ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 274 275 276 277 278 ... 312 313 »

ԳԱԱ 2011թ. աշխատանքային արդյունքներն արդեն արխիվում են։ Բայց մինչ արխիվացնելը, երեկ ակադեմիան դրանք ներկայացրեց հասարակությանը։ Տարեկան ընդհանուր ժողովին ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հաշվետու ժողովը սկսվեց Վեհափառ hայրապետի օրհնության խոսքով, որը ներկաներին փոխանցեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին ակադեմիայի՝ կյանքից հեռացած անդամների հիշատակը։
Այնուհետեւ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփեց ԳԱԱ—ի 2011թ. գիտական գործունեության արդյունքները, ներկայացրեց գիտության ասպարեզում առկա խնդիրները եւ գիտության զարգացման առաջնահերթությունները։ Այսպես, հաշվետու տարում տեղի ունեցած իրադարձություններից կարեւորվում է հատկապես ՀՀ ԱԺ կողմից «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումը։ Դրանով հստակեցվել է ԳԱԱ կարգավիճակը՝ որպես պետական լիազորված մարմին։ ՀՀ կառավարության կողմից էլ հաստատվել է ակադեմիայի նոր կանոնադրությունը, որն ապահովում է ակադեմիական կյանքի դեմոկրատացում, ակադեմիայի վարչական մասի կազմավորման գործընթացին ինստիտուտների գիտաշխատողների մասնակցություն։ Դա նաեւ հնարավորություն է տալիս նրանց զբաղվել ձեռնարկատիրական լայնածավալ գործունեությամբ, առեւտրայնացնել գիտական արդյունքների կիրառական մասը։
Տարեկան ժողովում անդրադարձ կատարվեց նաեւ ԳԱԱ համակարգում գիտաշխատողների թեմաներին, իրականացված աշխատանքներին, համակարգի խնդիրներին, առանձին բաժինների գործունեությանը։
«2012թ. հունվարի 1—ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված են 64 ակադեմիկոս եւ 61 թղթակից անդամ, որոնցից 34 ակադեմիկոս եւ 30 թղթակից անդամ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս։ ԳԱԱ համակարգի աշխատողների ընդհանուր թիվը 3974 է, ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրը երեկ որոշեց սկսել Հայկական ԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը։ Ըստ այդմ, վարչապետը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հանձնարարեց՝ 1. կազմակերպել էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մշակման աշխատանքները՝ մինչեւ 2013թ. մայիսի 5—ը, 2. գնահատել երկարացման աշխատանքների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը՝ մինչեւ 2013թ. օգոստոսի 1—ը, 3. ներկայացնել ժամկետի երկարացման ծրագիրը կառավարության հաստատմանը՝ մինչեւ 2013թ. սեպտեմբերի 1—ը։
Կառավարության այս որոշումն ուժի մեջ կմտնի հենց պաշտոնական հրապարակման օրվանից։
Թյուր եւ ոչ մասնագիտական շահարկումներից խուսափելու համար (նաեւ՝ մամուլում սպրդած) միանգամից ասենք, որ ելնելով մեր երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության ապահովման անհրաժեշտությունից եւ հաշվի առնելով ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի թողարկման հնարավոր ժամկետները, հարկ եղավ սկսել Հայկական ԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը։
Համաձայն ՀՀ գործող օրենսդրության, մեր ԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկը 2011թ. շահագործման լիցենզիա է ստացել 10 տարով, սակայն ըստ շահագործման լիցենզիայի պայմանների, այդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի ժամկետը ավարտվում է 2016թ. սեպտեմբերի 1—ին (շահագործման նախագծային ժամկետի ավարտին՝ 30 տարի)։ Հաշվի առնելով նոր միջուկային էներգաբլոկի թողարկման հնարավոր ժամկետները եւ որպեսզի մինչ նորի թողարկումը ապահովվի երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը, գործողի շահագործման ժամկետը պետք է երկարացնել։ Նաեւ զուգահեռաբար ակտիվացնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ուղղությամբ ձեռնարկվող ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 513 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանն ու Բելառուսը տնտեսական համագործակցության ոլորտում զգալի արդյունքներ ունեն։ Կողմերը, սակայն, չեն բավարարվում եղածով. ջանքերն ուղղվում են առկա գործակցության մասշտաբներն ընդլայնելուն եւ նոր հարթություններ ընդգրկելուն։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի առեւտրատնտեսական կապերն ընդլայնվեն։ Մենք ցանկանում ենք դուրս գալ ավանդական արտահանման ու ներդրման հարաբերություններից՝ հասնելով միասնական արտադրանքի»,– հայաստանցի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում Երեւանում հայտարարեց Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը։
