ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 09:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 3 4 5 6 ... 15 16 »

Հոկտեմբերի 22-24-ը «Եվրասիական շաբաթ» միջազգային գործարար ֆորումի շրջանակներում Հայաստանը հյուրընկալել էր ԵԱՏՄ անդամ երկրներից շուրջ 2500 եւ երրորդ երկրներից շուրջ 250 կազմակերպություն։ 2016թ. սկսած՝ ֆորումն անցկացվում է ամեն տարի՝ նպատակ հետապնդելով ամրապնդել ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ինտեգրումը, նպաստել դրանց տնտեսական ներուժի աճին եւ արտադրական համագործակցության ընդլայնմանը։ ԵԱՏՄ—ում ազգային եւ վերազգային մակարդակով որոշում կայացնողների եւ գործարար համայնքի մասնակցությամբ ֆորումը նաեւ հանդիսանում է հարթակ B2B (business—to—business) եւ B2G (business—to—government) կապերի ուղղակի ցանցի զարգացման համար, ինչի արդյունքում պաշտոնյաներն ու գործարարները հնարավորություն են ստանում ոչ միայն համագործակցության նոր պայմանավորվածություններ ձեռք բերել, այլեւ բարձրաձայնել տնտեսական համագործակցության ոլորտում գործնականում առկա թերություններն ու խոչընդոտները ինչպես ԵԱՏՄ երկրների միջեւ, այնպես էլ երրորդ երկրների հետ հարաբերություններում եւ փնտրել դրանց համակողմանի լուծումները։
2016թ. Մոսկվայում եւ 2017թ. Աստանայում անցկացվելուց հետո այս տարի ֆորումի անցկացումը Երեւանում հնարավորություն էր ընձեռում հյուրերի ուշադրությունը հրավիրել Հայաստանի համար օրակարգային առաջնահերթությունների եւ առանձնահատուկ կարեւորություն ունեցող հարցերի վրա։
Հաշվի առնելով ԵԱՏՄ—Իրան ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը՝ Հայաստանը, լինելով Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամ երկիրը, կարող է դիտարկվել որպես հուսալի հարթակ ԵԱՏՄ—Իրան տնտեսական հարաբերություններում։ Հիշեցնենք, որ Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու հաջող մեկնարկը հայ—իրանական փոխգործակցության տեսա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 289 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ռուսաստան վերջին այցն ու Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները գնահատում է որպես «համեստ», քանի որ այցի շրջանակում կնքվել են տնտեսական ոլորտում համագործակցության մի շարք համաձայնագրեր, սակայն ռազմատեխնիկական ոլորտում նոր համագործակցության մասին խոսք չի եղել։ «Արմենպրեսի» հետ զրույցում ադրբեջանագետն ընդգծեց, որ Իլհամ Ալիեւի այցը Ռուսաստան եւ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարելի է դիտարկել առնվազն երկու տեսանկյունից՝ մեկն այն է, ինչ ներկայացվել է մամուլին, մյուսը՝ հանդիպման չերեւացող կողմը։
Անդրադառնալով Պուտին—Ալիեւ հանդիպման վերաբերյալ հրապարակված նյութերին եւ հանդիպման շրջանակում հրապարակային հայտարարություններին՝ Տաթեւ Հայրապետյանն ասաց, որ հրապարակային նյութերի, ստորագրված փաստաթղթերի, հնչած հայտարարությունների հիման վրա այցի արդյունքները կարելի է բնութագրել որպես «համեստ», քանի որ կնքվել են համաձայնագրեր առեւտրատնտեսական, էներգետիկ ոլորտներում համագործակցության մասին, իսկ ռազմատեխնիկական համագործակցության մասին որեւէ նշում չի եղել։ «Այդ առումով միակ հրապարակային արձանագրումը Իլհամ Ալիեւի ամփոփումն էր երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ, բայց դա ապագայի մասին չէր, դա անցյալի մասին էր։ Իլհամ Ալիեւը իր խոսքում միայն ավելացրեց, որ հույս ունի ավելացնել այդ ծավալները։ Ղարաբաղյան հարցին անդրադառնալով՝ Իլհամ Ալիեւը փորձում էր ավելի կոշտ լինել իր դիրքորոշման մեջ, մինչդեռ Վլադիմիր Պուտինի արձագանքն ամբողջությամբ տեղավորվում էր առկա դիրքորոշման շրջանակում, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,–մանրամա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 319 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայերը դեռեւս հին ժամանակներից ունեցել են օճառաստեղծման ավանդույթներ ու օճառարտադրության առանձնահատկություններ, հայկական լեռնաշխարհում տարածված է եղել անուշահոտ նյութեր օգտագործելը։ 
