ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.11.2017, 08:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 31 » Ընդդիմությունը ձգտում է լայն կոնսենսուսի /Իշխանությունը՝ որակյալ եւ վստահություն ներշնչող օրենսգրքի/
15:51
Ընդդիմությունը ձգտում է լայն կոնսենսուսի /Իշխանությունը՝ որակյալ եւ վստահություն ներշնչող օրենսգրքի/

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ընտրելով 4 անձ իշխանությունից, 4—ը՝ ընդդիմությունից, 4–ը՝ քաղաքացիական հասարակությունից (4+4+4) բանակցային ձեւաչափը, առաջարկել էր իշխանությանը քննարկել ընտրական օրենսգրքի նախագծի դրույթները, ինչը նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը ընդունելի էր համարել։
Երեկ առաջին հանդիպման օրն էր։ «4+4+4» ձեւաչափով ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները ուշացումով սկսվեցին։ Ուշացման պատճառը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների չներկայանալն էր, ովքեր ԱԺ անցակետում անձնագրերը թողնելու կարգի հետ անհամաձայնություն էին հայտնել։ Լեւոն Զուրաբյանը ստիպված էր միջամտել։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ի վերջո ներկայացել են քննարկմանը։
Իշխանությունը ներկայացնում են կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար—գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու քարտուղար Աղվան Վարդանյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը։ Ընդդիմությունը ներկայացնում են ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Հանրային սեկտորը ներկայացնում են «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, իրավապաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Արտակ Զեյնալյանը, ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը։
«4+4+4» ձեւաչափով քննարկմանը Լեւոն Զուրաբյանը որոշել է զերծ մնալ մեղադրանքներից՝ ցանկություն հայտնելով, որ քննարկումը գնա առավել կառուցողական ուղղությամբ։ «Մենք այս քննարկման միջոցով պետք է միասնաբար քայլեր կատարենք հանրության հավատը վերականգնելու ուղղությամբ»,—ասել է Զուրաբյանը։ Իր կարծիքով, հավատի վերականգնման լավագույն միջոցը լայն քաղաքական եւ հանրային կոնսենսուսի ստեղծումն է օրենսգրքի ընդունման կամ հիմնական օրենսգրքի փոփոխությունների ընդունման շուրջ։ «Դրա համար այստեղ ներկա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու ընդդիմադիր պատգամավորների կողմից նախաձեռնվել է հինգ միասնական պահանջների պլատֆորմ։ Ըստ էության, կարելի է ասել, որ ձեւավորվել է բավականին լայն հասարակական քաղաքական կոնսենսուս այդ պահանջների շուրջ»,—նշել է Լ. Զուրաբյանը։ Նա ընդգծել է, որ իրենց նպատակն է հասնել մի այնպիսի կոնսենսուսի, որի մեջ կլինի նաեւ իշխանությունը. «Այս ձեւաչափի միջոցով կոնսենսուսի գալով՝ կարող ենք ասել, որ լայն կոնսենսուսը ձեւավորված է»։
Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, որ ԲՀԿ—ն պատրաստ է ցանկացած ֆորմատով քննարկումների՝ ավելացնելով, որ իրենց առաջարկները հինգից ավելի են. «Որոշակի կետեր նույնական են մեր գործընկերների առաջարկների հետ, բայց ԲՀԿ—ն, ինչպես արդեն նշել ենք, այս քննարկումներին մասնակցում է ի՛ր օրակարգով, ի՛ր ներկայացրած առաջարկությունների փաթեթով»։