Հայաստան—Բելառուս համագործակցության ոլորտներում հատուկ տեղ ունի գյուղատնտեսությունը, մասնավորապես, բելառուսական գյուղտեխնիկայի ներկրումը Հայաստան. «Մենք այժմ սկսում ենք գյուղատնտեսական եւ այլ տեխնիկայի լիզինգի օգտագործման աշխատանքները Հայաստան ներմուծելիս։ Այստեղ արդեն բացվել է մեր գլխավոր լիզինգային կազմակերպության ներկայացուցչությունը։ Մենք հուսով ենք, որ լիզինգի կազմակերպման հարցերի լուծմանը զուգահեռ դա կարող է դառնալ կարեւոր ճանապարհ ոչ միայն ֆերմերներին գյուղատնտեսական, այլեւ տեխնիկայի այլ տեսակների ընդլայնված մատակարարման համար»։
Երկու երկրներն առաջընթաց ունեն նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ համաձայնության են եկել խորացնելու հարաբերությունները նաեւ այդ ոլորտում՝ համագործակցելով, մասնավորապես, Գյումրու տեխնոպարկի հետ։
Հավակնոտ ծրագրերն իրագործելու հարցում կողմերը վճռական են՝ հայկական կոնյակի շշալցում Բելառուսում, համագործակցություն առողջապահության եւ դեղագործության ոլորտներում։ Օրակարգում է նաեւ Մինսկում հայ—բելառուսական առեւտրի տուն բացելու հարցը։
Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են նաեւ մի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 511 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի գլխավոր դատախազությունը զգուշացնում է՝ ընտրախախտները կենթարկվեն պատասխանատվության եւ նշում, որ մեր իրավական համակարգն ունի վճռականություն, կամք, եւ ի զորու է պայքարել հնարավոր ընտրախախտումների դեմ։ Դատախազությունն իր կայքէջում տեղադրել է հանրային իրազեկման թվով երկու տեսահոլովակ, որոնց միջոցով քաղաքացիներին տեղեկացնում է իրենց ընտրական իրավունքների մասին՝ հիշեցնելով, որ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը՝ կաշառք տալը, ընտրությունների արդյունքները կեղծելը, հանցագործություն է։
Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու եւ դրանց օպերատիվ արձագանքելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը հսկողություն կիրականացնի հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քաղաքագետների միության նախաձեռնությամբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մասնակցությամբ ընտրական գործընթացները վերահսկող միասնական շտաբ ստեղծելու հռչակագիրը ստորագրած երեք ուժերը՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, պայմանավորվել են չեզոքացնել «Ժառանգությանը» (որը նույնպես ստորագրել է այդ հռչակագիրը)։ Այս մասին ասուլիսում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։ Նա նշել է, որ միասնական շտաբ ստեղծելու մասին ՀՅԴ—ի, ՀԱԿ—ի, ԲՀԿ—ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից ստորագրած հռչակագրից հետո խոսակցություններ են տարածվում, թե «Ժառանգությունը» ստորագրել է, բայց հետո հրաժարվել ու ներկայացրել առաջարկներ եւ փորձում է ձախողել շտաբի ստեղծմանը։ «Որպեսզի այս շտաբը իմիտացիոն բնույթ չկրի, մենք առաջարկել ենք, որ հռչակագիրը ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը»,–ընդգծել է նա։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ «Ժառանգությունը» հրապարակային դաշտում է գործում, ստվերային պայմանավորվածություններ չունի։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գերմանիան պատմական հաշտեցման մեծ փորձ ունի, որը կիրառելի եւ օգտակար կարող է լինել նաեւ այլ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի եւ Թուրքիայի դեպքում։ Բեռլինում, համենայն դեպս, այդպես են կարծում. մինչդեռ հայ—թուրքական հայտնի արձանագրությունների ճակատագիրն այսօր անորոշ է։