Պատմական բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ մարդկությունն օճառ սկսել է օգտագործել անհիշելի ժամանակներից՝ առնվազն 6000 տարի առաջ։ Որոշ փաստեր վկայում են, որ հայերն օգտագործել են գիլ՝ սպիտակ կավ եւ բնական սոդա՝ սպիտակեցնելու համար, այդ նյութով հատկապես հարուստ էր Վանա լիճը, որի հարեւանությամբ դեպի արեւմուտք Սոդագյոլլու կամ սոդայի լճակ կա, օճառ եփել են նաեւ տարբեր ճարպերից՝ հատկապես անասունի ոսկրածուծի յուղից, կամ պարարտ անասունի թափանի ճրագուից, որին ավելացրել են բնական սոդա կամ գիլ։
Գիլը հատկապես շատ էին օգտագործում գյուղական վայրերում, այն համարվում էր վարսերի խնամքի համար լավագույն միջոց։ Օճառների արտադրության հիմնական հումքը կենդանական եւ բուսական ճարպերն են, սինթետիկ ճարպաթթուները եւ ալկալիները։ Այս խառնուրդը հատուկ եղանակով եփվում է, աղաջրով շերտավորվում, չորացվում եւ ենթարկվում մեխանիկական մշակման (ողորկում, մամլում), հետո բաժանվում է կտորների, դրոշմվում եւ փաթեթավորվում։
Ըստ կիրառության տարբերում են լվացքի, ձեռքի եւ հատուկ (բուժական) օճառներ, ըստ թանձրության՝ պինդ, հեղուկ (ջրասպիրտային լուծույթի ձեւով), փոշենման (օճառափոշի) եւ հատիկավոր։
Օճառների պատրաստման մասին առաջինը հիշատակել է հռոմեացի բժիշկ Գալենը։ Հնագույն գալլերն ու գերմանացիներն օճառը պատրաստել են այծի ճարպից ու հաճարենու մոխրից եւ օգտագործել մազերի ներկ պատրաստելու համար, իսկ արաբներն այն օգտագործում էին բժշկության մեջ։ 
Որպես լվացամիջոց՝ օճառը կիրառություն է ստացել 19—րդ դարի սկզբին, եւ սկսվել է օճառի արդյունաբերական արտադրությունը։ 19—րդ դարի գերմանա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 609 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում կսկսի գործել չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրություն, եւ այսուհետ հայ գործարարները այդ սարքավորումների ձեռքբերման համար ներմուծվող արտադրանքը կփոխարինեն տեղականով։ Այս մասին երեկ հուշագիր ստորագրվեց «Բիզնես Արմենիա» հիմնադրամի եւ «Արգա Յուրոսթիլ» ընկերության ներկայացուցիչների միջեւ։ Այն ենթադրում է ավելի քան 1 մլն դոլարի ներդրում արտադրություն սկսելու եւ գործարան հիմնելու ուղղությամբ։ Հուշագրով նախատեսվում է, որ «Բիզնես Արմենիան» ծրագրի իրականացման նախնական փուլում հետագայում եւս արտահանման եւ խթանման նպատակով կշարունակի աջակցությունը։
Գործարանի համար արդեն տարածք է ձեռք բերվել Կոտայքի մարզի Արամուս գյուղում։ Այն նախատեսում է նախնական շրջանում ապահովել 24 աշխատատեղ, ընդ որում գյուղաբնակներ եւս ներգրավված կլինեն։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի ամիս առաջ եւ ավարտին կհասցվեն օգոստոսի վերջերին։ Ինչպես խոստացան ծրագրի պատասխանատուները՝ արդեն հոկտեմբեր ամսին գործարանը կթողարկի առաջին արտադրանքը։ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը տեղեկացրեց, որ պողպատե չժանգոտվող հումքից գործարանը ստանալու է արդյունաբերական վառարաններ, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումներ, որոնք հիմնականում սպառվելու են հյուրանոցներում եւ ռեստորանային համալիրներում, սրճարաններում, դպրոցներում եւ բիզնես կենտրոններում։
Գործարարները, ովքեր նախկինում այդ սարքավորումները ձեռք էին բերում արտերկրից, այժմ կգնեն տեղական շուկայից։ Ընդ որում, ներդրողները նախատեսում են բարձր որակի արտադրանք թողարկել եւ վստահ են, որ այն մրցունակ է լինելու բոլոր առումներով թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում։ Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախնիների երկրում շրջագայությունը երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, կինոպրոդյուսեր եւ ռեժիսոր Ստաս Նամինին օգնեց ոչ միայն նորովի բացահայտելու Հայաստանը, այլեւ այդ ճանապարհորդության արդյունքում ծնվեց «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ֆիլմը։ Շրջագայելով ամբողջ Հայաստանում, այդ թվում նաեւ Արցախում, տղայի՝ Արտյոմի հետ անցել են 2500 կմ ճանապարհ եւ նկարահանել այն ամենն, ինչ տեսել են։
