ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 02:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 3 4 ... 15 16 »

Հայաստանում կենսաէթանոլի արտադրության հետ կապված նախորդ երկու հրապարակումում մենք նախ խոսել էինք այժմ լրամշակման փուլում գտնվող «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» որոշման նախագծից, ապա՝ ժամանակին Հայաստանում կենսաէթանոլի արտադրության եւ յուրացման ներուժի եւ հեռանկարայնության գնահատման աշխատանքից եւ ներդրողներին առաջարկվող ծրագրից, որ հիմա էլ կա։
Ըստ այդմ, փորձում ենք հասկանալ, չնայած ներուժին՝ ինչու կենսաէթանոլ չի արտադրվում (ծավալայինի մասին է խոսքը, այլապես արտադրության օրինակներ եղել են ոգելից խմիչքների ոլոտում,—Ա.Մ.) եւ քննարկել ենք այդ արտադրության համար մեր երկրի պարագայում «մերժված» եւ «ընդունելի» հումքատեսակների խնդիրը։ Հիմա՝ ներդրողներին գործի զարգացման ինչ տարբերակներ են առաջարկվում (տարիներ առաջվա ծրագիրն այսօր էլ ուժի մեջ է, քանզի տարբեր սցենարներ էին դիտարկվել տարբեր հեռանկարների համար,—Ա.Մ.)։
Կեսաէթանոլի արտադրության կայուն զարգացման համար 3 սցենար էր դիտարկել աշխատանքային խումբը։
1—ինը մոտ եւ միջնաժամկետ հեռանկարի կտրվածքով է՝ կենսաէթանոլի խմորման տարեկան մոտ 14 հազար տոննա արտադրական հզորությամբ մեկ խոշոր գործարան՝ գետնախնձորի, ճարճատուկի, քաղցր սորգոյի կամ ուշ բերքահավաքի եգիպտացորենի (անասնակերն է) հումքով։ Ընդ որում՝ միջնաժամկետից երկարաժամկետ հեռանկարում տարեկան մոտ 35 հազար տոննա կենսաէթանոլ արտադրական հզորությամբ 1 կամ ավելի ցելյուլոզային փոխակերպման գործարաններ է նախատեսված (տարիներ առաջ ժամկետ էր նշված մինչեւ 2020թ.)։
Դիտարկված 2—րդ սցենարով միջնաժամկետ հեռանկարում ոչ թե 1 խոշոր գործարան է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 263 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կենսաէթանոլի արտադրության եւ Հայաստանում այդ գործընթացի հետ կապված այս տարիների շարժերը (ավելի ստույգ՝ սկիզբ ու կանգ) քննարկելիս նշեցինք, որ կառավարությունում այժմ լրամշակման փուլում է «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» որոշումը։ Տեղեկացրել էինք նաեւ, որ Համաշխարհային բանկի եւ Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ տարիներ առաջ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը իրականացրել է «Հայաստանում կենսաէթանոլի արտադրության եւ յուրացման ներուժի եւ հեռանկարայնության գնահատում» աշխատանքների կազմակերպումը։ Խոստացել էինք քննարկել ներդրողներին առաջարկվող կենսաէթանոլի արտադրության ծրագրի՝ մասնավորապես առաջարկվող հումքի հարցը այն մտայնությամբ, որ գուցե այստեղ է թաքնված կենսաէթանոլի արտադրության «անշարժության» պատճառը։
Այսպիսով, կենսաէթանոլի արտադրության համար ինչ հումք է առաջարկվել։ Ծրագրում մասնագետները նշել էին նույնիսկ, թե որ հումքատեսակի եւ ծավալի դեպքում կենսաէթանոլի արտադրության գործարանի հզորությունն ինչքան կլինի եւ ինչքան հողատարածք կպահանջվի։ Օրինակ, եթե կենսաէթանոլի գործարանի հզորությունը տարեկան 14 հազ. տոննա լիներ եւ հումքատեսակը 175 հազ. տոննա գետնախնձոր, ապա կպահանջվեր 8750 հա հողատարածք։ 


Մերժվածները

Ներդրողներին առաջարկվող ծրագրում աշխատանքային խումբը սկզբում 20 հումքատեսակներ էր դիտարկել։ Դրանցից էին շաքարի ճակնդեղը, վաղահաս անասնակեր եգիպտացորենը, շաքարեղեգը, ցորենը, աշորան, գարին, վարսակը, գետնախնձորը, եղերդը, քաղցր սորգոն, պան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 311 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչի՞ն է միտված հարկային արտոնությունների սահմանումը

Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր այն մասին, որ մինչեւ 2022 թվականը Հայաստանում նախատեսվում է ստեղծել շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինը 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ աշխատավարձով։ Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։ Մինչ օրս արտոնություն է ստացել 89 ընկերություն, որոնց շուրջ 20%—ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու եւ աշխատելու ԱՄՆ—ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Վրաստանից եւ Մալթայից։ Վարչապետը նաեւ նշել է, որ վերջին 7 տարում ՏՏ ոլորտը 5 անգամ աճել է՝ դառնալով տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը՝ հետագա զարգացման համար հսկայական ներուժ կուտակելով։
Նշենք, որ հարկային արտոնությունները տրվում են այն նորաստեղծ ՏՏ ընկերություններին, որոնք ունեն մինչեւ 30 աշխատատեղ։ Արտոնությունից կառավարության ակնկալած արդյունքները մեծ են, քանի որ Հայաստանում ՏՏ ձեռնարկությունները դինամիկ աճ են ապրում, մեծանում է ոլորտում ստարտափ ընկերությունների թիվը, ինտելեկտուալ սեփականության ապրանքների ստեղծումը, ՏՏ ոլորտում ներգրավվելու գրավչությունը։ 
Ի դեպ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, նորաստեղծ ընկերությունների համար սահմանված հարկային արտոնությունները բավական արդյունավետ են գործում մի շարք երկրներում եւ նույնիսկ լավագույն խթան են ՏՏ ոլորտի զարգացման համար։ Մեր երկրում նույնպես, մասնագետների գնահատմամբ, զգալի փոփոխություններ են արձանագրվել ոլորտում՝ կապված ծառայությունների գների նվազեցման, նոր ընկերությունների ստեղծման, նոր պրոդուկտների մշակման, արտահանման ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քննարկվում են շարժիչային վառելիքների այլընտրանքին առնչվող հարցեր

2020թ. հնարավոր է հանրապետությունում կիրառվող շարժիչային վառելիքի մինչեւ 85 տոկոսը փոխարինել այլընտրանքով՝ կենսաէթալոնով՝ բենզինի փոխարեն։ Հայաստանում երկարաժամկետ հեռանկարի համար կենսաէթանոլի արտադրության ներուժը գնահատվել է տարեկան մոտ 30 հազար տոննա, ինչը մեր երկրում սպառվող բենզինի միջին տարեկան ծավալի մոտ 10 տոկոսն է։
Տարիներ առաջ այս լրատվությունը հորդեց իբրեւ երկարատեւ հետազոտությունների արդյունք։ Խնդրով զբաղվածներն ամեն ինչ այնքան հաշվարկված ներկայացրեցին, որ կասկած չկար՝ կհաջողեինք։ Տարիներն անցան...
Հապա ինչո՞ւ տեղից չշարժվեցինք։ Աշխարհում, բնականաբար, ոլորտում շարժ կա, ինչքան էլ դրան խանգարում է բենզինի «համերաշխությունը»։ Բայց հետաքրքիր է, որ երբ տվյալներ էինք փնտրում, դրանք, ինչպես սովորաբար լինում է, համացանցում «թափված» չէին. մասնագիտական կայքերն օգնության հասան (www. ethanolrfa.org, http։//biotoplivo.com եւն), որտեղ լավագույնս ի ցույց են դրված ոլորտում կողմ եւ դեմ տեսակետների պատճառաբանությունները։ Քննարկումներ կան անգամ, թե ասենք, կենսաէթանոլի արտադրությանը կողմ հատվածը ինչին է դեմ եւ հակառակը՝ դեմ հատվածը ինչ պարագաներում համաձայն կլինի կենսաէթանոլի արտադրությանը։ Օրինակ՝ կողմ հատվածը դեմ է, եթե կենսաէթանոլի արտադրության համար որպես հումք առաջնությունը հացահատիկին է տրվելու, որովհետեւ կենսաէթանոլի համաշխարհային արտադրության համար պահանջվող 121 միլիոն տոննա հացահատիկով կարելի է երկրներ կերակրել։ Մի խոսքով, հումքի խնդիր, տեխնոլոգիական խնդիր եւ այլ հարցեր։ 
Բայց, ինչպես ասում են, մենք մեր դարդը լացենք։ Մանավանդ որ ԵԱՏՄ անդամ երկրներից Ռուսաստանը սկսել է լրջորեն զբաղվել կենսաէթանոլի խնդրով. ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 253 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կուսումնասիրվեն մինչեւ 600 մեգավատ հզորությամբ միջուկային էներգաբլոկ ունենալու հնարավորությունները

