ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 09:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 275 276 277 278 279 ... 312 313 »

Եվրոպացի դիտորդների՝ Հայաստան ժամանումով կրկին գերարդիական դարձավ արտերկրյա դիտորդների ու արդարության կապը։ Մինչդեռ, հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության մակեդոնացի ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան հայտարարել էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ—ը ընտրությունների ոստիկանություն չէ եւ ոչ էլ փոխարինում է ընտրությունները կազմակերպող իշխանություններին։
Արդյո՞ք միայն արտերկրյա դիտորդներն են արդար ընտրությունների երաշխիքը, եւ արդյո՞ք նրանք, ովքեր միանշանակ այդպես են մտածում, կասկածի տակ չեն դնում ոչ միայն տեղացի ընտրողի, այլեւ տեղացի դիտորդների ազնվությունը։ Չէ՞ որ սա նշանակում է անվստահություն սեփական ժողովրդի, ընտրողի նկատմամբ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է գնալ ու այդ նույն ընտրողի հետ հանդիպել, նրանից աջակցություն ակնկալել։
Ի վերջո, օտարերկրացի դիտորդներն իրենք են այն կարծիքին, որ չի կարելի այդպես մտածել։ «Չի կարելի հաջող ընտրություններ անցկացնելու բեռն ամբողջովին դնել արտասահմանցի դիտորդների ուսերի վրա, դա ազգային պատասխանատվության խնդիր է, իսկ մենք եկել ենք սատարելու այդ գործընթացին եւ ազգին»,–ընդամենը մեկ օր առաջ նշել էր ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը։
Հիշեցնենք, որ երբ պարզվեց, որ ոմանց ակնկալած 2000 դիտորդի փոխարեն շատ ավելի քիչ օտարերկրյա դիտորդներ են գալու, երկինքը մթնեց, արեւը խավարեց, ժամանակն իր շավղից դուրս սայթաքեց...
Մինչդեռ բարոնուհի Նիքոլսոնը ժպտադեմ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «ինչպե՞ս կարձագանքեիք ընդդիմության ներկայացուցիչների այն մտահոգություններին, որ մի քանի հարյուր դիտորդներն ի վիճակի չեն լինի լիարժեք դիտարկում իրականացնել 2 հազար ընտրատեղամասերում», մասնավորապես, ասել էր. «Հայաստանում աշխատելու է դիտորդների թերեւս ավելի արժեքավոր հանրություն, լինելու են մոտ 16 հազար տեղացի դիտորդներ, արդեն սկսում եմ մտածել՝ տեղամասերում ընտրողների համար տարածքը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քարոզարշավի շրջանակում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ Արարատի մարզի Այնթապ համայնքում հանդիպեց ընտրողների հետ։ Նա նշեց, որ ՀՀԿ նպատակն է ուժեղ, կայուն եւ բարեկեցիկ գյուղի ստեղծումը։
«Մի շարք օբյեկտիվ պատճառներով ՀՀԿ—ն հնարավորություն չունեցավ ամբողջապես իրականացնել իր առջեւ դրված ծրագրերը։ Ինչպես հայտնի է, միջազգային ֆինանասատնտեսական ճգնաժամի հետեւանքով տուժեց նաեւ Հայաստանը։ Գործադրելով լրջագույն ջանքեր՝ մենք կարողացանք դիմակայել դրան՝ միաժամանակ չկրճատելով ոչ մի սոցիալական ծրագիր։ Ընդհակառակը, որոշ դեպքերում մենք կարողացանք ավելացնել սոցիալական հարցերի կարգավորման համար նախատեսված միջոցները»,–ասաց ՀՀԿ ղեկավարը։
Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում Սերժ Սարգսյանը հորդորեց նրանց՝ հավատով լցվել սեփական ուժերի, սեփական քվեի ու ապագայի նկատմամբ։
Հայանիստում երկրի ղեկավարը հանդիպեց «Գարդման հայրենակցական միության» անդամների եւ համայնքի բնակիչների հետ։ Այստեղ կուսակցության ղեկավարը նշեց, որ գյուղացին պետք է հավատա հողին, քանզի հողը կարող է կերակրել բոլորին։ Դրա համար անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռնարկել գյուղատնտեսությունը զարգացնելու համար։
