ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 19:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 10 » ԸՕ հայեցակարգն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով /Հաջորդ ԱԺ—ում նվազագույնը 4 քաղաքական ուժ ներկայացված կլինի/
10:08
ԸՕ հայեցակարգն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով /Հաջորդ ԱԺ—ում նվազագույնը 4 քաղաքական ուժ ներկայացված կլինի/

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», կառավարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նոր հայեցակարգով հանվել է տարածքային ցուցակներով (ռեյտինգային) ընտրակարգը։ «Սահմանվում է, որ ընտրություններն անցկացվելու են 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ֆիքսված ցուցակներով։ Ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է, ինչպես կառավարության ծրագրում է սահմանված»,–ասաց Իոաննիսյանը։
Նա հավելեց, որ ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգով Ազգային ժողովի ընտրությունների համար անցողիկ շեմը կուսակցությունների եւ դաշինքների համար նվազում է մեկական տոկոսով։ Սա նշանակում է, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվում է 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ «Նախատեսվում է, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի նվազագույն թիվը ներկայիս 3—ի փոխարեն դառնա 4՝ անկախ անցողիկ շեմից։ Այսինքն՝ օրենքով երաշխավորվելու է, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինի նվազագույնը 4 քաղաքական ուժ»,–մանրամասնեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը։
Իոաննիսյանի խոսքով՝ մի փոքր փոխվել են նախընտրական քարոզչության խաղի կանոնները։ «Տրված են ավելի լայն հնարավորություններ՝ ռեսուրսների հաշվին քարոզչություն իրականացնելու։ Այսինքն, անվճար եթերաժամանակն է ավելացվել՝ պետք է լինեն հեռուստաբանավեճեր։ Սահմանված է, որ այդ հեռուստաբանավեճերից առնվազն մեկը պետք է լինի առնվազն ընտրական ցուցակների առաջին համարների մակարդակով։ Նախատեսված է, որ զինծառայողները պետք է ավելի լայն հնարավորություններ ունենան նախընտրական նյութերին ծանոթանալու համար։ Մասնավորապես, հեռուստաբանավեճերը, նախընտրական քարոզչության նյութերը հեռուստատեսությամբ դիտելու հնարավորություն պետք է ունենան, որպեսզի ավելի լավ կողմնորոշվեն, թե ում օգտին են քվեարկելու»,–ընդգծեց նա։
Որոշակի փոփոխություններ են նախատեսված նաեւ այն նորմերում, որոնք երաշխավորում են, որ ընտրությունները չեն կեղծվելու։ «Օրինակ, պատահականության սկզբունքով վերահաշվարկը, որն, ըստ էության, նրա համար է, որ ընտրական տեղամասում պարկը փակելուց՝ անկախ նրանից, թե ինչպիսի մթնոլորտ է եղել տեղամասում, որեւիցե մեկը վստահություն չունենա, որ այդ պարկը չի բացվելու։ Ինքնասոսնձվող դրոշմանիշները պետք է եւս մեկ անգամ հաշվարկվեն տարածքային հանձնաժողովում։ Շատ փոփոխություններ, որոնք կապված են ընտրությունների օրինականության պահպանման հետ, արդեն իրականացված են»,— ասաց Դանիել Իոաննիսյանը։
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծով նախատեսվում է ընտրագրավը նվազեցնել՝ 10 մլն դրամից դարձնելով 7.5 մլն դրամ։ Քննարկման մասնակից ուժերը առաջարկում են էլ ավելի նվազեցնել կամ ընդհանրապես զրոյացնել ընտրագրավը։
Թե ինչու ընտրագրավը չի զրոյացվում, Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դրա հետեւանքով բազմաթիվ խնդիրներ են առաջանալու։
«Ենթադրենք՝ հանեցինք ընտրագրավը, ընտրություններին մասնակցում է 60 կուսակցություն։ Ո՞նց է ընտրողն այդ 60 քվեաթերթիկից ընտրելու կուսակցությունը, եթերաժամանակն ինչպե՞ս է լցվելու, հեռուստաբանավեճն ինչպե՞ս է տեղի ունենալու, 60 թեկնածու միանգամից մասնակցելո՞ւ է բանավեճին։ Բազմաթիվ խնդիրներ կառաջանան»,–ասաց նա։
Ըստ ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի՝ խորհրդարանում կանանց տոկոսը կլինի 30 տոկոս նախկին 25—ի փոխարեն, իսկ ազգային փոքրամասնությունների մասով փոփոխությունը նախատեսում է, որ կուսակցությունը ամեն 19 մանդատի դիմաց կստանա 1 ազգային փոքրամասնության տեղ։
Նա նաեւ տեղեկացրեց, որ ընտրական օրենսգրքի հայեցակարգը հոկտեմբերի 5—ին ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։ «Մեզ համար կարեւոր է լսել նրանց կարծիքները, որովհետեւ այդ կառույցները բավականին փորձառու են, իսկ նրանց փորձագիտական կարողությունները, տեսակետները շատ կարեւոր են։ Հայեցակարգում իմպլեմենտացված են շատ առաջարկներ գործող ընտրական օրենսգրքի վերաբերյալ, որոնք նախկինում եղել են Վենետիկի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ—ի համատեղ առաջարկներում»,–ասաց նա։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 376 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024