Հովհաննես Մարգարյանն էլ ասել է, որ իրենց բազմաթիվ առաջարկներից առանձնացրել նրանք, որոնք համահունչ են եղել ներկայացված առաջարկներին։ Նաեւ առանձնացրել է իրենց համար սկզբունքային մեկ առաջարկ, որը վերաբերում է արդյունքների ամփոփմանը. «Առաջարկում ենք, որ արդյունքների ամփոփումն անցկացվի ոչ թե ԿԸՀ—ում, այլ տարածքային ընտրական հանձնաժողովներում»։
Դավիթ Հարությունյանը նշել է. «Հավաքվել ենք այն պատճառով, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակը՝ կառավարությունը համարում է, որ ինչքան լայն քննարկվի այս նախագիծը, այդքան լավ։ Ինչքան շատ առաջարկներ ստացվեն, այդքան լավ։ Դա հնարավորություն կընձեռի իսկապես ունենալ որակյալ օրենսգիրք»։ Նա նշել է, որ աշխատանքային հանդիպումը նպատակ ունի փորձել գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ։ Հարությունյանն ընդգծել է, որ քննարկման արդյունքում որոշումներ չեն կայացվելու. որոշումը կկայացնի ԱԺ—ն։ Իսկ իրենք ցանկանում են ոչ միայն ստեղծել ԸՕ, որ բխում է Սահմանադրության պահանջներից, այլ այնպիսին, որ անգամ կասկածամիտներին կասկածի տեղիք չի տա։
Նշենք, որ երեկ այդ քննարկմանը մասնակցելուց հրաժարվել են մի շարք ուժեր։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անիմաստ է համարել դիտորդի կարգավիճակով մասնակցել «4+4+4» ֆորմատով բանակցություններին։
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւս լրագրողներին հայտնել է, որ չի մասնակցի «4+4+4» ձեւաչափով քննարկմանը։ Նա եւս չի ցանկացել որպես դիտորդ մասնակցել։ Իսկ ընդդիմության առաջարկներն ինքը, բնականաբար, պաշտպանում է։ 
Նիկոլ Փաշինյանը եւ նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս չեն մասնակցել քննարկումներին։ Փաշինյանը հիշեցրել է. «Ես արդեն ասել եմ՝ մենք հետաքրքրված չենք այդ ձեւաչափով հանդիպումներին մասնակցելու հարցում։ Սակայն դա չի նշանակում, որ մենք այդ ձեւաչափի հետ կապված խնդիր ունենք»։
Ի դեպ, երեկ «4+4+4» ձեւաչափով քննարկումը բանակցողների փոխհամաձայնությամբ շարունակվեց առանց լրագրողների։
Դրանից առաջ ԸՕ—ի հետ կապված փակ քննարկում է եղել նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը, եւս մեկ անգամ անդրադառնալով ընդդիմության գլխավոր առաջարկին՝ ստորագրված ցուցակների հրապարակման հարցին, ասել է. «Մենք ընտրական օրենսգրքի նախագծում սահմանել ենք, որ ընտրություններից հետո դիտորդները եւ վստահված անձինք կարող են դիմել եւ ծանոթանալ այդ ցուցակներին։ Մենք պնդում ենք, որ ցուցակները պաշտոնապես չեն հրապարակվելու, քանի որ դա գաղտնիության սկզբունքի խախտում կլինի, սակայն մենք այլընտրանք առաջարկել ենք»։ Նա հստակեցրել է՝ գործող օրենսգրքով սահմանված է, որ վերահաշվարկի դեպքում վստահված անձինք կարող են ծանոթանալ ընտրական ցուցակներին, իսկ առաջարկվող նախագծով վստահված անձինք ու նաեւ դիտորդները կարող են ծանոթանալ այդ ցուցակներին առանց վերահաշվարկի պահանջի. «Մեր ընդդիմադիր գործընկերներն էլ միշտ ասել են, թե ինչու վստահված անձը միայն վերահաշվարկի դեպքում կարող է տեսնել այդ ցուցակները։ Մենք էլ գտել ենք, որ դա ճիշտ հարցադրում է, ու առաջարկում ենք ցուցակներին ծանոթանալու հնարավորություն տալ առանց վերահաշվարկի պահանջի»։
Վստահված անձը ցուցակներում նկատած խախտումները կարող է դատարանում որպես ապացույց ներկայացնել. «Դատարանում վկայի խոսքն էլ կարող է հիմք լինել։ Եթե, օրինակ, նա տեսել է, որ ենթադրենք ցուցակի 18—րդ համարի ներքո գտնվող անձի անվան դիմաց ստորագրված է, եւ պնդում է, որ տվյալ անձը երկրում չէ, կամ դատարանում ներկայացնում է այդ անձի կնոջ հայտարարությունը, որ նա արտերկրում է, դա արդեն դատարանի համար հիմք է, որպեսզի պահանջի լրացուցիչ ապացույցներ, իսկ լրացուցիչ ապացույց կարող է լինել քաղվածքը ստորագրված ցուցակներից։ Խոսքն ընդամենը այն մասին է, որ պաշտոնապես այդ ցուցակները հրապարակվել չեն կարող»։
