ։
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է նաեւ օպերատիվ շտաբ։ Այն մայիսի 5—ից գործելու է շուրջօրյա։ Գործում են նաեւ համապատասխան թեժ գծեր, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ահազանգել կամ ինֆորմացիա տրամադրել ընտրական գործընթացներին վերաբերող դեպքերի մասին։
Երեկ օպերատիվ շտաբի անդամները հերթական նիստն էին հրավիրել, որից հետո հանդիպեցին մամուլի ներկայացուցիչներին։
Օպերատիվ շտաբի ղեկավար, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հայտնեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով քննարկման փուլում գտնվում են 34 ահազանգեր։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն էլ տեղեկացրեց, որ մարտի 27—ից մայիսի 1—ը ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ ստացվել են 6 հազար 411 տեղեկություններ, որոնցից 3 հազար 592—ը կազմվել եւ մշակվել է ոստիկանության կողմից։ 
Դրանց մեծ մասը՝ 5 հազար 668—ը վերաբերել է ընտրողների ռեգիստրում առկա մահացած անձանց, իսկ 413—ը՝ հաշվառված, սակայն ընտրացուցակում չընդգրկված անձանց։
Խոսելով մասնավորապես մահացած անձանց անունների ցուցակներում հայտնվելու դեպքերի մասին՝ Ա. Օսիկյանը մեկնաբանեց, որ այդ դեպքերը բացառապես մահը չգրանցելու կամ լիազորված մարմիններին տեղեկություն չտրամադրելու հետեւանք են. «Չկա որեւէ դեպք, երբ սահմանված կարգով հայտնի լինեին մահացած մարդու մասին տվյալներ եւ դրանք արխիվացված չլինեին։ Ոստիկանության աշխատակիցների՝ բնակարաններ այցելությունների ժամանակ պարզվել է, որ 2 հազար մարդ ոչ թե մահացած, այլ ողջ են եղել եւ ընդգրկված են եղել ցուցակում»։
Ոստիկանության պետի տեղակալը նկատում է, որ շատ դեպքերում իրենց հայտնում են բացահայտ սուտ եւ չհիմնավորված տեղեկություններ. միայն 23—ի դեպքում է կարելի խոսել հիմնավորված տեղեկատվության մասին։
Ըստ Ա. Օսիկյանի՝ ուղղումներ են կատարվել 3 հազար 818 անձանց հետ կապված տվյալների դեպքում, որոնցից մահացած անձանց մասին 3 հազար 795 տեղեկություններից հերքվել է 1883—ը, 413 դեպքով չհաշվառված, սակայն ընտրացուցակում չընդգրկված բոլոր տեղեկությունները հերքվել են, 175 հաշվառում չունեցող, սակայն ընտրացուցակում ընդգրկված անձանց տեղեկություններից միայն 5 դեպքն է հաստատվել, իսկ սխալ հասցեների կամ կրկնվող դեպքերի 155 անհատական տեղեկություններից հաստատվել է 18 դեպք։
Թեժ գծին արդեն ստացվել են 150—ից ավելի զանգեր, որոնք հիմնականում եղել են խորհրդատվական բնույթի։
Ոստիկանությունը հայտնում է նաեւ, որ Հայաստանում 111 զույգ անձինք (222 հոգի) ունեն նույն անուն—ազգանունը եւ ծնվել են նույն օրը, ինչի կապակցությամբ որոշ շահարկումներ են եղել։
ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ նախորդ ընտրությունների համեմատ՝ այս ընտրությունների շեմին առկա է ընտրողների աննախադեպ լավ ռեգիստր, ինչը նախագահի ընտրության ժամանակ ավելի կատարյալ է դառնալու։
«Արդյոք օպերատիվ շտաբը գնո՞ւմ է մամուլի հրապարակումների հետքերով, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է ընտրակաշառքի դեպքերին, ինչի մասին վերջին օրերին մամուլում մի քանի ահազանգեր եղան»։ Պատասխանելով «ՀՀ»—ի հարցին՝ Հունան Պողոսյանն ասաց, որ իրենք հետեւում եւ հաշվի են առնում նաեւ մամուլի հրապարակումներն ու ահազանգերը։ Նա տեղեկացրեց, որ այս պահին Մասիսում եւ Շիրակի մարզում ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ հրապարակումների մասով նյութեր են պատրաստվում։ Աշխատանքները դեռ նախապատրաստական փուլում են, եւ ոստիկանությունը կիրազեկի արդյունքների մասին։ hhpress.am
Ա. ՍԵՐՈԲՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 519 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024