ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 05:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 268 269 270 271 272 ... 312 313 »

Հանրակրթական դպրոցների մի շրջանավարտ էլ մոտեցավ կյանքի նոր փուլի մուտքին։ Շուտով՝ մայիսի 25—ին խորհրդանշական վերջին զանգը կազդարարի նրանց համար հանրակրթական շրջանի ավարտը եւ նոր, որակապես այլ շրջանի սկիզբը։ Դա իսկական տոն է հազարավոր պատանիների ու աղջիկների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների համար։ Ինչպե՞ս է Երեւանի քաղաքապետարանը կազմակերպելու այդ բացառիկ օրը։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը եւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, տեղեկացվեց, որ մայրաքաղաքի տարբեր դպրոցներում վերջին զանգի արարողությունը (վերջին դասը) կանցկացվի ժամը 10—14—ը։ «Սակայն ամբողջ օրը լինելու է տոնական, եւ տարբեր դպրոցներ տարբեր ծրագրեր են նախատեսել։ Մենք պիտի օգնենք, որ երեխաների տոնը իսկապես որպես տոն անցնի... Մայիսի 25—ին, ժամը 18—ից մինչեւ ժամը 23—ը Ազատության հրապարակում կկազմակերպվի տոնական համերգ, տոնը կավարտվի հրավառությամբ»,–տեղեկացրեց Գայանե Սողոմոնյանը։ 
Վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ Ազատության հրապարակն այդ օրը կունենա տոնական ձեւավորում։ Զանգվածային միջոցառման ամբողջ ընթացքում հրապարակն ապահովված է լինելու հասարակական կարգի պահպանությամբ, շտապ բուժօգնության ծառայությամբ եւ հրշեջ անվտանգությամբ։ «Այն, ինչ կախված է Երեւանի քաղաքապետարանից, ամենայն պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ մենք կատարելու ենք, որ օրն սկսվի որպես տոն եւ որպես տոն ավարտվի։ Դպրոցների բոլոր տ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացման լուրջ ներուժ ունի։ Վերջին տարում կառավարության ձեռնարկած միջոցառումների եւ ոլորտի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու շնորհիվ գրանցվեցին արտադրական ծավալների աճի բավականին լավ արդյունքներ։ Այժմ արդեն ժամանակն է հստակ ծրագրեր իրականացնելու գյուղմթերքների իրացման եւ արտահանման ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ մեր արտադրողի համար եվրոպական շուկան դեռեւս դժվար հասանելի է։ Անհրաժեշտ են օրենսդրական եւ կառուցվածքային բարեփոխումներ՝ գործող օրենսդրությունն ու ստանդարտները ԱՀԿ—ի եւ ԵՄ—ի ընդունված չափանիշներին լիարժեքորեն համապատասխանեցնելու համար։ Այդ դեպքում կստեղծվեն լավ պայմաններ գյուղատնտեսական արտադրանքը թե ներքին, թե արտաքին շուկաներում մրցունակ դարձնելու համար։ Բնավ պետք չէ թերագնահատել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը էկոլոգիապես մաքուր արտադրանք տալու զգալի հնարավորություններ եւ ռեսուրսներ ունի։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերջին տարիներին Արմավիրի մարզում ձևավորված ավանդույթի համաձայն և' գարնանային, և' աշնանային առաջին զորակոչը մեկնարկում է Սարդարապատի հուշահամալիրում: Հուշահամալիրն արտահայտում է հայրենիքի ազատագրման համար Սարդարապատի ճակատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների նկատմամբ ունեցած ժողովրդի խոր հարգանքն ու վերածնության վեհ գաղափարը: Այստեղ են հանգչում նաև Արցախյան ազատամարտում հերոսաբար ընկած տասնյակից ավել արմավիրցի քաջերի շիրիմները:
Արմավիրի մարզում 2012 թվականի գարնանային առաջին զորակոչի մեկնարկն այսօր ևս ազդարարվեց այս խորհրդանշական վայրում, Սարդարապատի զանգերի ղողանջների ներքո: Զինակոչիկներին բարի ծառայություն մաղթելու և տոնական օրը նրանց և նրանց մերձավորների հետ կիսելու էին եկել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների  տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ և համայնքապետեր:
Պարտադիր զիվորական ծառայության մեկնող զինակոչիկները, մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ, նախ ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում մարտնչած և իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարին:
Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես եկավ ողջույնի և բարեմաղթանքի խոսքով: Նա խաղաղ ծառայություն և բարի վերադարձ մաղթեց զինակոչիկներին` կոչ անելով պատվով կատարել իրենց պարտքն հայրենիքի հանդեպ: & ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 533 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար կանխատեսելի են այն հավանական դժվարությունները, որոնց հանդիպելու է Աֆղանստանը՝ երկրից ՆԱՏՕ—ի զորամիավորումների դուրս գալու դեպքում, այդուհանդերձ, ՆԱՏՕ—ն պատրաստվում է 2014—ի ավարտին ամբողջությամբ լքել Աֆղանստանի տարածքը։ 
Դաշինքի՝ Չիկագոյում անցկացված գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին վերահաստատել է, որ իր երկիրը մտադիր է մինչեւ 2012 թվականի վերջը դուրս բերել զորամիավորումներն Աֆղանստանից։
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ իրենք ամբողջությամբ գիտակցում են ստանձնելիք պատասխանատվությունը։
ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման առաջին քայլն ավարտված է. դաշինքի անդամ—երկրները համաձայնության են եկել սկսելու համակարգի գործարկման առաջին փուլը։ Միջերկրական ծովում կտեղակայվեն ամերիկյան ռազմանավեր, որոնք սպառազինված կլինեն հրթիռներով, իսկ Թուրքիայում կսկի գործել տեղորոշիչ սարքավորում։ Ըստ «Deutsche Welle»—ի՝ հակահրթիռային պաշտպանության հրամանների համակարգը կտեղադրվի Գերմանիայի Ռամշթայնի ռազմակայանում։
Ռուսաստանը կարծում է, որ այդ համակարգն ուղղված է իր հրթիռների դեմ. Մոսկվան դեմ է դրա գործարկմանը։ Ֆրանսիայի նախագահն այս կապակցությամբ ասել է, որ Ռուսաստանը եւ այլ երկրներ չպետք է իրենց վտանգված զգան ՆԱՏՕ—ի հրթիռային պ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 569 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մայիսի 19-ին, ժամանել է Չիկագո` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ նույն օրն Էդվարդ Նալբանդյանը եւ հայ համայնքային կառույցների հետ հանդիպումների նպատակով ԱՄՆ-ում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել են Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական  կառույցների ղեկավարներ, շուրջ չորս հարյուր համայնքի ներկայացուցիչներ:
«Այս օրերին Չիկագոյում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում կայանալու է Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների հանդիպումը, որին հրավիրված էր մեր երկրի ղեկավարը: Հանրապետության նախագահն այս առիթով ակնկալում էր նաեւ հանդիպում ձեզ՝ Չիկագոյի հայ համայնքի հետ:
ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպում, որը, թեեւ լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխությանը, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 517 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը դանդաղորեն դուրս է գալիս խորը տնտեսական ճգնաժամից: Նման եզրահանգման են հանգել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մասնագետները:
Օրերս հրապարակած զեկույցում եվրոպական այս հեղինակավոր կառույցի մասնագետները նկատում են, որ Հայաստանի հետճգնաժամային վերականգնման հիմնական շարժիչ ուժերն են վերամշակող եւ հանքային արդյունաբերությունները:
«Հայաստանի իշխանությունները իրականացրեցին հարկային վարչարության ուժեղացմանն ու համակարգային բարեփոխումներին ուղղված մի շարք քայլեր` Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունը վայելող ծրագրի շրջանակներում: Հայաստանյան տնտեսությունը շահում է նաեւ պետական ֆինանսավորումից  եւ հատկապես` դրսից եկող տրանսֆերտների մեծ ծավալից: Այս պահին հայաստանյան տնտեսության համար առկա ռիսկերից առավել նկատելի են հենց կախվածությունը դրսից եկող փոխանցումներից եւ այն հանգամանքը, որ Հայաստանը քիչ  քանակությամբ ապրանքատեսակներ է արտահանում», - նշում են զեկույցի հեղինակները:
ՎԶԵԲ-ի մասնագետները նաեւ նկատում են. «Վրաստանն արձանագրեց սղաճի նվազման ամենատպավորիչ տեպերը ողջ տարածաշրջանում: Դրան զուգահեռ` գնաճի տեմպերը Հայաստանում, Ադբեջանում, Ռուսաստանում  եւ Ուկրաինայում կրկնապատկվեցին»:
Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տնտեսական առավել հաջողված քաղաքականությունը, ըստ Վերակառուցման եւ զարգացման բանկի մասնագետների, իրականացնում են հենց Վրաստ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է  Վաշինգտոնի Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (CSIS) գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը հոդվածը, որը հրապարակվել է «The National Interest» ամսագրում.
Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագթնաժողովի նախաշեմին դաշինքի գործունեության մասին նորություններում հաճախ է Հարավային Կովկասը հիշատակվում: Քաղաքական գործիչներն ու փորձագետներն ուշադրություն են դարձնում երկու հիմնական հարցի` Վրաստանի կողմից կատարված  քայլերի ընդունմանը` նրա անդամակցությունը քննարկելու համար եւ «ռուսական գործոնին»:
Զարգացող քաղաքականություն
Կովկասում դաշինքի քաղաքականությունը երբեք ստատիկ չի եղել: Ավելի շուտ, այն զարգացել է բազմաթիվ գործոնների ազդեցության, այդ թվում` ԱՄՆ եւ նրա եվրոպացի դաշնակիցների ռազմավարական շահերի, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղացողների ձգտումների ներքո:
Այն բանից հետո, երբ 2004թ-ին Բուլղարիան ու Ռումինիան միացան ՆԱՏՕ-ին, իսկ 2007-ին` ԵՄ-ին, Կովկասն սկսեց դիտվել որպես ՆԱՏՕ-ի նոր սահման: Մյուս գործոնները եւս տարածաշրջանի նկատմամբ հետաքրություն էին առաջացնում: Դրանց թվում կարեւորներից էին բազմաթիվ չլուծված էթնիկ եւ քաղաքական հակամատությունները, ինչպես նաեւ եվրասիական երեք հավակնոտ պետությունների ` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ հարեւանությունը: Եվ, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ԱՄՆ—ի դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մայիսի 6—ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել։
«Մենք ուշադրությամբ եւ մոտիկից հետեւել ենք ընտրություններին։ Կարծում ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել. մեծ առաջընթաց մի քանի առանցքային ուղղություններում՝ լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում, եւ սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր եւ թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված։
Այսինքն՝ շատ դրական զարգացումներ կային այս ընտրություններում»,–ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ջոն Հեֆերնը։
Հեֆերնը նաեւ տեղեկացրեց, թե իրենք աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ՝ ընտրություններում տեղ գտած խնդիրները վերացնելու համար։
«Մենք փորձում ենք հնարավորինս օգտակար լինել կառավարության, իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրատվամիջոցների հետ աշխատանքում։
Մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք՝ օգտակար լինելու համար»,–վստահեցրեց ԱՄՆ—ի դեսպանը։ hhpress.am
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կձեւավորվի՞, արդյոք, նոր կոալիցիա, թե՞ ոչ։ Կոալիցիայի լինել—չլինելը շարունակում է մնալ Հայաստանում հետընտրական շրջանի ամենաքննարկվող հարցը։
Այս հարցին եւ այն ամենին, թե ինչ է լինելու առաջիկայում, երեկ անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Թեպետ Հանրապետական կուսակցությունը ունի մեծամասնություն, բայց Գ. Սահակյանի կարծիքով, ճիշտ կլինի, որպեսզի քաղաքական կոալիցիան շարունակի իր գործունեությունը։ Այստեղ հարցը մեծամասնություն ունենալը եւ օրենսդրական նախաձեռնությունները օրենքի վերածելը չէ, այլ այն, որ կոալիցիան նպաստում է երկրի կայուն զարգացմանն ու փոխըմբռնմանը. «Մեծ պատասխանատվության բեռը մեր ուսերին ենք կրում, բայց պատրաստ ենք գործիքներ տրամադրել նաեւ նրանց, ովքեր երկրի համար կարող են օգտակար բան անել՝ միաժամանակ հնարավորություն տալով կատարել իրենց իսկ խոստումները»։
Այս ամենով հանդերձ կոալիցիայի ձեւավորումը կարծես մի փոքր ուշանում է։ Բայց դա, ըստ Գ. Սահակյանի, պայմանավորված չէ նրանով, որ կոալիցիա կազմելու հավանական թեկնածու ԲՀԿ—ն կասկածում է եւ ինչ–որ բան է ուզում ստանալ կոալիցիոն գործընկեր դառնալու համար։ Համենայն դեպս, նրանք այդպիսի բան չեն ասել։ «Չեմ կարծում, թե Գագիկ Ծառուկյանը հապաղում է, կարծում եմ՝ ներկուսակցական խնդիրներ կան, այդ պատճառով էլ դեռեւս քննարկումներ են անցկացվում»,— նշեց պատգամավորը։ Նա միեւնույն ժամանակ ընդգծեց, որ անիմաստ է կոալիցիա կազմել այն կուսակցության հետ, որը նախագահական ընտրությունների ժամանակ կունենա իր թեկնածուն։  «Չի լինի, որ երեք—չորս ուժեր համախմբվեն, մեկն ասի՝ ես իմ նախագահի թեկնածուն ունեմ, մյուսն էլ ասի՝ ես էլ՝ իմ։ Դա անհնար բան է, որովհետեւ կոալիցիա կազմելը որոշակի ծրագիր է ենթադրում, այսինքն՝ նախագահի ընտրությունը պետք է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 522 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 մայիսի 19-ին հույները նշում են Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցն ու հարգում անմեղ զոհերի հիշատակը: 1916-1923 թթ. ցեղասպանության արդյունքում բնաջնջել են 353.000 հույների:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոն, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի եւ հունական համայնքի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ հարգեցին Փոքր Ասիայի տարածքում 1923 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
ՀՀ ԱԺ փոխնախագահը, դատապարտելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից Փոքր Ասիայի տարածքում կազմակերպված ոճրագործությունը, նշեց. «Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ։ Հայաստանի խորհրդարանն ապրիլի 24-ին հանդես է եկել կոչով, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի ոչ միայն Հայոց, այլեւ հույ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024