«Հայաստանի հնագույն տաճարները» ներկայացված է «Ոսկե ծիրան» 15—րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում։ Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ստաս Նամինը նշեց, որ ֆիլմի միջոցով նպատակ ունի Հայաստանը, հայերին եւ մեր հարուստ պատմությունը առաջին հերթին ներկայացնել Ռուսաստանում։ Ֆիլմում տեքստը կարդում է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Չուլպան Խամատովան։ Ս. Նամինի համար կարեւոր է եղել, որպեսզի պատմական փաստերը, տեղեկությունները հնչեն Չ. Խամատովայի շուրթերից, ով բավականին մեծ հեղինակություն ունի Ռուսաստանում։ «Արդյունքում ստացվեց մի ֆիլմ, որը ցնցել է Ռուսաստանի հանդիսատեսին։ Նրանց համար բոլորովին նոր երկիր է բացահայտվում՝ բազմադարյա պատմությամբ, ինքնատիպ ազգային արժեքներով եւ գենետիկ կոդով։ Երբ ֆիլմը պատրաստ էր, պարզեցի, որ իմ հայ ընկերներից շատերը նույնպես քիչ բան գիտեն Հայաստանի մասին»,–ասաց նա։ Ռեժիսորի նպատակն է ֆիլմը ցուցադրել հեռուստատեսությամբ, ինչը հնարավորություն կընձեռի ավելի մեծ թվով հանդիսատես ունենալու։ Ֆիլմը ներկայացված է ռուսերեն եւ հայերեն, ներկայումս աշխատում են ֆիլմի անգլերեն տարբերակի վրա։
Երկու տարի ուսանելով պատմաբան—ազգագրագետ, հնագետ, արեւելագետ, գրող, պատմական եւ աշխարհագրական գիտությունների դոկտոր Լեւ Գումիլյովի մոտ, ով առավել հայտնի է որպես էթնոգե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախիջեւանում իրավիճակը վերահսկելի է, անհանգստանալու ոչինչ չկա. այս մասին երեկ՝ 2018 թվականի ամառային զորակոչի առաջին օրը հանրապետական կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական ԶՈւ—երը նախիջեւանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ—երը պատասխան կրակ են բացել եւ թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը։ Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է այրվում Նախիջեւանում ադրբեջանական դիրքը։
«Ավելի մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում»,– նշեց գլխավոր շտաբի պետը։
Ինչ վերաբերում է արցախա—ադրբեջանական սահմանին լարվածության մեծացմանը, հակառակորդի տեղաշարժերին եւ այսօր մեկնարկելիք զորավարժություններին, Արտակ Դավթյանը նշեց. «Վերջին տարիների ընթացքում մշտապես նման խոսակցությունները կան, մշտապես լարվածությունը կա, մշտապես Ադրբեջանը զորավարժություններ անցկացնում է, եւ այդտեղ առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում։ Իրենց զորավարժություններին մենք ուշի ուշով հետեւում ենք, մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացմանը։ Նույն ձեւով էլ մենք ենք ըստ պլանների զորավարժություններ անցկացնում, եւ նույն ձեւով Ադրբեջանն է հետեւում մեր զորավարժություններին։ Անհանգստացնող ոչինչ չկա»։
ԳՇ պետը նաեւ հայտնեց, որ այսօրվա զորակոչին ՊՆ—ն պատրաստվել էր բավականին երկար, շատ աշխատանքներ են տարվել՝ հնարավոր խոչընդոտներից եւ դեպքերից խուսափելու համար։
«Զինված ուժերն ի վիճակի են ապահովելու մեր զինծառայողներին ամեն ին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 313 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ դատարանի որոշումներով խուզարկություններ են կատարել, այսպես կոչված, «օրենքով գողերի» բնակարաններում։
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, խուզարկություններ են կատարվել «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սեւո» մականվամբ Արմեն Մանուկյանի, «Մասիվցի Անդիկ» մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ Արտեմ Դինունցի, «Օշականցի Գեւորիկ» մականվամբ Գեւորգ Մելիքյանի, «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։