ՀՀԿ ղեկավարն այցելեց նաեւ մարզի Ավշար համայնք, որից հետո Արարատ քաղաքի կենտրոնական հրապարակում  հանդիպեց տեղի բնակիչների հետ։
«Շնորհիվ Արարատի քաջ զավակների, մենք ապացուցեցինք, որ Արցախը մերն է ու մերն է մնալու. մեծ պատիվ է լինել սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրենիքում»,– ասաց Սերժ Սարգսյանը։
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը Վեդիի ամֆիթատրոնի դիմաց կայացած բացօթյա հանրահավաքում հանդիպեց քաղաքի բնակիչների հետ։ ՀՀԿ առաջնորդը կոչ արեց Վեդիի բնակիչներին՝ քվեարկել թիվ 18 ընտրատարածքի մեծամասնականով «Դաշնակցության» կողմից առաջադրված, անկուսակցական Արայիկ Գրիգորյանի օգտին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 555 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ ազգային կոնգրեսն իր նախընտրական քարոզչության մարտավարությունը չի փոխել՝ շեշտը դնելով հատկապես հանրահավաքների, ժողովրդի հետ հանդիպումների անցկացման վրա։ Այս պահին դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչներն այցելում են մարզեր՝ կենտրոնական քաղաքներում անցկացնելով հանրահավաքներ։
ՀԱԿ—ը գրեթե բոլոր ընտրատարածքներում առաջադրել է մեծամասնական թեկնածուներ։ Այս որոշումը նաեւ նպատակ է հետապնդում, որ մեծամասնական թեկնածուներն ակտիվ քարոզչություն անեն տեղերում։
Կոնգրեսն իրեն մրցակից եւ հակառակորդ է համարում բացառապես իշխող Հանրապետական կուսակցությանը։
«Մեր քարոզչության պատկերավոր մասն այն է, որ իշխանությունը չի կատարել իր տված խոստումները։ Դրան հակառակ, Հայ ազգային կոնգրեսը, իշխանափոխությունն ունենալով իր օրակարգում, անշեղորեն գործում է այդ ուղղությամբ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, ով նկատեց, որ խորհրդարանական ընտրությունների յուրահատկությունն այն է, որ համամասնական պայքարն անձերի շուրջ չէ. կուսակցություններն ու դաշինքներն են առաջ մղում իրենց ծրագրերը՝ ներկայացնելով, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի զարգացումը. «Կարծում եմ՝ այս ընտրապայքարում գաղափարների բախում կա՝ ազատ մարդու մեր տեսլականը եւ ստախոսի ու մարդկանց մոլորեցնելու գաղափարախոսությունը»։
ՀԱԿ ներկայացուցիչը համարում է, որ Հայ ազգային կոնգրեսը հատուկ ծրագիր ներկայացնելու կարիք չունի, որովհետեւ նա իր ողջ գործունեության ընթացքում բազմաթիվ ծրագրեր է ներկայացրել, թե ինչպես է տեսնում Հայաստանի զարգացումը, մասնավորապես, այդ մասին խոսվում է «100 քայլ» տնտեսական ծրագրում, որը, ըստ Վ. Կարապետյանի, կարող է իրականացնել ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից լիարժեք լիազորություններ ստացած կառավարությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 522 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հպարտանում է այն բանով, որ խորհրդային 70 տարիներին եղել է ժողովրդի կողքին, կրթել ու դաստիարակել։ Այսօր կուսակցությունը դժվարին օրեր է ապրում, չունի նախկին ուժն ու հնարավորությունները, սակայն դեմ չէ վերադառնալ նախկին հասարակարգին ու կացութաձեւին։
«Այն, թե ինչպես է ապրում այսօր ժողովուրդը, չի կարելի համեմատել խորհրդային տարիների ապրելակերպի հետ»,— «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ «Յուրաքանչյուր մարդ անվճար բնակարան էր ստանում, հնարավորություն ուներ անվճար սովորելու, բուժվելու»,— վերհիշեց կուսակցության առաջնորդը եւ հավելեց. «Հիմա ժողովուրդը աղքատ է, գործազրկություն եւ արտագաղթ կա»։ Նրա համոզմամբ խորհրդային անցյալը անդարձ կորած չէ, եւ հենց սոցիալիստական կարգերը ռեաբիլիտացնելու համար Կոմկուսը մասնակցում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ հույս ունի ստանալ բավականին շատ քվեներ. «Մենք վաղուց էինք պատրաստվում մասնակցել ԱԺ ընտրություններին։ Հայաստանի ժողովուրդը զգում է, որ Հայաստանի փրկությունը միայն կոմունիստական կուսակցությանը ձայն տալու մեջ է, եւ մեր հավակնությունները 15—17 տոկոս են»։
