ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 ... 8 9 10 11 12 ... 15 16 »

Մարդու իրավունքների պաշտպանը չի լինելու ո՛չ «ոչ»—ի, ո՛չ էլ «այո»—ի ճամբարների կողմից, այլ լինելու է դիտորդ ու պաշտպան։ Այդ մասին երեկ «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։
«Ես երկու կողմերին ցույց կտամ թերություններն ու դրական կողմերը եւ մի խորհուրդ կտամ։ Քանի որ քաղաքականության մեջ մտնելն արդեն իսկ վտանգավոր է մեզ համար, հետեւաբար մենք անհանգստանում ենք ոչ թե հարձակումներից, այլ քաղաքականության մեջ մտնելուց»,–ասել է պաշտպանը։
«Ոչ»—ի ճամբարին ուղղելով խոսքը, օմբուդսմենը նշել է, որ Սահամանդրության փոփոխությունների նախագծում եվրոպացի գործընկերները մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դրական լուծումներ են տեսնում. «Պետք է կարողանալ լսել ու ընդունել դա։ Բայց եթե կա ցանկություն հասարակությանը կողմնորոշելու դեպի Սահմանադրության մերժում, փաստարկները կենտրոնացնել 2—րդ, 3—րդ, 7—րդ եւ 10—րդ գլուխներից դուրս, որովհետեւ որքան էլ այստեղ լինեն խնդիրներ, դրանք ավելի առաջադիմական են»։
Հայաստանի Սահմանադրությունը կարող է օրինակ դառնալ այլ երկրների համար այն դեպքում, երբ դրանում տեղ գտած փոփոխությունները արդյունավետ կիրառվեն, քննարկման ժամանակ հայտարարել է եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն։
Նրա խոսքով, բոլորը, նաեւ օմբուդսմենն ու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցրիայի» դատական գործում Հայաստանը որպես երրորդ կողմ ներկայացնող Ջեֆրի Ռոբերտսոնը եւ Ամալ Քլունին հայտարարություն են տարածել ՄԻԵԴ վճռի վերաբերյալ։ Ստորեւ «Արմենպրեսը» մեջբերում է հայտարարության տեքստն ամբողջությամբ. «Մենք գոհ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հավանության արժանացրեց Դողու Փերինչեքի եւ Շվեյցարիայի միջեւ գործին որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության օգտին բերված մեր փաստարկը։ Այդ վճիռը Հայաստանի համար հաղթանակ է։
Այսօր Եվրոպական դատարանն արձանագրեց, որ խոսքի ազատությունը ենթակա չէ սահմանափակման, եթե այն չի սերմանում բռնություն կամ ռասայական ատելություն։ Փաստորեն, շվեյցարական իշխանությունները չպետք է հետապնդեին Փերինչեքին, քանի որ թուրքերենով արված նրա դատարկախոս հայտարարությունը բացարձակապես չէր կարող որեւէ ազդեցություն ունենալ Շվեյցարիայում սոցիալական ներդաշնակության եւ ռասաների միջեւ հարաբերությունների վրա։
Հայաստանը գործին ներգրավվել է միայն մեկ նպատակով. ստորին պալատը կասկածի տակ էր դրել 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության փաստը։ Որպես փաստաբաններ՝ մենք ձգտել ենք ուղղել այս կոպիտ սխալը, եւ Մեծ պալատն այդպես էլ վարվեց։ Այսօրվա վճիռը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նոր ԱԷԿ—ի կառուցման մասին Հայաստանը հայտարարեց տարիներ առաջ

Չնայած կառավարությունը պատրաստվում է երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետը, այնուհանդերձ, դա ամենեւին չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է նոր ատոմային կայան կառուցելու մտադրությունից։ Նոր ԱԷԿ—ի կառուցման մասին Հայաստանը հայտարարեց տարիներ առաջ, եւ այդ նախաձեռնությունը շարունակում է մնալ օրակարգում։ Մեկընդմիշտ պետք է գիտակցել, որ Հայաստանը ատոմային էլեկտրակայանին այլընտրանք չունի։ Պարզապես տարբեր պատճառներով վերջին շրջանում գործընթացը դանդաղել է։
Նախ՝ դրան խանգարեց Ֆուկուշիմայի վթարը, որից հետո ամբողջ աշխարհում փոխվեց վերաբերմունքը ատոմային էներգիայի օգտագործման նկատմամբ։ Դրանից հետո գտնվեցին նույնիսկ երկրներ, այդ թվում նաեւ Գերմանիան, որոնք որոշեցին հրաժարվել ատոմային էներգիայի օգտագործումից։ Թեեւ երկար ժամանակ չպահանջվեց հակառակում համոզվելու համար։
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ատոմային էներգիան շարունակում է համարվել էլեկտրաէներգիայի ամենաարդյունավետ, որակյալ, հուսալի եւ էժան ռեսուրսներից մեկը։ Հայաստանը եւս չի պատրաստվում հրաժարվել դրա օգտագործումից։ Դեռեւս 2013թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված է «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը», իսկ կառավարության 2014թ. որոշմամբ՝ «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014—2020թթ. միջոցառումների ծրագրի ժամանակացույցը»։ Այս երկու փաս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Երեւանում մեկնարկել է ՀՀ—ԵՄ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 14—րդ նիստը։ Նիստի համանախագահներն են հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, եվրոպական կողմից՝ ԵՄ առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուկ Պիեռ Դեվինյեն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը լրագրողներին հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվում են մակրոտնտեսական վերջին զարգացումները ՀՀ—ում եւ ԵՄ—ում, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ Հայաստանի համագործակցությունը, ներկա զարգացումները երկկողմ առեւտրում։
