ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 13:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 5 » Ընտրությունները լավ կազմակերպված են եղել /Արտացոլում է ժողովրդի կամքը, հիմնական ազատությունները պահպանվել են/
14:06
Ընտրությունները լավ կազմակերպված են եղել /Արտացոլում է ժողովրդի կամքը, հիմնական ազատությունները պահպանվել են/

ՀՀ ԱԺ ընտրական գործընթացի ավարտից հետո տարբեր կառույցներ շարունակում են գնահատականներ տալ արդյունքների վերաբերյալ։
«Ընտրական գործընթացի ավարտից հետո մենք ակնկալում ենք գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի ու կառավարության հետ»,–ասված է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵՄ մամուլի քարտուղար Մայա Կոսիյանչիչի տարածած հայտարարության մեջ։
Հայտարարությունում նշվում է, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված եւ հիմնական ազատությունները ընդհանուր առմամբ պահպանվել են. «Ապրիլի 2—ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների համաձայն՝ ընտրությունները լավ էին կազմակերպված, եւ ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները։
Այնուհանդերձ, ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկատվությունները եւ պետական ծառայողների եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ կիրառված ճնշումները, որ, ընդհանուր առմամբ, հանգեցրել են հասարակության ընդհանուր անվստահությանը ու ընտրությունների նկատմամբ վստահության բացակայությանը։ Ընտրությունների արդյունքներն, այս ամենով հանդերձ, արտացոլում են հայ ժողովրդի ընդհանուր կամքը»։
«ԵՄ—ն հանձնառու է աջակցել Հայաստանի կայուն, ժողովրդավարական ու բարգավաճ ապագային։ Ընտրական գործընթացի ավարտից հետո մենք ակնկալում ենք գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի ու կառավարության հետ՝ ամրապնդելու մեր քաղաքական երկխոսությունն ու շարունակելու տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների մեր աջակցությունը նաեւ Հայաստան—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հիման վրա, ինչպես նաեւ վերանայված եվրոպական հարեւանության քաղաքականության եւ արեւելյան գործընկերության ավելի լայն շրջանակներում»,–ամփոփել է ԵՄ մամուլի քարտուղարը։
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը «Tweeter»—ի իր պաշտոնական միկրոբլոգում շնորհավորել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
ՀՀԿ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԵԺԿ նախագահը նշել է. «Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած մաքուրհաղթանակի առիթով։ Մեծ վստահությունը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները, եւ բարելավվի ԵՄ—ի հետ հետագա համագործակցությունը»։
«ԱՄՆ—ի դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2—ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով, որին նախորդել էր կուսակցությունների ու քաղաքական դաշինքների միջեւ ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատվամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար»,–նշվում է Հայաստանում ԱՄՆ—ի դեսպանատան տարածած հայտարարությունում։
«Քվեարկությանը օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում, եւ ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրավունքը։ ԱՄՆ—ի դեսպանությունը համամիտ է ԵԱՀԿ մարդու իրավունքների ու ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության նախնական գնահատման հետ, որտեղ նշվում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված եւ ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ՝ միաժամանակ նկատելով, որ «ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները։
Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում ենք աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այս մտահոգությունները։
25 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները հետեւողականորեն աջակցել է Հայաստանին՝ ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման ճանապարհին։ Այս ընտրություններին մենք հպարտ էինք գործակցել Հայաստանի կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ Եվրամիության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ՄԱԿ—ի զարգացման ծրագրի հետ՝ ներդնելու ընտրողների նույնականացման նոր տեխնիկական համակարգը։ Այս նոր սարքավորումների միջոցով ապրիլի 2—ին տեղամասերում հնարավոր եղավ ապահովել ընտրական ընթացակարգերն առանց լուրջ միջադեպերի եւ Հայաստանի ընտրական օրենսդրությամբ սահմանված ուղենիշների համաձայն։
Միացյալ Նահանգները շարունակելու է դիտարկել եւ վերլուծել միջազգային ու տեղական դիտորդների զեկույցները, ինչպես նաեւ ընտրությունների հետ կապված բողոքների դատական կարգով լուծումը հետընտրական շրջանում։
Այժմ, երբ ընտրության արդյունքները հայտնի են, մենք խրախուսում ենք բոլոր կողմերին՝ կառավարությանը, ընդդիմությանը եւ քաղաքացիական հասարակությանը, շարունակել իրենց ներգրավվածությունը խաղաղ բանավեճերին ու քննարկումներին»,–նշված է հայտարարության մեջ։
Ամերիկայի հայկական համագումարը հուսադրող է համարում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եւ Եվրախորհրդարանի (ԵԽ) նախնական զեկույցը, որտեղ նշվում էր, որ ՀՀ ԱԺ ընտրությունները «լավ էին կազմակերպված եւ ընդհանուր առմամբ պահպանվել էին հիմնարար ազատությունները»։
Համագումարը շնորհավորում է հայ ժողովրդին՝ ընտրական գործընթացին մասնակցության կապակցությամբ. ընտրողների ավելի քան 60 տոկոս մասնակցություն է գրանցվել։

Դիտումներ: 294 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024