Եթե Կոմկուսին հաջողվի անցնել ԱԺ, ապա քննարկման կդնի մի շարք ծրագրային հարցեր, որոնցից մեկը երկրի հարստությունը՝ ռազմավարական ճյուղերը, ազգայնացնելու եւ ժողովրդին վերադարձնելու հարցն է։ «Կարծում եմ՝ բնության կողմից մեզ տրված հանքային հարստությունները՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի եւ այլն, չպետք է լինեն օտարերկրացու ձեռքին, այլ վերահսկվեն պետության կողմից, որպեսզի կարողանա հոգալ տարբեր խավերի՝ թոշակառուների, պատերազմի, աշխատանքի վետերանների, անօթեւանների եւ այլոց կարիքները»,— ասաց նա։
Ռ. Թովմասյանը տեղեկացրեց, որ հանդիպել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ոստիկանությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵՄ–ի աջակցությամբ, երեկ կազմակերպել էր ԱԺ ընտրությունների ընթացքում ոստիկանության գործառույթներին վերաբերող հարցերի շուրջ կլոր սեղան–հանդիպում, որին մասնակցում էին ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները (նախընտրական շտաբների պետեր) ԿԸՀ–ի, մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ դատախազության ներկայացուցիչներ։ Միջազգային կազմակերպություններից ներկա էին ԵԽ երեւանյան գրասենյակի, ԵՄ հայաստանյան պատվիրակության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության, ընտրական համակարգի միջազգային հաստատության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։
Բացելով հանդիպումը՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարեւորեց այն պատասխանատվությունը, որ դրված է ոստիկանության վրա ընտրությունները օրենքի շրջանակներում եւ անվտանգ անցկացնելու համար։ Իրենք վճռական են՝ կասեցնելու ցանկացած իրավախախտման դեպք, յուրաքանչյուր փորձ։
Դիմելով ընտրական գործընթացի մասնակիցներին՝ կոչ արեց, որ ցանկացած իրավախախտման դեպքի առնչությամբ դիմեն ոստիկանությանը։ «Անձնական պատասխանատվություն եմ կրում ցանկացած ահազանգի, սկսած Մեղրիից մինչեւ Տավուշ, անօրինականության դեպքի կանխարգելման, բացահայտման եւ օրինական ընթացք տալու համար։ Անձնական պատասխանատվություն է կրում նաեւ այն ոստիկանը, ով Մեղրիից սկսած մինչեւ Տավուշ ծառայություն է կատարում այս կամ այն տեղամասում։ Մեր խնդիրը օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի իրականացումն է։ Ընտրությունների ժամանակ պետք է ընդգծվեն ոստիկանության վերքաղաքական եւ վերկուսակցական բնույթը եւ գործունեությունը»,–ասաց ոստիկանության պետը։ Նշեց նաեւ, որ ոստիկանության օժանդակություն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները ընտրողների հետ
ԲՀԿ նախընտրական քարոզարշավի հերթական հանգրվանը Արմավիրի մարզն էր։ Գագիկ Ծառուկյանը եղավ Էջմիածին քաղաքում եւ կենտրոնական հրապարակում հավաքված բնակչությանը դիմելով՝ կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին եւ քվեարկելիս «խաթր, բարեկամ հաշվի չառնել», ձայնը տալ այն ուժին, ում հետ իրոք հույսեր են կապում։
