ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 21:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 11 » Ընդգծվել է վիճակագրական ծառայությունների կարեւորությունը /Նախագահն ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի անդամներին/
16:48
Ընդգծվել է վիճակագրական ծառայությունների կարեւորությունը /Նախագահն ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի անդամներին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի անդամներին՝ բյուրոյի նախագահ Մարյո Բրուունի գլխավորությամբ։
Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին եւ գոհունակությամբ նշելով, որ Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի հերթական նիստն անցկացվում է Երեւանում, ընդգծել է վիճակագրական ծառայությունների գործունեության կարեւորությունն ու հաջողություններ մաղթել նիստի աշխատանքին, ինչպես նաեւ բյուրոյի ջանքերին՝ Եվրոպայի տնտեսական տարածաշրջանում ու ողջ աշխարհում պաշտոնական վիճակագրության հետագա զարգացման գործում։
Նախագահ Սարգսյանի համոզմամբ՝ վիճակագիրների տրամադրած հավաստի տեղեկատվությունից եւ վիճակագրական վերլուծությունից է մեծապես կախված յուրաքանչյուր հասարակության, տնտեսության, անգամ առանձին կազմակերպությունների առաջընթացը՝ նկատի առնելով, որ այդ աշխատանքն օգնում է ճիշտ գնահատել ընթացիկ զարգացումները, ինչպես նաեւ մարդկության առջեւ ծառացած արդի մարտահրավերները։
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ակտիվ ներգրավվածությունը միջազգային համագործակցությանը, որի շնորհիվ ծառայությունը հնարավորություն է ունենում ծանոթանալու ոլորտի միջազգային լավագույն փորձին, միասնական, գիտական ու անկախ վիճակագրական մեթոդաբանություններին եւ համակարգերի ձեւավորմանը, ձեռք բերելու նոր գիտելիքներ ու շարունակաբար կատարելագործվելու։
Հանդիպման մասնակիցները հանրապետության նախագահին ներկայացրել են Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի գործունեությունը եւ կարեւորել երեւանյան նիստի օրակարգում ներառված հարցերի համատեղ քննարկումներն ու փորձի փոխանակումը։ 

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 391 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024