ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 13:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 271 272 273 274 275 ... 312 313 »


Ուղերձում ասված է.
”Մեծարգո պարոն Օլանդ,
Ամենաջերմ շնորհավորանքներ եւ լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը ֆրանսիացի ժողովրդի՝ Ձեր հանդեպ վստահության արտահայտությունն է:
Դուք մշտապես հանդես եք եկել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման օգտին, եւ վստահ եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել խորացմամբ եւ սերտ համագործակցության զարգացմամբ:
Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ` ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման եւ ֆրանսիացի բարեկամ ժողովրդի բարօրության”:
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Մայիսի 6-ին Հայաստանի քաղաքացիները 5 տարի ժամկետով ընտրեցին 5-րդ գումարման ԱԺ պատգամավորներին: Նորըտնիր խորհրդարանի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում` երկրորդ հինգշաբթի օրը՝ ժամը 10-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Նախնական հաշվարկով,  ԱԺ-ի առաջին նիստը կլինի մայիսի 24-ին:  Գործող  խորհրդարանի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին:”
Այսինքն, գործող պատգամվորները դեռ աշխատանքի մեջ են, նրանք լիազորություններ ունեն, այլ բան է, որ նիստ չեն գումարում”,- Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց ԱԺ իրավաբանական վարչության պետ Սեյրան Յուզբաշյանը:
Գործող օրենսդրությամբ ԱԺ-ի եւ Հայաստանի նախագահի ընտրություններից հետո գործադիր մարմինը հրաժարական է տալիս եւ ձեւավորվում է նոր կառավարություն: " Հնարավոր է, որ խորհրդարանը կառավարության կազմը նույնը թողնի, ոչ մի փոփոխություն չարվի”,-ասաց ԱԺ պաշտոնյան:
Մեկ-երկու շաբաթում քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն. կազմելու են արդյո՞ք կոալիցիա: Քաղաքագետներն արդեն "մեսիջներ” են ուղարկում, որ ՀՀԿ-ն կոալիցիայի կարիք չունի, եւ գուցե եւ վերջինիս կողմից այս անգամ առաջարկ չհնչի:  ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


"2012թ.  ընտրությունների արժանահավատ, պատասխանատու եւ հավասարակշռված լուսաբանում” թեմայով այսօր Կոնգրես հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար երկօրյա սեմինար-քննարկում է կազմակերպվել "Իրավունքի Եվրոպա” միավորում ՀԿ-ի, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի, ԵՄ պատվիրակության եւ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը բացման խոսքում նշեց, որ ԶԼՄ-ների գործունեությունը քարոզարշավի ժամանակ շատ կարեւոր է ազատ եւ արդար ընտրությունների իրականացման համար: "Զուտ իրավական համակարգը չի երաշխավորել հավասարակշռված եւ արժանահավատ լուսաբանում”,-նշեց նա ու հավելեց, որ խոսքի ազատության իրացումը պետք է զուգորդվի օբյեկտիվ լուսաբանման հետ:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար  Տրայան Հրիսթեան եւս կարեւորեց ընտրությունների լուսաբանումը քաղաքական կառույցների ու քաղաքացիների, ինչպես նաեւ միջազգային հանրության համար: Նա շեշտեց մանրակրկիտ, ստուգված եւ անկողմնակալ լուսաբանման անհրաժեշտությունը` ընտրությունների ընթացքում հնարավոր բախումնային իրավիճակներում: ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը նշեց, որ մի շարք ծրագրերի իրականացման միջոցով աջակցել են Հայաստանին ժողովրդավարության հաստատման համար:
Նրա խոսքով, ազատ եւ արդար ընտրությունների իրականացումը  կարեւոր է Հայաստանի համար այն իմաստով, որ վստահություն կայանա նաեւ երկրի ներսում: Քրիստոֆեր Անդերսենը նա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Մայիսի 6-ին ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին եւ ժողովրդավարական արժեքներին համապատասխան: Այսօր նման հայտարարություն են արել Հայաստանի ընտրություններին հետեւած միջազգային դիտորդները:
Լրագրողների հետ հանդիպմանը Ընտրական համակարգերի  միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական կարճաժամկետ առաքելության ներկայացուցիչները նշել են, որ որեւէ խախտում կամ բախումներ ընտրությունների ընթացքում չեն արձանագրել: Դիտորդական առաքելությունն իրականացվել է եվրոպական երկրներրը, ԱՄՆ-ը եւ Իսրայելը ներկայացնող անկախ մասնագետների կողմից: Առաքելությունը գլխավորել է դոկտոր Ալեքսանդր Ցիսկելը:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Բարուխ Բեն Ներիան/ Իսրայել/ նշեց, որ իրենք դիտարկումների շրջանակում եղել է ԸՕ կիրառումը, բուն ընտրական, ինչպես նաեւ ձայների հաշվարկման գործընթացները:  Առաքելությունը եղել է Երեւանում, Գյումրիում Վանաձորում, Էջմիածնում, Աբովյանում եւ Արտաշատում: Դիտորդներն այցելել են 117  ընտրական տեղամասներ` 6 շրջաններում:
ԱՄՆ-ը ներկայացնող Լիդիա Լաուայի խոսքով, դիտորդական առաքելության մասնակիցների 95 տոկոսն ընտրություններին դրական գնահատական է տվել, 4,9  տոկոսը` բավարար եւ 0,1  տոկոսը` ոչ բավարար: "Ընտրական տեղամասերի գործունեությունը ընդհանուր առմամբ եղել է առանց որեւէ խախտումների, բայց որոշ տեղամասերի աշխատանքն ավելի լավ է կազմակերպվա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումնրը չեն  կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ԵԱՀԿ ԽՎ կարճաժամկետ  դիտորդական առաքելության նախագահն ու համակարգող Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ դիտորդական առաքելության արդյունքների ներկայացմանն այսօր պատասխանելով այդ մասին լրագրողների հարցին, Ֆրանսուա Խավիեր դե Դոննեան դիտորդական առաքելության ընթացքում նկատված խախտումները երկու խմբի է բաժանել: Առաջին խումբն, ըստ նրա, խախտումներ են որոնց արդյունքում կուտակումներ ու հերթեր են գոյանում տեղամասերում, որոնք սակայն քաղաքացուն հետ չեն պահել քվեարկությանը մանակցելուց:
"Նման խնդիրներ մենք որոշ դեպքերում տեսել ենք, բայց անշուշտ, այն չի ազդում ընտրությունների արդյունքների վրա: Մեր նկատած մի շարք նման դիզֆունցիաները ենթակա են շտկման, բայց էական ազդեցութուն չեն թողել ընտրությունների ելքի վրա: Անշուշտ մեզանից ոմանք որոշ դեպքերում ականատես են եղել քվեարկողնրի վրա  ճնշման փորձերի, բայց դրանք բավական սահմաննափակ թիվ են կազմել”,-ասել է նա:
Մյուս խումբ խախտումները, Ֆրանսուա Խավիեր դե Դոննեայի խոսքով,  կարող են ազդել արդար մրցակցության վրա:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 1982 ընտրատեղամասերի նախնական արդյունքները։ Հինգ կուսակցություններ եւ մեկ դաշինք հաղթահարել են անցողիկ շեմը, համապատասխանաբար, 5 եւ 7 տոկոսը։ Արդյունքների նախնական պատկերը հետեւյալն է.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 30,20% (454 684)
«Ժառանգություն» կուսակցություն՝ 5,79% (86 095)
Հայ ազգային կոնգրես՝ 7,10% (106 910)
ՀՅ Դաշնակցություն՝ 5,73% (86 296)
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն՝ 0,37% (5 633)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 1,06% (15 933)
Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 44,05% (663 066)
«Միավորված հայեր» կուսակցություն՝ 0,20% (3 080)
«Օրինաց երկիր» կուսակցություն՝ 5,49% (82 690)։

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ՀՀ տարածքում մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.26 տոկոսը՝ 1 մլն 559 հազար 627 քաղաքացի։
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի գրեթե 18 մլն հեռուստադիտողներ ուղիղ եթերում հետեւել են Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսուա Օլանդի միջեւ մայիսի 2—ի երեկոյան անցկացված նախընտրական հեռուստաբանավեճին։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հղում անելով «ՌԻԱ Նովոստիին», մայիսի 3—ին հաղորդել է Mediametrie մասնագիտացված հետազոտական ընկերությունը։
Հեռուստաբանավեճի հեռարձակումը կազմակերպել էին TF—1—ը եւ France 2—ը, այն վերահաղորդվել էր BFM—TV, iTele, LCI, LCP եւ TV5—Monde—ի կողմից։ Յոթ ալիքների միագումար հեռուստալսարանը կազմել է 17,79 մլն մարդ։
Պետության բարձրագույն պաշտոնի հավակնորդների միջեւ հեռուստաբանավեճի ընթացքին կարող էին հետեւել հինգ ազգային ռադիոկայանների ունկնդիրներ։
Սարկոզին, որը ներկայացնում է կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը, պաշտպանում էր իր տնտեսական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ իր ղեկավարությամբ Ֆրանսիայում 2009 թվականից ի վեր տնտեսական անկում չի եղել։ 
