ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.09.2017, 16:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 23 » Ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
11:39
Ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար։ Պարոն Սահակյանը կարեւորել է համանախագահների գործադրած ջանքերը, որոնք միտված են աջակցելու Հայաստանին՝ հաղթահարելու բարեփոխումների գործընթացում առաջացած խնդիրները։
Գալուստ Սահակյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները՝ նշելով, որ աշխատանքները կատարվում են Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ներգրավվածությամբ եւ ակտիվ աջակցությամբ։ Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Ընտրական օրենսգրքի քննարկմանն ու ընդունմանը՝ նշելով, որ այն լայնորեն քննարկվել է 4+4+4 ձեւաչափով, որի աշխատանքներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Պարոն Սահակյանի գնահատմամբ՝ այդ աշխատանքի արդյունքում կյանքի է կոչվել համագործակցության աննախադեպ բանաձեւ։
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ շրջանառության մեջ դրված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի նախագծին, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին», «Կուսակցությունների մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքների նախագծերին, ինչպես նաեւ խոսել է 2017 թվականի ընթացքում մի շարք օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետների մասին։
Բարեփոխումների համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստան–Եվրոպայի խորհուրդ գործողությունների 2015–2018 թթ. ծրագրի լիարժեք իրականացումը, որով նախատեսվում են համապարփակ ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում։ Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման համար, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում։
«Հակակոռուպցիոն նոր ռազմավարության նպատակը երկրում կոռուպցիայի կանխարգելումը եւ պետական մարմինների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է, ինչպես նաեւ միջազգային չափանիշներին համապատասխան կոռուպցիայի նկատմամբ երկրում զրոյական հանդուրժողականության ձեւավորումը»,–ընդգծել է Գալուստ Սահակյանը։
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները բարձր են գնահատել ԵԽԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքը թե վեհաժողովում, թե հանձնաժողովներում։ Ալան Միլն արդյունավետ է համարել Հայաստանում իրականացված բարեփոխումները, ինչի արդյունքում քաղաքական ուժերի մոտ ձեւավորվել է երկխոսելու մշակույթ։ Համազեկուցողներն իրենց կարողությունների եւ հնարավորությունների սահմաններում պատրաստ են այսուհետ եւս աջակցելու Հայաստանին հետագա բարեփոխումներում։
Քննարկվել են այլ հարցեր եւս։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 21 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017