Նա ընդգծեց, որ անկախ նրանից՝ ինչքան ձայն կհավաքի ԲՀԿ—ն, ինքը բոլորին էլ սիրում է եւ օգնելու է իր ուժերի ներածին չափով։ Ծառուկյանը նկատեց նաեւ, որ ԲՀԿ—ն պատասխանատվություն կկրի առկա խնդիրների լուծման համար ճիշտ այնքան, որքան որ ձայն կստանա։ Նա անդրադարձավ մի հարցի, որը շատերին է հուզում. «Այսօր բոլորը ասում են՝ Ծառուկյանը քաղաքականության մեջ որ մտել է, ի՞նչ է ուզում։ Ծառուկյանն իր համար ոչինչ չի ուզում, նա ուզում է, որ մարդիկ զբաղմունք ունենան, որ մարդիկ լավ ապրեն, արտագաղթի ճանապարհը մոռանան, երիտասարդները չընկճվեն, չհիասթափվեն, իրենց գիտելիքին համապատասխան աշխատանքի արժանանան, որ կարողանան իրենց նպատակները կյանքի կոչել»։
ԲՀԿ առաջնորդը չանդրադարձավ իրենց նախընտրական ծրագրի դրույթներին՝ նշելով, որ դրանք բաժանված են բոլորին, եւ իրենք ճարտար բառեր չեն ասելու, այլ անելու են այն, ինչ կարող են։ «Շատ սովորական ընտանիքի մարդ եմ, որը փոքր ու միջին բիզնեսում աշխատելով, կայանալով, ամեն ինչ տեսնելով, գիտակցում է՝ ինչ է հարկավոր ժողովրդին, ինչը՝ ոչ»։ Այսօր ամենամեծ խնդիրը Գ. Ծառուկյանը համարում է ժողովրդի զբաղվածության խնդիրը։ ԲՀԿ—ի նախընտրական ծրագրում փորձ է կատարվել այդ կապակցությամբ սպառիչ պատասխաններ եւ լուծումներ տալ. «Այն քաղաքացին, ով զբաղվում է քաղաքական գործունեությամբ, պետք է գիտակցի, որ անհրաժեշտ է մտահոգվել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսի 6—ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախաշեմին ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Նաեւ ընտրելով եմ պաշտպանում հայրենիքս» խորագրով ցուցապաստառներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ցուցապաստառները, որոնք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում են զինծառայողների ընտրական իրավունքները եւ պարտականությունները, քվեարկության կարգը։
Մասնավորապես, տեղեկացվում է, որ զինվորին արգելվում է կատարել նախընտրական քարոզչություն եւ տարածել ցանկացած բնույթի քարոզչական նյութ։
Զինծառայողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ արմատական բարեփոխումներ է իրականացնում ջրային տնտեսության ոլորտում՝ այն համարելով երկրի սոցիալ— տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկը։ Իրականացված աշխատանքների արդյունքում դրական տեղաշարժեր են գրանցվել ջրամատակարար ընկերությունների սպասարկման ոլորտում գտնվող համայնքների ջրամատակարարման տեւողության ավելացման, անվտանգ եւ հուսալի ջրամատակարարման ապահովման ուղղությամբ։
Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներից մոտ 560—ը գտնվում են ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս։ Տասնյակ տարիների ընթացքում այդ բնակավայրերում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված որեւէ ներդրում չի կատարվել, ինչի արդյունքում դրանք հայտնվել են անմխիթար վիճակում։
Նշված համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավումը ՀՀ կառավարության կողմից ընդգրկվել է գերակա խնդիրների ցանկում եւ գերմանական KfW բանկի ծրագրերի շրջանակներում տրամադրվել է 500.000 եվրո դրամաշնորհ՝ այս բնակավայրերում առաջին անգամ լայնածավալ ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Ուսումնասիրությունների նպատակն է գտնել ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի շահագործման եւ պահպանման ինստիտուցիոնալ լուծումները, հստակեցնել իրավական դաշտը, ինչպես նաեւ իրականացնել անհրաժեշտ ներդրումների գնահատումն ու առաջնահերթության սահմանումը։
Ուսումնասիրությունների արդյունքում մեկ տարի անց այս համայնքներում նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրեր։ hhpress.am

Ս. Ս.
