ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.07.2017, 18:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 9 » Ընտրական գործընթացներն ավելի թափանցիկ են դարձել
09:47
Ընտրական գործընթացներն ավելի թափանցիկ են դարձել

Հանրաքվեից հետո քաղաքական դաշտը մտնում է վերադասավորումների փուլ

Ընդդիմության մոտ արդեն ձեւավորված ավանդույթ է պարտության մեջ չտեսնել սեփական մեղավորությունը, այլ բարձրաձայնել, որ եթե ընտրակեղծարարություն չլիներ, իրենք անպայման կհաղթեին։
«Մենք ունենք մի իրավիճակ, որ պիտի փորձենք բոլորս արձանագրել եւ հստակ պատկերացնել. դա այն է, որ քայլ առ քայլ ընտրությունները, հանրաքվեն եւ մյուս ընտրական գործընթացները մեր երկրում կատարվում են ավելի թափանցիկ եւ ավելի օրինական։ Դրա համար աշխատանքները երկկողմանի են, մեկը կատարելագործումներն են ընտրական օրենսդրության մեջ, երկրորդ ուղղությունը մեր փորձն է, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների փորձի ավելացումն է»,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հանրաքվեի ժամանակ ընտրախախտումներին՝ ասել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։ 
Նա վստահեցրել է, որ խախտումների վերաբերյալ ԿԸՀ—ում արձանագրված 78 բողոքներն ուսումնասիրվում են եւ դրանց վերաբերյալ գնահատականներ կտրվեն։ Նաղդալյանն ընդգծել է, որ նման դեպքերը նախկինում մասսայական էին, իսկ այսօր դրանց էական ազդեցությունը պակասել է. «Մենք հեռու ենք այն կարծիքից, որ 5—10 տարվա ընթացքում մեր մենթալիտետը, վարքագիծը փոխվել է։ Կարող եք ծանոթանալ տարբեր ժողովրդավարական երկրների ժողովրդավարության ամրապնդման անցած ճանապարհներին։ Նույն Միացյալ նահանգները 50—80 տարի է անցել։ Կարեւորը այն հանգամանքն է, որ տեսնենք ռեալ առաջադիմություն ունե՞նք, թե՞ չէ։ Կարծում եմ, որ մենք ունենք ռեալ առաջադիմություն. տեղամասերի դիմաց հանգիստ էր, առանց խոչընդոտի, աժիոտաժի, դրամատիզմի, այս ամենը մենք հաղթահարել ենք»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ հանրաքվեին ժողովուրդն իր դիրքորոշումն է հայտնել. «Չենք վստահում հանձնաժողովներին՝ դա նշանակում է, որ չենք վստահում մոտ 50.000 մարդու։ Ժողովուրդը հստակ իր դիրքորոշումն արտահայտել է, եւ իշխանափոխություն կլինի, եթե ունենանք կարգին ընդդիմություն։ Գյումրիում շատ լավ ընտրություններ են անցկացվել, բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք են եղել, ակտիվ մասնակցություն է եղել՝ 41.400 մարդ մասնակցել է հանրաքվեին, միայն ասելով չէ, պետք է թվեր, ապացույցներ ներկայացնել»։
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ ասել է. «Ընտրությունների ընթացքում պետք է լինեն հավասար հնարավորություններ, շատ կարեւոր է, որ մեր երկրում հաշվիչ համակարգ ձեւավորվի, մեզ մոտ այն անվստահելի է»։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ ՀՅԴ–125 ամյակին նվիրված «ՀՅ Դաշնակցությունը եւ հայոց պետականությունը» խորագրով գիտաժողովում ունեցած իր ելույթում նշել է, որ Սահմանադրական հանրաքվեի միջոցով մոտեցանք Հայոց պետականության ակունքներին՝ որդեգրելով խորհրդարանական կառավարման համակարգը։ «Դա ազգի ու պետության միջեւ առկա որոշակի անջրպետը հաղթահարելու եւ ազգին կրկին պետության լիարժեք տերը դարձնելու լուրջ քայլ է»,—ընդգծել է նա։
«Սահմանադրական փոփոխություններն ու կառավարման խորհրդարանական համակարգի անցումը հնարավորություն են տալիս կուսակցություններին զարգանալու»,— ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը։
«Պետք է պայման ստեղծել կուսակցությունների զարգացման համար։ Եթե մեկ երկրում ամեն ինչ կենտրոնացած է մեկ մարդու շուրջ, եւ այդ մեկ պաշտոնով ամեն խնդիր լուծվում է, բնական է, որ կուսակցությունները դառնում են ոչ թե գաղափարական միություններ, այլ թիկնապահների շարքեր, որոնք պետք է իրենց ղեկավարին տանեն հասցնեն այդ պաշտոնին։ Խորհրդարանական համակարգի անցնելով՝ իշխանությունը ցրվում է, եւ գաղափարական դաշտում է սկսվում պայքարը»,–ասել է նա։
Իսկ հանրաքվեին հաջորդելու են խորհրդարանական ընտրությունները։ Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի խոսքով, հանրաքվեից հետո քաղաքական դաշտը մտնում է վերադասավորումների փուլ։ Քաղաքական դաշտի բոլոր թեւերը պետք է ակտիվորեն պատրաստվեն ընտրական գործընթացին. «Նախկինում նույնպես խորհրդարանական ընտրությունները կարեւորվում էին, քաղաքական ուժերն ակտիվ պայքար էին մղում, սակայն, սահմանադրական բարեփոխումերի նախագծի ընդունումից հետո, քաղաքական ուժերի համար նոր դաշտ է բացվում»։
Քաղաքագետը նկատել է, որ մեծ հնարավորություն է ստեղծվում ընդդիմության համար հանդես գալու նոր ձեւաչափով եւ խաղալու այս դաշտում։ «Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ համամասնականով երբեւէ չի ստացել ձայների 40—42 տոկոսից ավելին։ Դա նշանակում է, որ խորհրդարանական համակարգի դեպքում մեծանում է այլ քաղաքական ուժերի հնարավորությունը։ Քարոզարշավի ժամանակ նույնպես շեշտադրվում էր այդ դրույթը։ Պարզ է, որ կիսանախագահական կառավարման համակարգի ժամանակ հաղթողը ստանում է ամեն ինչ, խորհրդարանականի դեպքում տարբեր կուսակցությունների դերը կարող է բարձրանալ»,—ասել է Մարգարովը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը հնարավորություն է ստանում ավելի մեծ ազդեցություն ունենալ որոշումների կայացման գործում։ 
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա միասնական հանդես գալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, քաղաքագետն ասել է, որ հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների ժամանակ ընդդիմությունը միշտ ցանկանում է միասնական ճակատով հանդես գալ, այլ հարց է՝ ստացվում է, թե ոչ. «Ընտրություններին կարող են հանդես գալ միասնական ճակատով, ձեւավորել կոալիցիա ու ավելի շատ ձայն ստանալ կամ հանդես գալ առանձին ուժերով՝ հաշվի առնելով բողոքող ընտրազանգվածին։ Ընդդիմությունը կկարողանա՞ մոբիլիզացնել այդ ընտրազանգվածը ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստանալ նրանց քվեն, հենց ընդդիմության գործն է լինելու»։ hhpress.am

Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 76 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017