Էներգետիկ անվտանգությունը մնում է մեր պետության առաջնահերթություններից։ Այս ոլորտում աշխատանքներ են տարվում բազմաթիվ ուղղություններով՝ ավանդականից մինչեւ այլընտրանքային էներգետիկայի զարգացման նպատակով։ Այս գործընթացում առաջատարի դիրքերը դեռեւս պահպանում է միջուկային էներգետիկան։
Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որի համար դեռ 2014—2015 թվականներին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել է համագործակցության եւ ֆինանսավորման մասին երկու համաձայնագիր։ Ներկայիս գործող ռազմավարությամբ նախատեսվում է ավարտել շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն ու ապագայում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ՝ մինչեւ 600 մեգավատ հզորությամբ, ինչի համար անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ։
Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների մասին երեկ քննարկում են ծավալել ոլորտի մասնագետներն ու փորձագետները։ Պանելային քննարկումն անցկացվել է ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում՝ «Ռոսատոմ Արեւելյան Եվրոպա» եւ «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ օժանդակությամբ։
Նշվել է, որ արդեն իսկ երկարաձգվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի եւ կոնստրուկցիաների շահագործման ժամկետները։ Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, տեղադրվել են ավելի քան 1000 տոննա սարքավորումներ։ 2019 թվականին նախատեսվում են երկրորդ տուրբոգեներատորի տեղադրման աշխատանքները։ Նախագծի ավարտին Հայաստանը կո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տրիկոտաժ, հագուստ, կոշիկ, բամբակե գործվածքներ, կտորեղեն, կոսմետիկ միջոցներ եւ այլ հայրենական պարագաներ միջազգային շուկա արտահանելուց հետո, Հայաստանում արտադրվելու եւ հարեւան երկրներ է արտահանվելու նաեւ կենցաղային տեխնիկա՝ «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ։
Նախորդ տարվանից հայտարարվեց, որ ներդրող է հայտնվել եւ պատրաստվում է կենցաղային տեխնիկայի արտադրություն սկսել Հայաստանում։ Պարզվեց, որ գաղափարն իսկապես դարձել է իրականություն, եւ ներդրողը արդեն գործարանը հիմնել է Արմավիրի մարզի Մերձավան համայնքում։ Այն հիմնվել եւ պաշտոնապես բացվել է նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին։ Ներդրողը «Այ Էմ Ջի գրուպ» հայ — սիրիական —լիբանանյան համատեղ ընկերությունն է, որի համասեփականատերն է Նիկոլաս Թաուիլին։ 
Հայաստանում կենցաղային տեխնիկա արտադրելու գաղափարը առաջացել է սիրիահայ գործընկերների հետ շուկան ուսումնասիրելուց հետո, ինչի արդյունքում հանգել են եզրակացության, որ Հայաստանը գրավիչ երկիր է, բացի այդ, տարածաշրջանում ունի ռազմավարական բարենպաստ դիրք, եւ հարեւան երկրների հետ գործընկերային հարաբերությունները կարող են նաեւ տեխնիկայի իրացման լավագույն շուկաներ լինել։ Ի՞նչ ընթացքում է արտադրանքի թողարկումը։ 
Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտին են մոտենում, եւ առաջին արտադրանքը կլինի մարտի կեսերին։ Այն լինելու է հեռուստացույց, սակայն ինչ անվամբ կվաճառվի շուկայում, դեռ պարզ չէ, հայտնի է միայն, որ պարտադիր կրելու է «Արտադրված է Հայաստանում» պիտակը։