Ոստիկանները, հարուցված քրեական գործի շրջանակներում, նույն օրը դատարանի որոշումներով խուզարկել են նաեւ քրեական հեղինակություններ «Մեծամորի Երո» մականվամբ Երվանդ Ոսկանյանի, «Շալո» մականվամբ Շալիկո Մանուչարյանի, «Վիրաբիկ» մականվամբ Վիրաբ Գասպարյանի, «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի, «Էրեբունիմասիվցի Տյոմ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Նորադուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի, «Արտյոմ Կանեւսկոյ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Մասիվցի Ժիրո» մականվամբ Պարույր Աղաջանյանի, «Յա&md ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 335 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԺ հատուկ նիստին գրանցվել է 102 պատգամավոր. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նիստի ընթացակարգերը եւ հայտարարեց, որ քննարկում են փոքրամասնության ներկայացրած թեկնածուի՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրության հարցը։
Այնուհետեւ պատգամավորները հարցեր ուղղեցին վարչապետի թեկնածուին։
Մինչ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելը ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը նշեց, թե իրենք ազգային—պահպանողական ուժեր են, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» եւ Փաշինյանի խմբակցությունը լիբերալ են։
Նա հետաքրքրվեց, թե վարչապետ դառնալու դեպքում արդյո՞ք երկիրը միմիայն լիբերալ գաղափարախոսությամբ է ղեկավարվելու։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմիցս հայտարարել է, որ իրեն լիբերալ չի համարում, իսկ աշխարհում «իզմ»—երով պայմանավորված սահմանազատումները վերանում են։ 
«Հիմա մի դարաշրջանում ենք ապրում, երբ կարեւորը ոչ թե «իզմն» է, այլ մարդու երջանկությունն ապահովելը»,–ասաց նա։
Բաբուխանյանը նաեւ ՌԴ—ի կողմնորոշումից հարցրեց, որին ի պատասխան Փաշինյանը նշեց, որ կան ռիսկեր ու հարցեր, որոնց պետք է անդրադառնալ որպես իշխանություն՝ կտրուկ չփոխելով որեւէ աշխարհաքաղաքական քաղաքականություն. «ՀՀ—ում քաղաքական գործունեությունը պետք է ծավալեն միայն ու միայն հայամետ քաղաքական գործիչները։ Իմ մեծ քաղաքականության հիմնական նպատակը ներգաղթ ապահովելն է»։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը վարչապետի թեկնածուից հետաքրքրվեց Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իր տեսլականի վերաբերյալ, մասնավորապես հարցնելով, թե մտահոգություն չունի՞ արդյոք, որ աշխարհաքաղաքական ուժե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 316 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ առավոտյան հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որով ափսոսանք է հայտնել, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ «Քայլ արա» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջեւ նախատեսված բանակցությունները չեն կայացել։ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ դրա պատճառը Փաշինյանի միակողմանի պահանջներն են հանդիպման ձեւաչափի, օրակարգի եւ լուսաբանման վերաբերյալ։
«Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները»,–հայտարարել է ՀՀ նախագահը։
Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի՝ ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ երեկ ողջ օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական—քաղաքական գործիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները։
Քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական գործընթացները, ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, անհրաժեշտության դեպքում մինչ այդ փոփոխություններ կատարելով ընտրական օրենսգրքում եւ Սահմանադրության հետ կապված օրենքներում։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ժամանակի վրա է խաղում, ցանկանում է փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ, մինչդեռ իրենց նպատակը մի հանրապետականին մի ուրիշ հանրապետականով փոխարինելը չէ։
«Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 364 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ մի քանի քաղաքական ուժեր եւ գործիչներ հայտարարել են, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը։
Դրանցից գլխավորը թերեւս ՀՅԴ—ի հայտարարությունն էր, որում ասված էր.
«Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը։
Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից։ Անցնող օրերի ընթացքում ՀՅ դաշնակցությունը հետեւողական ջանքեր է գործադրել համախոհության ձեւավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի եւ ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ։
Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել։ Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ։ Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության եւ օրենքների շրջանակներում։
Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին։
Առ այդ, Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձեւավորած կառավարության մշակած՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝
ա) լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը,
բ) հաղթահարել քաղաքական ճգնաժամը,
գ) հստակ առաջնահերթություններ նախանշելով՝ երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը,
դ) լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
Մինչ այդ շարժմանը միանալու մասին հայտարարել են ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներ Սուրեն Մանուկյանը եւ Անդրանիկ Կարապետյանը։
Իսկ երեկ առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 327 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի կառավարությունը, հռչակելով տեխնոլոգիական ոլորտի զարգացումը որպես գերակա ուղղություն, կարեւորում է նաեւ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացումը եւ դրանց ներդրումը տնտեսության տարբեր ճյուղերում։ Ունենալով այս ոլորտում սեփական արտադրանքը ստեղծելու ու աշխարհին առաջարկելու տեսլական, Երեւանում նախատեսվում է անցկացնել «Հայկական «Blockchain ֆորում» առաջին միջազգային համաժողովը։ Ապրիլի 22—ին «Թումո» կենտրոնում կհավաքվեն ոլորտի միջազգային առաջատարներ՝ ավելի քան 600 մասնակից տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ—ից, Իռլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, նաեւ Հայաստանից։ 30—ից ավելի ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ եւ հրեշտակ ներդրողներ, որոնց ընդհանուր ինվեստիցիոն պորտֆելը 10 միլիարդ դոլարից ավելի է, եւս համաձայնություն են հայտնել ներկա գտնվելու այս համաժողովին։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։ 
«Բլոկչեյն տեխնոլոգիան նոր թրենդ է, եւ երկրները մրցում են այս դաշտում ավելի հետաքրքիր լուծումներ առաջարկելու համար, իսկ Հայաստանի նպատակն իրատեսական քայլերով առաջ գնալն է։ Մենք նպատակ ունենք հասկանալ, թե ինչպես կարող ենք բարելավել պետական ծառայությունները բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչ առավելություններ ու ազդեցություն կունենա դրանց կիրառումը՝ սկսած օպտիմալացումից, վերջացրած պետական հատվածում մատուցվող ծառայությունների հավանական կոռուպցիոն դրսեւորումների բացառմամբ։ Այն նաեւ լավ հնարավորություն կլինի մեր ստարտափերի համար՝ հանդիպելու պոտենցիալ ներդրողներին»,–ասաց փոխնախարարը։
Համաժողովը պայմանականորեն բաղկացած կլինի չորս մասից, առաջին հատվա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 314 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված աստվածաշնորհ սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը։ Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
«Catholic News Agency»—ի հետ զրույցում դեսպան Մինասյանը ընդգծել է իրադարձության կարեւորությունը։ «Սուրբ Գրիգոր Նարեկացին կամուրջ է։ Նա կամուրջ է Հայ եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ։ Նա կամուրջ է մեր երկու իրականությունների եւ, ինչը շատ կարեւոր է, երկու աշխարհների միջեւ՝ հայկական եւ արեւմտյան։ Նա կամուրջ է Արեւելքի ու Արեւմուտքի, երկրի ու երկնքի միջեւ»,–ասել է դեսպան Միքայել Մինասյանը։
ՀՀ դեսպանը նշել է, որ արձանի տեղադրմամբ կարծես Վատիկանում տեղադրվում է Հայաստանի մի մասնիկը, որովհետեւ «սուրբ Գրիգոր Նարեկացու ներկայությունը հայ ժողովրդի առօրյա կյանքում շատ մեծ է»։
Արձանի տեղադրումը նաեւ խորհրդանշում է Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ 25 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունների կարեւորությունը։
«Մեր դիվանագիտական հարաբերությունները 25 տարվա պատմություն ունեն եւ միեւնույն ժամանակ՝ 1700 տարվա պատմություն, որովհետեւ միայն Սուրբ Աթոռի եւ ՀՀ հարաբերությունները չեն, այլեւ հայկական եւ կաթոլիկ աշխարհների հարաբերությունները»,–ասել է դեսպան Մինասյանը։
Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երեւանցին է, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը։ Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի եւ ռուսաստանաբնակ հայտնի գ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 313 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024