ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 03:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 272 273 274 275 276 ... 312 313 »

Ոստիկանությունը խոստանում է ապահովել այն
ՀՀ ոստիկանությունը անելու է ամեն ինչ, որ քաղաքացիները մայիսի 6–ին ունենան տոնական տրամադրություն։ 
Բոլոր ընտրատեղամասերում քվեարկության օրը կլինեն ոստիկանության ծառայողներ, որոնց ցուցակներն արդեն հստակեցված են։ 41 ընտրատարածքներում եւ 1975 ընտրատեղամասերում ծառայություն կիրականացնեն շուրջ 9 հազար ոստիկաններ։
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է նաեւ օպերատիվ շտաբ։ Այն մայիսի 5—ից գործելու է շուրջօրյա։ Գործում են նաեւ համապատասխան թեժ գծեր, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ահազանգել կամ ինֆորմացիա տրամադրել ընտրական գործընթացներին վերաբերող դեպքերի մասին։
Երեկ օպերատիվ շտաբի անդամները հերթական նիստն էի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 518 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՅԴ—ն խոստանում է ոտնակոխ չանել մարդկանց հավատը
Հանուն ազատության, արդարության եւ Դաշնակցության. ՀՅԴ—ն իր քարոզարշավի ընթացքում եղել է երկրի բոլոր մարզերում, շատ բնակավայրերում, ներկայացրել իր ծրագիրն ու լսել քաղաքացիներին։ Կուսակցությունն ամփոփում է արշավը. կուսակցականներն ավելի քան համոզված են՝ իրենց ծրագիրն ամենամրցունակն ու ամենաիրատեսականն է։
Քարոզարշավն ամփոփվեց Ազատության հրապարակում կազմակերպված տոնական հանրահավաքում։
ՀՅԴ—ի համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը շեշտեց, որ իրենք այցելել են Հայաստանի բոլոր մարզերը եւ հասել իրենց հիմնական նպատակին. «Մարդիկ սկզբում վախվորած էին, հետո մեր ժողովրդի աչքերի մեջ սկսեց կամաց—կամաց լույս բացվել։ Ամեն նոր հանդիպում ավելի մարդաշատ, ավելի ատիվ էր, մարդիկ ավելի բոցաշունչ հարցեր էին հնչեցնում, լրջագույն հարցեր էին մեզ առաջադրում»։
Վ. Հովհաննիսյանը կարծում է, որ ժողովուրդը կոտրված եւ հիասթափված չէ, իսկ առկա հուսալքությունը հնարավոր է հաղթահարել Դաշնակցության ուժերով, եւ մարդիկ հավատում են դրան. «Մենք երբեք ոտնակոխ չենք անի մարդկանց հավատը։ Մենք մայիսի 7—ին հաղթանակով կսկսենք մեր նոր կյանքը»։
Դաշնակցական գործիչն անհրաժեշտ է համարում, որ հատկ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մասնագետները մատնանշել են քաղաքական կուսակցությունների պասիվ PR—ի պատճառները

Հայաստանում նախընտրական շրջանում կուսակցությունները բավականին միապաղաղ եւ պասիվ PR արշավ են անցկացնում։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց SPRING PR ընկերության նախագահ Նվարդ Մելքոնյանը՝ նկատելով, որ բնակչության մեծամասնությունը չի էլ հասկացել, թե ով ինչ էր ուզում ասել։
«Ոչ մի քաղաքական ուժի մոտ դրական PR մշակված չէր. copy—paste իրավիճակն էր։ Ոչ մի հաղորդագրություն մշակված չէր թիրախային լսարանի համար։ Միակ ուղերձը, որը բոլոր կուսակցություններին հաջողվեց հասցնել բնակչությանը, այն էր, որ պիտի լինեն արդար ընտրություններ»,–ասաց նա։
Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանի խոսքով՝ նախընտրական շրջանում ամենալավ PR արշավը Նիկոլ Փաշինյանի 30 վայրկյանն էր։ «Նախընտրական շրջանում ամենաակտիվը mass media—ն էր, որն այդքան բաց վերջին քսան տարվա մեջ դեռ չէր եղել»,–ասաց նա։ Քոչարյանը նշեց, որ բոլոր քաղաքական կուսակցությունները մնացել են հին տեխնոլոգիաների հույսին։ «Ոչ ոք չկիրառեց նոր տեխնոլոգիաներ։ Դուռ առ դուռ տեխնոլոգիաները շատ քչերը արեցին»,–ասաց նա։