ԵՄ առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուկ Պիեռ Դեվինյեն կարեւորել է այն հանգամանքը, որ նիստը տեղի է ունենում այն պահին, երբ ԵՄ—ն մանդատ է տրամադրել Հայաստանի հետ համագործակցության նոր համաձայանգրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ «Եվրամիությունը Հայաստանի համար կարեւոր առեւտրային գործընկեր է, եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանն այս կապերը խորացնելու ցանկություն ունի։ Եվրամիությունն էլ իր հերթին շարունակում է աջակցել Հայաստանին այս հարցում։ Շատ կարեւոր է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից հետո մենք շարունակում ենք սերտ հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

20 մլն ամերիկյան դոլար է կազմում Արցախի իշխանությունների աջակցությամբ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի կողմից Նորագյուղի համայնքի տարածքում (Ասկերանի շրջան) ժամանակակից էկոգյուղի հիմնման ծրագրի արժեքը, որի մեկնարկը տրվեց հանդիսավորությամբ։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ազգային բարերար, հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, շվեյցարական «Gutundgut» եւ բրիտանական «Tim Fiynn Architeets» ընկերությունների պատասխանատուները, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից։
Ներկայացնելով ծրագրի նպատակը, շվեյցարացի գործընկերները մանրամասն տեղեկություններ հաղորդեցին ապագա էկոգյուղի մասին, որը, նրանց համոզմամբ, լուրջ դերակատարություն կունենա Արցախում՝ էկոգյուղատնտեսության եւ զբոսաշրջության զարգացման, կրթական համալիրի ստեղծման գործում։ Ճարտարապետ Ռաֆայել Էնչլերի խոսքով, ով ի նշան ծրագրի մեկնարկման՝ ԼՂՀ նախագահին հանձնեց էկոգյուղի առաջին, խորհրդանշական մանրակերտը, համալիրը, որն իր մեջ ընդգրկելու է համապատասխան ուսումնական կենտրոններ, զբոսաշրջային բազմաշերտ կառուցվածքներ, մոդելային էկոֆերմաներ, գրավիչ վայր կդառնա զբոսաշրջիկների համար եւ կնպաստի տեղի մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործմանը եւ զբաղվածության խնդրի լուծմանը, կխթանի գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։
Խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Մյուլլերն էլ հավաստիացրեց, որ արցախյա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում երեկ մեկնարկեց սեւծովյան երկրների 9—րդ միջազգային նյարդավիրաբուժական համագումարը, որին մասնակցում են ոչ միայն մերձսեւծովյան երկրների մասնագետները, այլեւ ԱՄՆ—ի ու եվրոպական մի շարք երկրների նշանավոր բժիշկներ։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը, այս համագումարի անցկացումը կարեւոր նշանակություն ունի, քանի որ մասնակցում են ե՛ւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների մասնագետներ, ե՛ւ ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։
Ըստ նրա՝ համագումարի նպատակն է ծանոթանալ նյարդավիրաբուժության ոլորտում ախտորոշման եւ բուժման նորագույն ձեռքբերումներին, կլինիկական պրակտիկայում նրանց կիրառմանը, մասնագետների մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի ստեղծմանը, ինչպես նաեւ հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը։
Ռ. Ֆանարջյանը նշեց նաեւ, որ համագումարը հատկապես կարեւոր է երիտասարդ մասնագետների համար, քանի որ նպաստում է նրանց կրթությանն ու աշխարհայացքի ընդլայնմանը։ «Եթե նյարդավիրաբուժությունը զարգանում է, ապա մեզ անհրաժեշտ են որակյալ կադրեր, եւ այս միջոցառումներն են, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդ բժիշկներին վերապատրաստվելու, հասկանալու այն ուղղությունները, որոնք այսօր արդիական են ժամանակակից նյարդավիրաբուժության մեջ, ինչպես նաեւ տիրապետել այն հմտություններին, որոնք մենք են նրանց փոխանցում»,–ասաց Ռ. Ֆանարջյանը։
