ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 04:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 14 » Զինծառայողը եւս ընտրող է /Ու նաեւ ընտրելով է պաշտպանում hայրենիքը/
14:45
Զինծառայողը եւս ընտրող է /Ու նաեւ ընտրելով է պաշտպանում hայրենիքը/

Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները ընտրողների հետ
ԲՀԿ նախընտրական քարոզարշավի հերթական հանգրվանը Արմավիրի մարզն էր։ Գագիկ Ծառուկյանը եղավ Էջմիածին քաղաքում եւ կենտրոնական հրապարակում հավաքված բնակչությանը դիմելով՝ կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին եւ քվեարկելիս «խաթր, բարեկամ հաշվի չառնել», ձայնը տալ այն ուժին, ում հետ իրոք հույսեր են կապում։
Նա ընդգծեց, որ անկախ նրանից՝ ինչքան ձայն կհավաքի ԲՀԿ—ն, ինքը բոլորին էլ սիրում է եւ օգնելու է իր ուժերի ներածին չափով։ Ծառուկյանը նկատեց նաեւ, որ ԲՀԿ—ն պատասխանատվություն կկրի առկա խնդիրների լուծման համար ճիշտ այնքան, որքան որ ձայն կստանա։ Նա անդրադարձավ մի հարցի, որը շատերին է հուզում. «Այսօր բոլորը ասում են՝ Ծառուկյանը քաղաքականության մեջ որ մտել է, ի՞նչ է ուզում։ Ծառուկյանն իր համար ոչինչ չի ուզում, նա ուզում է, որ մարդիկ զբաղմունք ունենան, որ մարդիկ լավ ապրեն, արտագաղթի ճանապարհը մոռանան, երիտասարդները չընկճվեն, չհիասթափվեն, իրենց գիտելիքին համապատասխան աշխատանքի արժանանան, որ կարողանան իրենց նպատակները կյանքի կոչել»։
ԲՀԿ առաջնորդը չանդրադարձավ իրենց նախընտրական ծրագրի դրույթներին՝ նշելով, որ դրանք բաժանված են բոլորին, եւ իրենք ճարտար բառեր չեն ասելու, այլ անելու են այն, ինչ կարող են։ «Շատ սովորական ընտանիքի մարդ եմ, որը փոքր ու միջին բիզնեսում աշխատելով, կայանալով, ամեն ինչ տեսնելով, գիտակցում է՝ ինչ է հարկավոր ժողովրդին, ինչը՝ ոչ»։ Այսօր ամենամեծ խնդիրը Գ. Ծառուկյանը համարում է ժողովրդի զբաղվածության խնդիրը։ ԲՀԿ—ի նախընտրական ծրագրում փորձ է կատարվել այդ կապակցությամբ սպառիչ պատասխաններ եւ լուծումներ տալ. «Այն քաղաքացին, ով զբաղվում է քաղաքական գործունեությամբ, պետք է գիտակցի, որ անհրաժեշտ է մտահոգվել կուսակից ընկերների եւ ժողովրդի համար, նրանց իր ընտանիքի պես վերաբերվել։ Միայն այդ դեպքում երկիրը կարող է կայանալ, հզորանալ»։
Էջմիածնից հետո հաջորդ հանդիպումը Դալարիկ համայնքում էր։
Այստեղ Գագիկ Ծառուկյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ «Ժառանգության» այն պահանջին, որ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի հռչակագիրը ստորագրեն քաղաքական ուժերի ղեկավարները։
«Ժառանգությունը» շատ փոքր է, որ ինչ—որ բան պահանջի»,–ասաց Գագիկ Ծառուկյանը եւ ավելացրեց, որ ով պետք է այդ փաստաթուղթը ստորագրեր, արդեն ստորագրել է։
Ավելի ուշ, արդեն Արտենի գյուղում Գագիկ Ծառուկյանը, կրկին անդրադարձավ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը։ «Ով ուզում է ազատ ու արդար ընտրություններ, պատրաստ ենք նրա հետ համագործակցության։ Ստորագրել ենք փաստաթուղթ եւ ընդդիմության, եւ գործող կառավարության հետ։ Մենք պատրաստակամ ենք, ցանկանում ենք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 418 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024