«Շատ կարեւոր է խթանել երկխոսությունը, երբ խոսքը 1915—1916 թվականների Հայոց ցեղասպանության մասին է»,—Երեւանի պետական համալսարանի ուսանողների առջեւ հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերը (Ազատ—դեմոկրատական կուսակցություն), ով Հայաստան է ժամանել ՀՀ—ում ԳԴՀ դեսպանության հրավերով։
Նրա համար տխրեցնող է, որ հայ—թուրքական ցյուրիխյան արձանագրությունները շարունակում են մնալ չստորագրված։
Պետնախարարը շեշտեց, որ Գերմանիան ուզում է՝ այս տարածաշրջանի երկրներն օգտվեն Լեհաստանի, Ֆրանսիայի, հրեա ժողովրդի հետ Գերմանիայի հաշտեցման փորձից։ Այս առումով պաշտոնական Բեռլինը քաջալերում եւ աջակցում է հայ—թուրքական հաշտեցման գործընթացը, սակայն դա չի նշանակում, որ Գերմանիան կարող է լուծել առկա կոնֆլիկտները։
Կ. Պիպերը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության մասով Բունդեսթագը 2005—ին համապատասխան որոշում—բանաձեւ է ընդունել։
«Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարարը վերջերս Գերմանիային կոչ արեց բացել իր արխիվները՝ «1915 թվականին տեղի ունեցածը պարզաբանելու համար»։ Այստեղ պարոն Բաղըշն ակնարկում է Առաջին աշխարհամարտում Գերմանիայի գլխավոր դերակատար լինելու իրողության մասին։ Ինչպե՞ս է Բեռլինն ընկալում այս հորդորը»։
Հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով «ՀՀ»—ի հարցին՝ պետնախարարն ասաց, որ Գերմանիայի արտգործնախարարության արխիվները բաց են եւ հասանելի. հատուկ բացելու կարիք չկա. «Յուրաքանչյուր թուրք գիտնական կարող է ուսումնասիրել դ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Հայաստանը առաջարկում է զարգացնել ինտեգրումը Եվրասիական մաքսային միության հետ՝ տալով հանրապետությանը հատուկ կարգավիճակ: Տարածքային առումով հեռու գտնվող երկրին տնտեսական տարածության մեջ ներգրավելու հետաքրքրություն առաջացնելու համար կարելի է օգտագործել սուբսիդիաներ, դոտացիաներ, օգնություն եւ արտոնություններ», - ռուսական Газета.Ru էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տիգրան Սարգսյանը ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԵվրԱզԷս-ի շրջանակներում ինտեգրման գործընթացներով (նախկին խորհրդային հանրապետություններից կազմված տնտեսական դաշինք, որի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը: Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան դիտորդի կարգավիճակ ունեն):
Մարտի 20-ին տեղի ունեցած ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոչ էր արել դիտորդ երկրներին միության լիակատար անդամ դառնալ: 
«Եթե անդամակցում ես որեւէ միջազգային կառույցի, ստանում ես որոշակի արտոնություններ: Եթե իրավունքի սուբյեկտ հանդիսացող նման միությանը չես մասնակցում, համապատասխանաբար քեզ մոտ հնարավոր է խնդիրներ լինեն: Մենք հարկ համարեցինք մեր դիրքորոշման մասին տեղեկացնել մեր որոշ դիտորդ երկրների»,- հայտարարել է Մեդվեդեւը:
Газета.Ru-ի հարցին, թե Հայաստանը տեսնո՞ւմ է հնարավորություն ԵվրԱզԷս-ի հետ ավե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 539 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 15-ին աշխարհը նշելու է այս հսկայական ուղեւորատար նավի խորտակման 100-րդ տարելիցը։
Նշան Գրիգորյանի ընտանիքը:
Սաութհեմփթոնից Նյու Յորք ուղղություն վերցրած հսկայական բրիտանական նավը, որն այն ժամանակաշրջանի տեխնոլոգիական գլուխգործոց է համարվել`  1912 թվականի ապրիլի 14-ի կեսգիշերին բախվել է սառցալեռան եւ ժամերի ընթացքում խորտակվել։
Հաճախ մտածում են, թե դժբախտ նավի ուղեւորները` գերհարուստ արդյունաբերողներ էին, գործարարներ, Եվրոպայի արքայական հարստությունների եւ ազնվական ընտանիքների ներկայացուցիչներ, մինչդեռ իրականում նրանց առնվազն կեսը ծայրը ծայրին հազիվ հասցնող մարդիկ էին, ովքեր երազում էին ապաստան եւ աշխատանք գտնել Հյուսիսային Ամերիկայում։