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 548 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրը հաստատեց խողովակաշարի շահագործման կանոնները
Կառավարության երեկվա նիստում հաստատվեց «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոնների տեխնիկական կանոնակարգը»։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ Միանգամից պարզաբանենք, թե ինչու էր անհրաժեշտ այս որոշման ընդունումը։ Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Հայաստանում առ այսօր չեն կառուցվել եւ չեն շահագործվել նավթամթերատարներ, ուստի չեն եղել համապատասխան նորմատիվ ակտեր։ Ուստի նախատեսված Իրան—Հայաստան նավթամթերատարը նախագծելու, կառուցելու, օբյեկտը հանձնելու եւ հետագայում շահագործելու նորմերը սահմանելու նպատակով կառավարության 2011թ. միջոցառումների ծրագրով նախատեսվեց Իրան—Հայաստան նավթամթերատարի վերաբերյալ համապատասխան որոշման նախագծի մշակումը։ «Նավթամթերատարների բնագավառը ՀՀ—ում նոր պետք է հիմնվի, եւ մեր մոտեցումն է նախապատրաստել համապատասխան նորմատիվային դաշտ՝ նախատեսվող գործառույթները այդ դաշտում իրականացնելու համար»,—ասաց նախարարը։
Որպեսզի գործադիրի որոշման նպատակը ավելի հասկանալի լինի, տեղեկացնենք, որ օրերս Իրանի նավթամթերքի ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալան ասել էր, թե գործընթացի առաջին փուլում, քանի դեռ չի կառուցվել նավթամթերատար խողովակը, վառելանյութը Հայաստան ավտոմեքենաներով կտեղափոխեն իրանական մասնավոր ընկերությունները։ Ի դեպ, հիշեցնենք, որ ԻԻՀ—ից ՀՀ հեղուկ վառելիքի տեղափոխման համաձայնագիրը մեր երկու երկրների էներգետիկայի նախարարները փետրվարին են ստորագրել։ Ըստ այդ համաձայնագրի, Իրանից Հայաստան կգա բենզին, դիզվառելիք, նաեւ ավիացիոն վառելանյութ։ Ասենք, որ այս նավթամթերատարի մասին վաղուց էր խոսվում, բայց այն, որ կառավարությունը երեկ հիշյալ որոշումը կայացրե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 497 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ։
Երկուստեք բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդին անդամակցող Հայաստանի Հանրապետության համագործակցությունը ԵԽ կառույցների հետ եւ այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԽ դերը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, օրենքի գերակայության արժեքների որդեգրման եւ զարգացման գործում, միաժամանակ նշելով, որ Հայաստանի մասնակցությունը ԵԽ—ին կարեւոր դեր ունի մեր երկրում բարեփոխումների իրականացման գործում։ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ամենատարբեր ոլորտներում արդեն իսկ բարեփոխումների ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել, որը հնարավորություն կտա առաջիկայում անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ, իսկ դա, նախագահի համոզմամբ, իր հերթին, կխթանի երկրում ժողովրդավարության խորացումն ու ամրապնդումը։
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության անդամները քննարկել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց դիտարկման հետ կապված մի շարք հարցեր։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024