Անդրադառնալով բանավեճերի պասիվությանը՝ Նվարդ Մելքոնյանը նշեց, որ բանավեճի ընթացքում հեղինակազրկվելու հավանակությունը շատ մեծ է, եւ հենց դրանով է պայմանավորված դրանց պակասը։ Քոչարյանի խոսքով՝ բանավեճի մշակույթը մեզանում կայացած չէ։ «Մենք չենք բանավիճում, մենք կռվում ենք»,— ասաց նա։
Երեկ լրագրողներին քարոզարշավի ընթացքի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց նաեւ ԵՊՀ քաղաքական ինս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում հատուկ շեշտադրումներ են արված սոցիալական խնդիրներին եւ տնտեսական քաղաքականությանը։ Բացի այդ, ըստ նրա, քարոզարշավի վերլուծությունը ցույց է տալիս, որ կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում առավելապես ուշադրություն են դարձրել սոցիալական խնդիրներին, տնտեսական քաղաքականության զարգացման այն տեսլականին, որ քաղաքական ուժն ունի։

Նրա խոսքերով՝ դա պատահական չէ եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր բնակչությանը առավելապես հուզում են այն խնդիրները, որոնք վերաբերում են աշխատավարձերին, թոշակներին։ Ուստի կուսակցությունները դա քաջ գիտակցելով՝ հատուկ շեշտադրում են կատարում այդ ուղղությամբ։
«Առաջին հայացքից բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում կարգախոսային իմաստով նույն մոտեցումներն են, բոլորն անխտիր խոսում են օլիգարխների դեմ մղվելիք պայքարից, հարկային բեռի դեպի խոշոր բիզնես տեղախոխելուց, հարկային վարչարարության կատերլագործումից, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումից, աշխատավարձերի բարձրացումից։ Բայց երբ ավելի խորն ենք ուսումնասիրում, ապա այս դեպքում մոտեցումները էականորեն իրարից տարբերվում են»,–ասաց Կ.Խաչատրյանը։
Նա նաեւ նշեց, որ պետք է տարանջատել ընդդիմադիր ու իշխանական կուսակցությունների ծրագրերը, քանի որ ընդդիմադիր կուսակցությունների ծրագրերում առավելապես շեշտադրում է կատարվում այն բացասական երեւույթների նկատմամբ, որ այսօր կան տնտեսությունում ու հավակնոտ ծրագրեր են ներկայացնում՝ տարբեր ցուցանիշների կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Առողջապահությունն ազգային եւ պետության անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, իսկ անհատի եւ հասարակության առողջությունը՝ ազգային շահի բաղադրիչ։ Առողջապահության համակարգը բժշկական օգնություն ցուցաբերելուց զատ ներառում է նաեւ հիվանդությունների կանխարգելումն ու առողջության ամրապնդումը։ Բնականաբար, գիտակցելով արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու ռազմավարական նշանակությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժ իր նախընտրական ծրագրերում ներկայացրել է ոլորտի զարգացման իր տեսլականը։ 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առողջապահության ոլորտում գերակա խնդիրը համարում է բնակչության բոլոր խմբերի համար որակյալ եւ հասանելի առողջապահական ծառայությունների ապահովումը։ Որպես առաջնահերթություն կուսակցությունն առաջարկում է ընդլայնել անվճար բուժծառայությունների ցանկը եւ բարելավել դրանց որակը, ապահովել անվճար բուժծառայությունների մատուցման նպատակով պետական երաշխիքների ծավալի եւ պետության ֆինանսական հնարավորությունների հաշվեկշռվածությունը, ինչպես ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 514 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դաշնակցությունը դժվար թե խորհրդարանում կոալիցիա կազմի ՀԱԿ—ի եւ այսօր իշխող կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ—ի հետ։ Այս մասին երեկ ասուլիսում հայտարարել է ԱԺ խատգամավոր ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, ընտրությունների թափանցիկություն ապահովելու շուրջ համագործակցությունը կրում է տեխնիկական բնույթ, ուստի խորհրդարանում կոալիցիա կազմելը ծայրահեղ անհավանական է։