Հենց այդ ուղեւորների թվում էր երիտասարդ Նշան Գրիգորյանը, ով իր հոր հորդորով որոշել էր Նոր մայրցամաք մեկնել։ Հասնելով Եվրոպա, Նշանը «Տիտանիկի» տոմս էր հայթայթել։
Ահա թե ինչ է տասնամյակներ անց այդ ոդիսականի մասին պատմել Նշանի թոռը` Վան Սոլոմոնյանը. - «Նրա հայրն ասել էր, որ պետք է հեռանալ Օսմանյան Թուրքիայից, Կանադայում նոր կյանք սկսել եւ հետագայում կրտսեր եղբայրներին կանչել։ Երկուսը մնացել էին Թուրքիայում։ Նշանը եւ եւս 4 հայ մեկնել էին Ֆրանսիա` Շերբուրգ, որտեղ էլ «Տիտանիկի» տոմսեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՄԱԿ-իկենտրոնատեղիում ապրիլի 12-ին Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանավորությամբ անց են կացվել քննարկումներ՝ "Ցեղասպանության կանխարգելում" խորագրով:
 ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման սկզբում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ով նշել է, որ հայ ազգը, վերապրելով 1915թ. Ցեղասպանությունը՝ որպես ռասիզմի ծայրահեղ դրսևորում, ունի բարոյական պարտավորություն աշխատել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Նա իր ելույթում անդրադարձ է կատարել Օսմանյան Կայսրության կողմից պետականորեն ծրագրված ոճրագործությանն ու դրա հետևանքներին՝ նշելով, որ Հայաստանն ողջունում է կառավարությունների, խորհրդարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, ցեղասպանագետների, ինչպես նաև թուրք մտավորականների ու պարզապես քաղաքացիների ջանքերը, ովքեր սատարում են Հայաստանին այդ հանցագործության միջազգային ճանաչման հարցում: 
Քննարկումների ընթացքում ցուցադրվել է Մայքլ Հակոբյանի "Գետը կարմրեց" վավերագրական ֆիլմը, որից հետո մեկնաբանություններով հանդես են եկել Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դենիս Փափազյանը, Մասաչուսեթսի համալսարանի պրոֆ. Էրվին Շտուբը, Հայկական ֆիլմերի հիմնադրամի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսի 23—ին Եգիպտոսում տեղի են ունենալու Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո առաջին նախագահական ընտրությունները։ Ապրիլի 8—ը նախագահի թեկնածուների գրանցման վերջին ժամկետն էր, վերջին պահին գրանցվել է նաեւ գեներալ Ամր Սոլեյեմանը, ով 18 տարի շարունակ եղել է Հոսնի Մուբարքի գլխավորած կառավարության գաղտնի ծառայությունների ղեկավարը, բացի այդ, «Արաբական գարնան» առաջին օրերին կարճ ժամանակով զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը։ Երկրի նախագահի պաշտոնի համար գրանցված 23 թեկնածուների ընտրապայքարն ընթանում է նախկին վարչակարգի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած աշխարհիկ ուժերի, մասնավորպես, գեներալ Սոլեյմանի եւ իսլամական կողմնորոշմամբ թեկնածուների միջեւ։
Խոսելով Սոլեյմանի մասին, նշենք, որ Եգիպտոսի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հաշեմ Ռաբիի կարծիքով՝ նրա՝ վերջին պահին գրանցվելը եւ այդ մտադրությունը գաղտնի պահելը տակտիկական քայլ էր, որը մշակվել էր նրան հովանավորողների կողմից, որպեսզի զերծ պահեն վարկաբեկելուց։ Ռաբին շեշտել է, որ ինքը երբեք Մուբարաքի վարչակարգին դեմ չի եղել, այլ կազմել է նրա բաղկացուցիչ մասը, ավելին, միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում շատ հաճախ եղել է Մուբարաքի հատուկ ներկայացուցիչը։ Սոլեյմանին պաշտպանում են իշխող զինվորական խորհուրդը, արտերկրի ու ներքին որոշ ուժեր, գործարարներ, ԱՄՆ—ը եւ Իսրայելը, որտեղ գազ արտահանելու գործարքում նշանակալից դեր է ունեցել։ Ինչ վերաբերում է Սոլեյմանի հաղթաքարտերին, ապա եգիպտացի փորձագետները, այդ թվում հիշյալ կենտրոնի մեկ այլ փորձագետ՝ Նաբիլ Աբդոլ Ֆաթահը, շետում են, որ դրանք հզոր են եւ ոչ ոք չի կարող անտեսել։ Սոլեյմանը բոլոր 23 թեկնածուների վերաբերյալ լիարժեք տեղեկություններ ունի։ Նա լավատեղյակ է նաեւ երկրի անվտանգության ու զինվորական կառույցների մասին, որտեղ այժմ ներթափանցել են իսլամականները։ Բացի այդ, նա արտաքին կապերի շնորհիվ կարողացել է իր համար ապահովե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024