Համագումարի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով իր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանում տեղի է ունեցել ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն—2015» զորավարժությունների բացումը։ 
Լրագրողների հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը նշել է, որ Հայաստանի զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին։ Նա նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններն անուշադրության չեն մատնում այդ խնդիրը։
Պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ—ն որեւէ կերպ չի՞ արձագանքում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, նա ասել է, որ հավաքական ուժերը գործի դնելու հետ կապված յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը. «Իսկ այն, որ արձագանք չի եղել, հնարավոր է այն պատճառով է, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել»։
Սեմերիկովը նաեւ նշել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ով բարձրաձայնել է հայ—ադրբեջանական սահմանի եւ ղարաբաղաադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից իրավիճակի սրման մասին, ինչպես նաեւ Հայաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ—ի գագաթնաժողովի շրջանակներում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է խնդիրը։
Իր հերթին Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ—գնդապետ Յուրի Խաչատուրովը լրագրողներին ասել է. «Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 402 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որը նախագահել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր ահաբեկչական բնույթը եւ այն, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գնդակոծությանը, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ. «Խաղաղ բնակիչների նկատմամբ կրակելն առհասարակ բոլոր ժամանակներում անթույլատրելի է եղել։ Նույնիսկ պատերազմի ժամանակ չի թույլատրվում կրակել խաղաղ բնակիչների վրա։ Դա այլ բան չէ, քան ահաբեկչության բաղադրիչ»։
Նա նաեւ հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի այս ամենը եւ հստակ գնահատի ու դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները։ Շարմազանովի խոսքով՝ Նյու Յորքում արտաքին գործերի նախարարի հանդիպումից առաջ Ադրբեջանը կրկին լարված իրավիճակ է ստեղծում սահմանին՝ փորձելով խափանել բանակցային գործընթացը. «Ադրբեջանը կրկին ցույց է տալիս, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին։ Դեմ է այն առաջարկներին, որոնք անում են համանախագահները»։
Բանախոսը վստահություն է հայտնել, որ հայկական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կկարողանան համարժեք պատասխան տալ հակառակորդի գործողություններին։
Հայկական կողմը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման մասին տեղեկություններ չունի, չնայած Սերժ Սարգսյանը մեկնելու է Նյու Յորք, հայտնել է ՀՀԿ խոսնակը՝ անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի արտահանման–ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են Չինաստանի արտահանման–ներկրման բանկի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, համագործակցության նախատեսվող ուղղությունները։
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է տնտեսության մեջ չինական ընկերությունների ներգրավվածությունը։ Նրա խոսքով, վերջին տարիներին չինական կողմի հետ քննարկվել են Հայաստանում մի շարք մեծածավալ ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Հայաստանի հարավային երկաթգծի կառուցման հնարավորությունները։
Լյու Լյանգը ընդգծել է, որ շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի եւ կզարգանա։ Նա կարեւոր է համարել Իրան–Հայաստան երկաթուղու շինարարությունը, որը կարեւոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի զարգացման գործում։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նույն օրը վարչապետ Աբրահամյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Պեկինում այցելել են Ամառային պալատ, որը կառուցվել է Քինգ դինաստիայի օրոք, 1750թ. եւ հանդիսացել է թագավորական ամառային նստավայր։ Հյուրերին ծանոթացրել են Ամառային պալատի պատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եթե մահմեդականների կյանքում կարեւորագույն իրադարձությունն այս օրերին Կուրբան Բայրամն է, ապա Ադրբեջանում՝ ոչխարների վաճառքի համար տեղ առանձնացնելը։ 
Քաջ իմանալով սեփական բնակչության կենցաղի ու հիգիենայի աննախանձելի մակարդակը, Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության, ինչպես նաեւ գյուղնախարարությունը հատուկ տարածքներ են նշել Կուրբան Բայրամի օրերին Բաքվում եւ արվարձաններում ոչխարների վաճառքի համար։