Հարցին, թե որքանով են հավանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաները, դաշնակցական գործիչը պատասխանել է, որ ակցիաները կախված կլինեն կոնկրետ իրավիճակից, եւ չի կարելի նախօրոք դրանք կանխատեսել։
Դիտարկմանը, որ ԲՀԿ—ն հանդես է գալիս ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու օգտին, Վ. Հովհաննիսյանը նշել է, որ ընտրությունների վերահսկման իր մեխանիզմներն ունի նաեւ ՀՅԴ—ն, նախընտրելով չխոսել դրանց մասին։
Վահան Հովհաննիսյանի կարծիքով հայ դիվանագետները արտասահմանում պետք է ոչ թե պտտվեն էլիտար շրջանակներում, այլ ատամներով պայքարեն արտահանվող հայկական ապրանքների շուկաների համար։ «Մենք խոսում ենք նվազագույն աշխատավարձի, բյուջետային ծախսերի ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 480 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ապրիլի 26—ի լույս 27—ի գիշերը Տավուշի մարզի Այգեպար—Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհատվածում տեղի ունեցած դեպքը միանշանակ դիվերսիա է իրականացված ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Ադրբեջանական զինված ուժերի քայլերը արդեն ցնցում են նաեւ համաշխարհային հանրությանը»,–մեկնաբանելով Ադրբեջանի կողմից, Տավուշի մարզում իրականացրած գործողությունները՝ «Panorama.am»—ին ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ նրա, միջադեպի հետ կապված՝ միջազգային կառույցների գնահատականներն ու դատապարտման խոսքերը, ցավոք, նորից աչքի չեն ընկնում հստակ հասցեականությամբ, իսկ դատապարտման մեխանիզմները ավելի քան գործուն չեն։ Փորձագետի խոսքերով, մասնագիտական տեսանկյունից սա լիովին տեղավորվում է ադրբեջանական ղեկավարության դատողության եւ բանակի գործողությունների փիլիսոփայության մեջ. անակնկալ հարձակում կատարել անզեն մարդկանց վրա, անասնագողություններ անել եւ այլն։ «Ադրբեջանական քայլերը, իհարկե, սրանով մի քանի նպատակ են հետապնդում՝ մի կողմից բարձրացնել սեփական բանակի ու ժողովրդի ոգին, ցույց տալ իրենց «զորեղությունը»։ 
Ադրբեջանական կողմն այդ գործողություններն իրականացնելիս նկատի է ունեցել ՀՀ—ում նախընտրական վիճակը, ինչո՞ւ չէ, նաե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 530 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խոսելով մեր երկրում երկրաջերմային էներգետիկայի զարգացումից՝ ՀՀ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը նկատում է, որ վերջին տարիներին Հայաստանում երկրաջերմային աղբյուրների հետազոտումն ու շահագործումը խիստ կարեւոր եւ արդիական են դարձել։ Երկր աֆիզիկական տվյալների համաձայն, նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում։ Գոնե այս պահի դրությամբ, ասվածը վերաբերում է Սյունիքի հրաբխային բարձրավանդակին, հատկապես Ջերմաղբյուրի տեղամասին։ «ՀՀ»—ն մի անգամ գրել է այս ծրագրի մասին՝ նշելով, որ տեղանքում ուսումնասիրությունների ֆինանսավորումը Համաշխարհային բանկի կողմից էր։ 
Ժամանակին մասնագետները ինձ հետ զրույցում վստահեցրել էին, որ այդ տեղամասում երկրաջերմային կայան կարելի է կառուցել։ Կայանն առայժմ չի կառուցվել, բայց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վստահեցնում է, որ երկրաջերմային էներգետիկայի զարգացման ծրագիրը պետության համար ուժի մեջ է։