Օլանդը՝ Սոցիալիստական կուսակցությունից թեկնածուն, պնդում էր, որ Ֆրանսիան լուրջ ճգնաժամ է ապրում եւ դժվարությամբ է պահպանում տնտեսական աճի նույնիսկ դանդաղ տեմպը։
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Օլանդը յոթ տոկոսային կետով առաջ է գործող նախագահից։ Սարկոզիի հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 516 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀԱԿ—ը չի բացառում իր մասնակցությունն «իրական» կոալիցիայում
10 մարզ եւ 40 հանրահավաք. Հայ ազգային կոնգրեսն ամփոփում է անցած քարոզարշավն ու վճռականության կոչ անում քաղաքացիներին։
Երեկ Ազատության հրապարակում ընդդիմադիր այս դաշինքի ներկայացուցիչները գնահատեցին նախընտրական իրավիճակը, խոսեցին արվածից եւ անելիքներից։
Արամ Մանուկյանն իր խոսքում փաստեց, որ իրենց արշավը քարոզչության կեսերին նոր թափ հավաքեց. «Ապրի Հայաստանի քաղաքացին, ով որոշում է իր ճակատագիրը. մայիսի 6—ը մեր քաղաքացիների հաղթանակի օրն է։ Ապրի հայ ժողովուրդը, ապրի Հայ ազգային կոնգրեսը, ապրի ընդդիմությունը»։
Հրանտ Բագրատյանը խոսեց տնտեսական հարցերից, մասնավորապես, որ մոնոպոլիզացիան հասել է «ահավոր» աստիճանի. «Մեր այցելությունների ընթացքում տեսանք սարսափելի երեւույթներ՝ աղքատ ժողովուրդ...»։ 
Նա կոչ արեց քաղաքացիներին մեկ մարդու պես ձայնը տալ ՀԱԿ—ին։
Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ձեւավորվելու է նոր կառավարություն, ինչը մեծացնում եւ կրկնապատկում է խորհրդարանական ընտրությունների դերը. «Միանշանակ եւ աներկբա է, որ ՀԱԿ—ը անկեղծ ընտրողների ամենամեծ բանակն ունի»։
Նա խոսեց հայտնի «30 վայրկյանանոց հեղափոխության» ուղերձից եւ կառավարություն կազմելու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 577 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համատեքստում առաջին անգամ լրջորեն կիրառվեցին համացանցի հնարավորությունները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», մայիսի 3—ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց տեղեկատվական փորձագետ, iDitord կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ համացանցի շնորհիվ հնարավոր թիրախ դարձած օգտատերերի թիվն այժմ գրեթե հասնում է Հայաստանի բնակչության 50 տոկոսին։
«Եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, ապա այժմ թվային հասանելիության մեջ հայտնված քաղաքացիների թիվը մեծ տոկոս է կազմում։ Մեծ թիվ են կազմում նաեւ լրատվական կայքերը, որոնց մեծ մասը անհայտ «տերերին» են պատկանում, որոնց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, սակայն նրանք նույնպես հանրային կարծիք են ստեղծում»,–ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ կիրառված տեխնոլոգիաները միօրինակ էին։
«Մարզերում դա ելույթներն ու հանրահավաքներն էին, Երեւանում նույնպես՝ հանրահավաքներն ու փակ հանդիպումները։ 
Հիմնական շեշտը այս մեկ ամսվա ընթացքում մասսայական հանդիպումների վրա էր։ Քաղաքական տեխնոլոգիաների միայն մեկ տոկոսն օգտագործվեց»,—ասաց նա։


Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ժառանգությունը» համայն հայությանը հրավիրում է Հայաստան
Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում «Ժառանգություն» կուսակցությունը անց է կացրել իր եզրափակիչ հանդիպումը ընտրողների հետ։ Հանդիպման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքին, որը ընդհատվել է անձրեւի պատճառով։
«Ամեն գյուղապետ, քաղաքապետ իրեն ֆեոդալ է զգում ու ինքն է որոշում՝ որ միտինգները թույլատրել։ Ամեն ինչ տեսել էինք, ֆեոդալիզացիա չէինք տեսել։ Մատենադարանի դիմաց ավտոբուսներով բոլոր ծայրերից բերել էին ֆեոդալներին սպասարկելու համար։ ...Փառք Աստծո, բնությունն ըմբոստացավ ու թույլ չտվեց, որ զավեշտը շարունակվի»,–ասել է Ալեքսանդր Արզումանյանը։
Նա իր ելույթի ժամանակ նշել է, որ Երեւանը ըմբոստ քաղաք է, եւ այն երբեք թույլ չի տա, որ իրեն խաբեն եւ իր ձայնը գնեն 5000 դրամով։
«Ժառանգություն» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին համեմատել է Զորավար Անդրանիկի հետ։
«Մեկ տարի առաջ, երբ Րաֆֆին հացադուլ հայտարարեց, ինձ համար համեմատելի էր նրա հետ, որ Զորա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024