Արտադրությունը կընթանա հաջորդական փուլերով։ Սկզբում նախատեսվում է աշխատանքները մեկնարկել միայն տեխնիկայի հավաքմամբ։ Այսինքն՝ հումքը ձեռք կբերվի Հարավային Կորեայից եւ Չինաստանից, գործարանի աշխատակիցների կողմից & ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 533 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տվյալների՝ 2018 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Երեւանում բազմաբանակարան շենքերի բնակարանների 1 քմ—ն թանկացել է։ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ—ն գերազանցել է 570 հազար դրամը, նախորդ 563 հազար դրամի փոխարեն։ Հայաստանում անշարժ գույքի շուկայի ակտիվացումը շարունակվում է նախորդ տարվանից։ Գնորդների շրջանում թեեւ պահանջարկված են մնում հատկապես նորակառույց բազմաբնակարան շենքերը եւ հողատարածքները, սակայն շարունակում են աճել նաեւ հին կառուցապատված բնակարանները, ընդ որում՝ ծայրամասերում։
Համեմատաբար գները թանկացել են նաեւ Արաբկիր եւ Դավիթաշեն վարչական համայնքներում։ Նորակառույց բնակարանների 1 քմ—ն այսօր հնարավոր է գնել 800—1000 դոլարի սահմաններում։ Ընդ որում՝ գնային տարբերություն չկա անգամ կառուցապատողից գնելու դեպքում։
Ի՞նչն է իրականում անշարժ գույքի թանկացման պատճառը, ինչո՞վ են իրավիճակը պայմանավորում անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերությունները։ Անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն, վաճառքի գծով փորձագետ Արթուր Մնացականյանը հաստատեց անշարժ գույքի գների թանկացումը, ավելին՝ հավաստելով, որ վերջին տարիների ընթացքում նման ակտիվություն անշարժ գույքի ձեռքբերման շուկայում չի եղել։
«Անշարժ գույքի գների թանկացման միտումը սկսվել է դեռեւս նախորդ տարվա ապրիլ—մայիս ամիսներից հետո, երբ թավշյա հեղափոխությամբ պայմանավորված՝ ներդրողների վստահությունն աճեց Հայաստանի նկատմամբ։ Այնուհետեւ միտումը գնային առումով տարբեր վարչական շրջաններում եւս հավասարաչափ աճեց։ Ծայրամասերում վաճառվող հին եւ նորակառույց բնակարանների գները հավասարաչափ աճել են, նույն գինն է պահպանվել միայն միջինից թանկ վաճառվող տների դեպքում, որոնք տատանվում են 200&mda ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տնտեսական ռազմավարությունը կարող է ունենալ տարածաշրջանային նշանակություն

Տարածաշրջանային ռազմատնտեսական եւ քաղաքատնտեսական զարգացումների կենտրոնում մշտապես առկա են համաշխարհային բեւեռների ու գերտերությունների շահերը։ Դրանց հետազոտություններն անհրաժեշտ են Հայաստանի ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ սոցիալ—տնտեսական եւ այլ շահերը պաշտպանելու եւ առաջ տանելու համար։
«ՀՀ»—ում հրապարակվել են Հայաստանին սպառնացող վտանգների ու շահերի պաշտպանության տեսակետներ, որոնք շարունակում ենք զարգացնել։
Իրան—Հայաստան—Վրաստան տարածաշրջանային եռյակը ձեւավորման փուլում է, որ հանդգնելու է փոխարինել տասնյակ տարիներ շարունակ տարածաշրջանում անմրցակից գործող Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա եռյակին։ Իսկ վերջինս միակ մասնակից դաշինքն էր Եվրոպա—Ասիա խաչմերուկում, որտեղ խաչվում են համաշխարհային նշանակության տնտեսական եւ այլ շահերը։ Այս խաչմերուկի տրանսպորտային, էներգետիկ, գազատար—նավթատարների, հումքավառելիքային եւ այլ միջազգային կարեւորության խնդիրները նպաստում են թուրք—ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմաքաղաքական շահերի սպասարկմանը, ի վնաս Հայաստանի զարգացման եւ առաջընթացի։
Իսկ Իրան—Հայաստան—Վրաստան տարածաշրջանային եռյակի կայացումը կնպաստի, որ ինչպես հորիզոնական ուղղությամբ՝ Վրաստանով դեպի Եվրոպա գնալու, այնպես էլ ուղղահայաց ուղղությամբ՝ Վրաստանով դեպի Ռուսաստան գնալու համար Հայաստանը դառնում է կապող շղթայի օղակ։ Եվ այստեղ է, որ այս եռյակը միանգամից գերազանցում է այսօր հորիզոնական ուղղությամբ իշխող Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա—Եվրոպա առանցքին, նաեւ Իրան—Ադրբեջան—Ռուսաստան ուղղահայաց կապին, որոնցից միտումնավոր դուրս է թողնվա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1991 թվականի