ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 13:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 2 » Ընտրակաշառքները պետք է բացառվեն /կաշառք տվողը, ե՛ւ վերցնողը քրեորեն հետապնդելի արարք են գործում, ենթարկելով ընդհուպ ազատազարկման վտանգի/
15:19
Ընտրակաշառքները պետք է բացառվեն /կաշառք տվողը, ե՛ւ վերցնողը քրեորեն հետապնդելի արարք են գործում, ենթարկելով ընդհուպ ազատազարկման վտանգի/

Այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում

Ընտրությունների շեմին խոսակցություններ են տարածվում ընտրակաշառքների մասին, որոնք իբր ռեյտինգային ցուցակներով առաջադրված թեկնածուները բաժանում են ընտրությանն իրենց հաղթանակը երաշխավորելու համար։
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ հարկավոր է ամեն ինչ անել ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու դեպքերը բացառելու համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ այդ ուղղությամբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը քայլեր ձեռնարկում են։ Նա անդրադարձել է ՀՀ—ում ԱՄՆ—ի դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, որ քաղաքական ուժերին կոչ էր արել ընտրողի քվեն գնելու փորձեր չանել։ Գալուստ Սահակյանի խոսքով՝ իրենց համար էլ է ցանկալի, որպեսզի ընտրակաշառք չբաժանվի։ «Մենք էլ ենք ցանկանում, որ ընտրությունները մեզ մոտ լավ անցնեն։ Եվ դա առաջին հերթին մեր ժողովրդին է պետք, ոչ թե ուրիշի։ Մենք կատարում ենք մեր գործը, որպեսզի ընտրակաշառք չլինի»,–նշել է նա։
Անդրադառնալով ընտրակաշառքի թեմային՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը շեշտել է, որ այն որեւէ կերպ չի կարող եւ չպետք է ուղղորդի ընտրողին, քանզի ընտրական մեխանիզմները որեւէ հնարավորություն չեն տալիս պարզելու՝ ինչպես է քվեարկել այս կամ այն քաղաքացին. «Յուրաքանչյուր ոք ազատ է իր կամքն արտահայտելու գործում, հակառակ պարագայում կարող է դիմել իրավապահ մարմիններին։ Միաժամանակ ուզում եմ շեշտել՝ ե՛ւ կաշառք տվողը, ե՛ւ վերցնողը քրեորեն հետապնդելի արարք են գործում, իրենց ենթարկելով ընդհուպ ազատազարկման վտանգի»։
Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ ՀՀԿ—ն «արել է ամեն բան» երկրում բաց եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու նպատակով՝ չմերժելով նաեւ 4+4+4 ձեւաչափով քննարկումների առաջարկը։ Իսկ թե ինչ արդյունքներ կապահովի հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացվածության առումով, խորհրդարանականը դժվարացել է ասել՝ ապավինելով բացառապես ընտրողների քվեներին։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատությանն» ասել է, որ հանրապետականի քարոզարշավում գլխավոր դերակատարություն կունենան վարչապետ Կարեն Կարապետյանը եւ ցուցակի առաջին տեղեր գրավողները. «Չեմ բացառում, բնականաբար, որ կուսակցության նախագահը հանդես կգա ելույթներով, որովհետեւ ինքը կուսակցության նախագահն է, եւ կուսակցությունն իր գլխավորությամբ է գնալու՝ անկախ նրանից ինքը ցուցակում կա, թե չկա փոփոխությունների, բնականաբար, հանրապետական կուսակցության նախագահն իր կարծիքը կարտահայտի, իր մեսիջը կհաղորդի մեր ընտրողներին, բայց ավելի ակտիվ քարոզչական գործողություններին կմասնակցեն կուսակցության նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը եւ համամասնական ցուցակում ընդգրկված առաջին 20—25, միգուցե 30 գործիչները»։
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ցուցակում չլինելուն, Շարմազանովն ասել է. «Ցուցակում չկա, չի նշանակում, որ մեր վարչապետի թեկնածուն չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք հայտարարել ենք, որ հաջողության դեպքում մեր վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, այսինքն՝ կառավարությունը պետք է գործի Կարապետյանի գլխավորությամբ, շատ ավելի արդարացի է, որ հենց այն մարդը, որը հավակնում է հաջողության դեպքում դառնալ վարչապետ՝ գործադիրի ղեկավար, անմիջական շփումների միջոցով, հանրությանը ներկայացնի այն տեսլականը, որը նրան հնարավորություն կտա կառավարելու առաջիկա տարիների ընթացքում մեր կառավարությունը»։
Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռեյտինգային համակարգի՝ կուսակցության ներսում առաջացրած մրցակցությանը։ Մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե ինքը դեմ է եղել ռեյտինգային ընտրակարգին, Շարմազանովն ընդգծել է, որ նորմալ է համարում կուսակցությունում տարբեր հարցերի շուրջ քննարկումները եւ այն, որ լինում են կողմ կամ դեմ արտահայտվողներ. «Եթե ձեզ թվում է, թե մեզ մոտ կոմկուս է եւ քննարկումներ կուսակցության ներսում չեն լինում, չարաչար սխալվում եք։ Մենք բոլոր հարցերի շուրջ ունենում ենք քննարկումներ, լինում են քվեարկություններ, բայց որոշում կայացնելուց հետո մենք միակամ ենք։ Այո, պարոն Կարապետյանը ունեցել է իր կարծիքը, մեր կուսակցության մյուս անդամներն ունեցել են իրենց կարծիքը, մենք լսել ենք այդ կարծիքները եւ քննարկումների արդյունքում հանգել ենք եզրակացության, որի արդյունքում 5 քաղաքական ուժերի կոնսենսուսի պարագայում մենք ունենք նոր ընտրական օրենսգիրք»։ 
Նա հավելել է, որ իրենք երբեք չեն ասել, որ երկրում որեւէ խնդիր չկա, չեն ասել, որ երկիրը լավ սոցիալ—տնտեսական վիճակում է. «Մենք շատ իշխանություններից տարբերվում ենք նրանով, որ ռեալ ենք գնահատում իրավիճակը։ Այո, մեր երկրում կան բազում խնդիրներ, սակայն հանրապետական կուսակցությունն է այն քաղաքական ուժը, որը կարող է այդ խնդիրները լուծել։ Որովհետեւ հանրապետականն է այն ուժը, որը իրականացրել է խնդիրների ախտորոշում եւ գնալու է այդ խնդիրները լուծելու ճանապարհով»։ hhpress.am

Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 289 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024