Այդ երկրի կառավարությունը կանխազգում է, որ ոչխարները կարող են վաճառվել ու նաեւ մորթվել ե՛ւ այն մարզասրահի մոտ, որտեղ անցկացվել են եվրոպական խաղերը, ե՛ւ անմիջապես Բաքվի ծովափին, ինչպես նաեւ Ալիեւի նստավայրի առաջ եւ այլուր։ Ուստիեւ հիշյալ նախարարությունների միջոցով առանձացրել է վայրեր, որտեղ կարելի է զոհաբերության նպատակով ձեռք բերել ադրբեջանական ազգային խորհրդանիշը։ «Կենդանիները վաճառվելու են շուկայականից ցածր գներով»,—ասվում է գյուղատնտեսական գերատեսչության հայտարարության մեջ եւ որպես առաջին վաճառատեղի նշվում... ոչ թե եվրոպական խաղերի անցկացման դահլիճը, այլ՝ Զաբրաթ—Մաշթաղի խճուղու ձախ կողմը՝ օլիմպիական մարզահամալիրի մոտ։ Պետք է ենթադրել, որ զոհաբերելուց առաջ ոչխարներին մրցումների են տանելու հայրենակիցների հետ, ուստիեւ որպես եւս մեկ վաճառատեղ նշվում է «Նեֆթչի» մարզադաշտի շրջակայքը։ Սակայն ոչխարների մսակույտը որոշել են նաեւ ազգային մշակույթից հեռու չպահել, ավելի ճիշտ՝ փաստել նրանց անքննելի կապը. որպես ոչխարների վաճառավայր առանձնացվել է նաեւ Ideal հանդիսություննե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ներդրումներ կատարելու Պեկինի ցանկությունն ուժի մեջ է

Արդյունավետ փոխգործակցություն բոլոր ոլորտներում՝ թե քաղաքական, թե տնտեսական եւ թե հումանիտար։ Այսպիսին են Հայաստան—Չինաստան գործընկերային հարաբերությունները, որոնք զարգացում ապրեցին հատկապես վերջին շրջանում՝ նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պետական այցից հետո։ Այժմ երկու երկրները ձգտում են էլ ավելի խորացնել բարեկամական հարաբերությունները։ 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան այդ ճանապարհին լուրջ խթան էր, քանի որ այցի ընթացքում Չինաստանի վարչապետը վերահաստատել է հետաքրքրվածությունը Հայաստան—Իրան երկաթուղու, «Հյուսիս—հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման հարցում։ Իր հերթին Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները շատ կարեւոր են համարում հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումն այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք Չինաստանն ու Իրանն են։
«Ինչպես Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման ու խորացման, այնպես էլ, առավել եւս, Հայաստան—Իրան երկաթգծի կառուցման ներդրումային ծրագրերին զարկ տալու իմաստով վարչապետի այցը անչափ կարեւոր է, քանի որ դա բազում դրական լիցքեր է հաղորդելու Հայաստանի տնտեսությանն ու զարգացմանը։ Այնպես որ, մեզ մնում է ցանկանալ, որ այս ամենը շատ արագ իրականանա»,–ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի Չինաստան կատարած այցին ու այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին. «Եթե Չինաստանի նման հզոր երկիրը հանկարծ ժամանակ ունենա ու հարմար գտնի որոշակի հարցերով աջակցել Հայաստանին, ներդրումային ծրագրեր իր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կոռուպցիան դեռեւս արդիական խնդիր է մնում Հայաստանում, ուստի դրա դեմ պայքարը առաջիկայում եւս կլինի պետության եւ ոչ պետական, հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։
ՀՀ արդարադատության նախարարությունը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ—ն եւ գործընկեր «Ինֆորմացիայի ազատություն կենտրոն» ՀԿ—ն Եվրամիության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակում երեկ կազմակերպել էին կառավարություն—քաղաքացիական հասարակություն աշխատանքային հարթակի առաջին հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ—ում ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, այլ միջազգային կազմակերպությունների, ՀՀ կառավարության, այլ պետական եւ տեղական մարմինների, ՔՀԿ—ների ներկայացուցիչներ։
ԻԱԿ—ի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավարի տեղակալ Շուշան Դոյդոյանը ողջունելով մասնակիցներին, խոսեց Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման շուրջ իրականացվող աշխատանքների, առաջիկա անելիքների մասին եւ շեշտեց այդ հարցերում կառավարություն—քաղաքացիական հասարակություն համագործակցության կարեւորությունը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2015—2018թթ. միջոցառումների» ծրագիրը։ Փոխնախարարը հիմնական շեշտը դրեց օրինավոր եւ բարեխիղճ հանրա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024