աշնանից մինչեւ 1992 թ. գարուն Ադրբեջանը շրջափակման մեջ էր պահում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը։ Ստեփանակերտն ադրբեջանական բանակի մի շարք կրակակետերից, այդ թվում՝ Կրկժան, Մալիբեյլի, Շուշի, Ջանհասան եւ Խոջալու, անընդհատ հրետակոծման էր ենթարկվում։ Հատկապես Խոջալուն իր ռազմավարական կարեւոր դիրքի շնորհիվ թույլ էր տալիս Ստեփանակերտը կտրել Արցախի հյուսիսային հատվածից, ինչպես նաեւ Ստեփանակերտին զրկել արտաքին աշխարհի հետ հաղորդակցության վերջին հնարավոր ուղուց՝ օդային կապից։
Ստեփանակերտը հումանիտար աղետից փրկելու եւ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով կարեւոր էր ադրբեջանական հիմնական ռազմական հենակետերի չեզոքացումը։ Նման մի ռազմագործողություն էր 1992 թ. փետրվարին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից Խոջալուի ազատագրումն ու կրակակետերի լռեցումը։ Փետրվարի 25—26—ը Խոջալուի կրակակետերի մեծ մասն արդեն լռեցվել էին, օդանավակայանը եւ բնակավայրը գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության ներքո։ Ադրբեջանն այդ ժամանակից ի վեր միջազգային հարթակում մեղադրում է հայկական կողմին քաղաքացիական բնակչության ջարդերի մեջ։ Թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ գործողությունների ժամանակ, իր հոդվածում ներկայացնում է վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։ Ներկայացնում ենք որոշ կրճատումով։
Ադրբեջանցի հայտնի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւին տված հարցազրույցում Խոջալուի այն ժամանակվա քաղաքապետ Էլման Մամեդովը նույնպես խոստովանել է, որ Խոջալուի միջոցով իրենք Խրամորթ—Ասկերան—Նախիջեւանիկ գծով կտրել էին «60—70 հազար բնակչությամբ» Ստեփանակերտ տանող ուղիները, այդ թվում՝ օդանավակայանը, ավտոմայրուղիները։
Հարձակման անցնելուց առաջ հայկական կողմը Խոջալուի բնակիչներին, ղեկավարությանը եւ առհասարակ ադրբեջանական կողմին զգուշ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 297 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարաձգվում է, եւ այդ գործընթացի շրջանակներում նախատեսվում է շահագործման հետեւանքով առաջացած ու հետագայում առաջացող ռադիոակտիվ թափոնների (ՌԹ), ինչպես նաեւ աշխատած միջուկային վառելիքի (ԱՄՎ) կառավարման համակարգի արդիականացում։ 
Այս մասին նշել ենք, երբ խոսել ենք թափոնների առկա պահեստարանների եւ դրանց թողունակության մասին։ Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչ է ենթադրում ՌԹ—ների ու ԱՄՎ—ի կառավարման համակարգի արդիականացումը։
Առաջին քայլը օրենսդրական դաշտից կսկսվի. որոշ փաստաթղթեր կվերանայվեն, նոր փաստաթղթեր կմշակվեն՝ միջազգային ստանդարտների ու Հայաստանում գործող իրավական պահանջների հետ ներդաշնակեցնելու նպատակով։ 
Երկրորդ քայլը միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան ՌԹ—ների վերամշակման համակարգ ներդնելն է (նախնական մշակում, մշակում, կոնդիցիայի բերում)՝ համապատասխան սարքավորումների ու տեխնոլոգիաների ձեռքբերմամբ։ Երրորդը ՀԱԷԿ—ի տարածքում գտնվող ցածր ակտիվությամբ ՌԹ—ների համար գործող պահեստարանի արդիականացումն է։
ՌԹ—ների եւ ԱՄՎ—ի կառավարման համակարգի արդիականացումը ենթադրում է նաեւ    շատ ցածր ակտիվությամբ ՌԹ—ների պահեստարանի կառուցում՝ հետագայում այն ընդլայնելու հնարավորությամբ՝ համաձայն Հայաստանի օրենսդրությամբ ներկայացված պահանջների ու գործընթացի։ Նախատեսվում է նաեւ ցածր ու միջին ակտիվությամբ ՌԹ—ների պահեստարան կառուցել՝ հետագայում այն ընդլայնելու հնարավորությամբ։