ԸՕ նախագծի վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հինգ հիմնական պահանջներից մեկն էլ տեսախցիկների տեղադրումն է բոլոր ընտրատեղամասերում։ Դավիթ Հարությունյանը դա ոչ այնքան էական հարց է համարել. «Բայց եթե գտնվի դոնոր կազմակերպություն, որը կհամաձայնի տեսախցիկներ տրամադրել, ապա այդ մասին կարելի է մտածել»։
Ըստ նրա, ընդդիմադիր գործիչների կողմից արված որոշ առաջարկներ իրականում լավագույն լուծում չեն կարող լինել. «Խոսում են մատների թանաքոտման մասին։ Հավատացեք, դա լուծում չէ։ Արդեն մի քանի անգամ խոսել եմ այդ մասին, ներկայացրել թերությունները։ Լրացուցիչ անվստահության տարր մտցնել՝ հորինելով մի նոր միջոց, որն իրականում լուծում չէ, չեմ կարծում՝ լավագույն ճանապարհն է»։
Ընտրությունը նույնականացման քարտերով կազմակերպելու հարցում, ըստ նրա, կոնսենսուս ունեն, խնդիրը գումարային եւ տեխնիկական է. «Համապատասխան սարքերը բավականին թանկ են, նաեւ կազմակերպչական առումով մեծ աշխատանք է պետք։ Հեշտ հարց չէ։ Բայց առաջին խնդիրը գումարայինն է»։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընտրական օրենսգրքի նախագծում լրագրողների թվի վերաբերյալ ընդունելի տարբերակի հասնելու հնարավորություն է նկատում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշել է, որ համապատասխան հոդվածում իրենց կողմից առաջարկվող փոփոխությունները կարծես թե ընդունելի են. «Իհարկե, ես չեմ ասում, որ դա 100 տոկոսանոց ընդունելի տարբերակ է, բայց իմ տպավորությունն այնպիսին է, որ մեր առաջարկն ընդունելի է։ Խոսքն այն մասին է, որ յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է մինչեւ 50 անդամ ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից նրանց լուսանկարով եւ համապատասխան անուն—ազգանունով վկայականներ կտրամադրվեն։ Եվ լրատվամիջոցները իրավունք ունեն գտնվելու ցանկացած տեղամասում։ Տեղամասերում լրագրողների նկատմամբ սահմանափակում չի մտցվում։ Յուրաքանչյուր լրատվամիջոց իրավունք ունի մինչեւ երկու ներկայացուցիչ ունենալ ցանկացած տեղամասում»։
Մեկ լուծում եւս առաջարկվում է, որն այս պահին քննարկումների փուլում է. «Այն բացառիկ դեպքերում, երբ ուղղակի լրատվամիջոցների եւ դիտորդների թիվն այնքան շատ է լինում որեւէ տեղամասում, հանձնաժողովի անդամների 2/3 ձայների որոշմամբ կարող է սահմանափակվել տեղամասում լրագրողների եւ դիտորդների թիվը, բայց նրանց թիվը 15—ից պակաս չի կարող լինել։ Սա նշանակում է, որ տվյալ դեպքում պետք է լինի քաղաքական կոնսենսուս՝ ուղղակի հաշվի առնելով ինչ—որ պայմաններ։ Բայց սրանք խիստ բացառիկ դեպքեր են, որեւէ այլ սահմանափակում չկա»։
Արփինե Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ քննարկման փուլում է դիտորդների հետ կապված մի մոտեցում, որն առաջարկվել է հասարակական կազմակերպությունների կողմից. «Առաջարկվում է հաշվի առնել, որ տեղական դիտորդական հասարակական կազմակերպությունները ունենան իրավապաշտպան գործունեության 3—5 փորձ։ Այս առաջարկն իրենցից է հնչել, հիմա մենք քննարկում ենք։ Վերջնական որոշումներն առաջիկա օրերի ընթացքում կտեսնեք»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 105 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017