ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 20:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 17 » Զարգացման եւ անվտանգության հիմնախնդիրներ / Երեւանում այսօր կբացվի ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը/
14:56
Զարգացման եւ անվտանգության հիմնախնդիրներ / Երեւանում այսօր կբացվի ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը/

9—րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը կայանալու է այսօր՝ Երեւանում։ Անցկացվում է կառավարության աջակցությամբ։
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի տնտեսության եւ նաեւ պետական ոլորտներում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրումը։ Այս տարի բիզնես ֆորումի շրջանակնում իրականացվելու են ռազմարդյունաբերական համալիրի եւ տեխնոլոգիական ոլորտի համագործակցության շուրջ քննարկումներ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Այս ֆորումի տարբերությունն այն է, որ մենք քննարկելու ենք լրիվ նոր իրավիճակ։ Քննարկելու ենք՝ ինչպես կազմակերպել մեր նոր ռազմարդյունաբերությունը՝ հենվելով Հայաստանում գործող տեխնոլոգիական ընկերությունների վրա, ինչպես ապահովել տեխնոլոգիական եւ կիբեր անվտանգությունը՝ կրկին հենվելով տեխնոլոգիական ոլորտի վրա, ինչպիսի պետական միջոցներ են պետք այդ ամենն անելու համար, ինչպիսի պետական—մասնավոր համագործակցություն է պետք այդ ամենն անելու համար»,–ասաց նա՝ հավելելով, որ քննարկումները բերելու են նրան, որ կլինեն առաջարկություններ, որոնք կհավաքվեն, ստրատեգիական առումով ճիշտ կդասավորվեն ու կներկայացվեն կառավարությանը։
Հայաստանում կայուն ռազմարդյունաբերական ոլորտ ունենալու համար անհրաժեշտ է մի քանի տարում կրկնապատկել, եռապատկել ՏՏ ոլորտի մասնագետների թիվը։ Կարեն Վարդանյանը նկատեց, որ համաժողովի ժամանակ փորձելու են հասկանալ՝ ինչ լրացուցիչ ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտություն կա։ «Փորձելու ենք հասկանալ, թե ինչպես կառավարենք մեր ունեցած ռեսուրսները՝ պետական, տեխնոլոգիական, գիտական, կրթական։ Ինչ քայլեր ձեռնարկենք, որ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում ունենանք լուրջ ռազմարդյունաբերություն, որ որեւէ մեկի մտքով չանցնի մեզ վրա հարձակվել»,—ասաց Կարեն Վարդանյանը։
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանի խոսքով, ապրիլյան դեպքերից հետո պետք է ուշադրություն դարձվի ռազմարդյունաբերության վրա, եւ բիզնես ֆորումի ընթացքում հինականում հենց այդ ուղղությամբ են քննարկումները ծավալվելու, ՏՏ ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենա ներկայացնել իրենց գաղափարները։
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն» արդեն իսկ բավականին ակտիվ զբաղվում է այդ ուղղությամբ։ Ունենք մասնագետներ, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցել, իրենց աջակցությունը ցուցաբերել ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցում»,– ասաց Ա. Եսայանը։
Ասուլիսին ներկա մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ՏՏ անվտանգության հետ կապված այսօր փաստացի հայտնվել են մի ժամանակաշրջանում, երբ որ մի կողմից ոլորտը դառնում է սպառնալիք երկրի մակարդակով, որովհետեւ փաստացի արդեն կիբերտարածքում կիրառվում են հարձակողական մեթոդներ, բացի այդ, ժամանակն է, որ Հայաստանն էլ պատրաստ լինի նման զարգացումների։
«Ոչինչ չի ապահովագրում մեզ, որ չեն կարող հարձակվել մեր էներգոհամակարգի, բանկային համակարգի վրա։ Դա կունենա բավականին լուրջ հետեւանքներ»,–ասաց նա։
Ըստ Ս. Մարտիրոսյանի, ՏՏ ոլորտը ոչ միայն պաշտպանողական, այլեւ հարձակողական ոլորտ է, եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանն էլ կարողանա կիրառել իր «կիբերբանակը, կիբերզենքերը»՝ հաշվի առնելով հատկապես այն, որ հակառակորդն էլ կիրառում է բարձր տեխնոլոգիաներ։
Մեդիափորձագետի խոսքով, արդեն ժամանակն է, որ տեղեկատվական տեխոլոգիաների ոլորտը չպետք է դիտարկել որպես միայն գերակա ճյուղ, որն ապահովում է ՀՆԱ—ի բավականին լուրջ տոկոս, այլ ոլորտ, որ մտնում է յուրաքանչրյուրի տուն, լավացնում է կյանքը։
«Ժամանակն է, որ ՏՏ ոլորտը դառնա կարեւորագույն ոլորտներից մեկը՝ զուգահեռ պետական անվտանգության ապահովման ոլորտների հետ»,–ընդգծեց փորձագետը։ 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 343 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024