Ըստ հիմնադրամի տվյալների, Ջերմաղբյուրի տեղանքում աշխատող 19 հորատող ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների ուսումնասիրությունների համաձայն՝ Ջերմաղբյուրի բարձրավանդակում 1 կմ հետազոտական հորատում անցկացնելու ծախսերի չափը սահմանվեց 800—900 հազար ԱՄՆ դոլար։ Ջերմաղբյուրի երկրաջերմային կայանի տեղակայված հզորությունը 25 ՄՎտ է, նախատեսված տարեկան միջին արտադրությունը՝ 194.4 մլն կՎտժ (տեղակայված հզորության կայանի ներդրումային ծախսերը կազմում են 39.1մլն դոլար)։ Երկրաջերմային աղբյուրի նվազագույն ջերմաստիճանը 250 ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 652 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպման մեկնելիս կանգառ է ունեցել մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Հանրապետության ղեկավարը շրջել է պուրակում, դիտել նոր տեղադրված տաղավարները։ Այնուհետեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին՝ ապամոնտաժել կրպակները։ «Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է։ Մեր բոլորի ձեռքբերումն է։ Դու ճիշտ ես վարվել նաեւ մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում։ Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել։ Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել։ Ամեն ինչ շատ ճիշտ ես արել։ Ճիշտ ես վարվել նաեւ այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել։ Փաստորեն, 2—3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ։ Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել։ Ճիշտ որոշում եք կայացրել, ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 503 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Gallup International Association» ընկերության փորձագետ Միլկանա Նիկոլովան երեկ ասուլիսում բացատրեց, թե ի՞նչ ասել է exit poll։ Հայաստանում առաջին անգամ մայիսի վեցին՝ ընտրությունների օրը կանցկացվի exit poll։ Սա «Արմենիա» հեռուստաընկերության պատվերն է «Gallup International Association»—ին՝ Երեւանում եւ Հայաստանի մարզերում խորհրդարանական ընտրությունների առիթով անցկացվող սոցհարցումների եզրափակումն է լինելու։
Տիկին Նիկոլովան նախ՝ նշեց, որ սովորաբար սոցհարցումներն ու հատկապես exit poll—երը հիմնվում են նախկին ընտրությունների արդյունքների վրա, սակայն Հայաստանում այս տարի առաջին անգամ պետք է անցկացվի exit poll—ն ու այս իմաստով փոքր ինչ մտավախություն կա։ «Ամենից շատ մեզ մտահոգում է, թե ինչպե՞ս քաղաքացիները կընդունեն մեր առաջարկն ու արդյոք չե՞ն մերժի լրացնել հարցաթերթիկները»,—տեղեկացրեց նա։
Հարցազրույց անող մասնագետները կանգնած են լինելու ընտրատեղամասերի մուտքի մոտ եւ առաջարկելու են հարցաթերթիկը լրացնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արդեն իսկ քվեարկել են։ Բանախոսը նշեց, որ հարցումը անանուն է, այսինքն՝ ընտրողներին առաջարկվելու է պատասխանել միայն այն հարցին, թե ո՞ւմ օգտին է քվեարկել, նաեւ մի քանի հարց կլինի ժողովրդագրական բնույթի ու հարցաթերթիկը գցել հատուկ տուփի մեջ։ Նախատեսվում է ամեն տեղամասից ստանալ լրացված անանուն 500 հարցաթերթիկ։
Ինչ վերաբերում է exit poll—ի արդյունքների ճշտությանը, ապա փորձագետը նշեց, որ որեւէ երաշխիք, բնական է, իրենք չեն կարող տալ, թե անանուն հարցումները իրական պատկերը կներկայացնեն։ Բայց եթե ամեն բան ընթանա նորմալ, եւ ընտրողները հարցաթերթիկները լրացնեն ազնվորեն՝ այդպիսով փոխանցելով իրենց իրական քվեարկությունը, ապա տարբերությունը ընտրությունների պաշտոնական արդյունքների ու exit poll—ի ներկայացրածի միջեւ կլինի ընդամենը 2—3 տոկոս։
Արձագանքելով այն հարցին, թե որքանո՞վ են ակնկալում քաղաքացիների ազնվությունը, թե ում օգտին են նրա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024