Այդ արդիականացում ասվածը այլ միջոցառումներ էլ է ներառելու։ Ըստ այդմ, կստեղծվի ՌԹ—ների հաշվառման ու գույքագրման էլեկտրոնային համակարգ։ ՌԹ—ների պահման համար լիցենզավորված տարաներ ձեռք կբերվեն։ Հեղուկ ՌԹ—ների ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերջին տասնամյակներում հայերեն փաստաթղթերում ամսաթվի, տարեթվի գրության անմիօրինակություն է առաջացել։ Դա նկատվում է հատկապես այն դեպքերում, երբ վերջիններս քերականորեն չեն կապվում խոսքին, օրինակ՝ ձեւաթղթերում։ Հանդիպում են գրության այսպիսի ձեւեր՝ 15 հունվար, 2018 թ. կամ 15 հունվարի, 2018 թ. կամ 15—ը հունվարի, 2018 թ. կամ հունվար 15 2018 թ. կամ հունվարի 15 2018 թ. կամ «15» հունվար 2018 թ. կամ «15»—ը հունվար 2018 թ. կամ 15—ը հունվար 2018 թ. կամ 15/01/2018 թ. կամ 15—01—2018 կամ 15.01.2018 եւ այլն։
Նկատելի է, որ ամսանվան (նաեւ ամիսը ցույց տվող թվի) եւ տարեթվի միջեւ ստորակետ երբեմն դրվում է, երբեմն՝ ոչ, ամսվա օրը ցույց տվող թիվը հաճախ առնվում է չակերտի մեջ, թվից հետո գրվում է —ը եւ այլն։ Համեմատաբար նոր իրողություն է, որ օր—ամիս—տարի ցույց տվող թվերն իրարից առանձնացվում են թեք գծով, այլ ոչ թե միջակետով։
Այս անհարկի բազմաձեւությունը վերացնելու եւ գրության որոշակի միօրինակություն հաստատելու նպատակով
Հորդորում ենք
1. Խոսքին քերականորեն չկապվող ամսաթվերում նախադաս թվանշանը չակերտի մեջ չառնել եւ գրել առանց հոդի, իսկ ամսանունը՝ թեք (սեռական) հոլովաձեւով։ Պահպանել ամսաթիվ—ամսանուն—տարեթիվ հերթականությունը։ Այսպես՝ 15 մայիսի 2018 թ. կամ 15.05.2019։ Ամսանունը գրել փոքրատառ։
Թույլատրելի է նաեւ ամսանվան ուղիղ ձեւով գրությունը։ Օրինակ՝ 15 մայիս 2018 թ.։ Շարադասության փոփոխության դեպքում ամսանունը կարող է գրվել նաեւ սկզբում։ Օրինակ՝ մայիսի 15 2018 թ.։
2. Ամիս—ամսաթիվը եւ տարեթիվն իրարից ստորակետով չանջատել։ Օրինակ՝ 3 հունվարի 2019 թ. կամ 2019 թ. փետրվարի 1։
3. Միայն թվերով գրվող ամիս—ամսաթվերում գործածել միջակետ եւ ոչ թե թեք գիծ կամ գծիկ։ Օրինակ՝ գրել ոչ թե 25/01/2019 կամ 25—01—2019, այլ 25.01.2019։
4. &l ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 295 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլը կլինի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ Ազգային ժողովում գտնվող նախագծում նոր գործիքի՝ «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացության ներդնումը։
«Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը, անդրադառնալով աշխատանքային կենսաթոշակների չափերի ավելացմանը, խոսեց «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացության, զինվորական աշխատանքային կենսաթոշակի մասին եւ ներկայացրեց վիճակագրական տվյալներ։ 
—Տիկին Գալստյան, օրենսդրությամբ կսահմանվի «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացությունը՝ 25 500 ՀՀ դրամի չափով։ Այսինքն՝ անկախ անձի աշխատանքային ստաժից, այդ գումարից ցածր կենսաթոշակ չի՞ կարող նշանակվել։
—Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ մենք նոր փաթեթ ենք մշակել, որտեղ կա կարգավորում, որ տրվում է նոր եզրույթ՝ «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»։ Ըստ այդ փաթեթի մեկ այլ դրույթի՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը տրվում է կառավարությանը։ 
—Այս դեպքում կա՞ աշխատանքային ստաժի նվազագույն չափ։
—«Նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացությունն այս պարագայում կապ չի ունենա աշխատանքային ստաժի հետ։ Սա պարզապես գումարի չափ է, որ կառավարությունը պետք է սահմանի որպես ուղենիշ, որից ցածր կենսաթոշակ չի կարող նշանակվել։ Ամենայն հավանականությամբ, կսահմանվի 25 500 դրամ։ Տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար պահանջվում է նվազագույնը 10 տարվա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024