ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 08:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 276 277 278 279 280 ... 312 313 »
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համացանցում նախաձեռնություն է սկսել, որով քաղաքացիները կարող են իր աշխատանքային օրակարգում ընդգրկելու հարցեր առաջարկել: Նախաձեռնության արդյունքները պետք է ամփոփվեն ապրիլի 14-ին: Այն առաջարկները, որոնք իրենց քվերակության արդյունքում կընդգրկվեն առաջին տասնյակում, կմտնեն Մերկելի աշխատանքային օրակարգ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, առայժմ 150 հազար ձայնով առաջին տեղում է Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկը, երկրորդ տեղում Գերմանիայում իսլամի հետ կապված քննարկումներ կազմակերպելն է, իսկ երրորդը թմրանյութերի օգտագործման օրինականացումն է:
Նշվում է, որ առաջարկների մեջ է նաեւ ազգությամբ թուրք թարգմանիչ Ալի Սոյլեմեզօղլուին երկքաղաքացիություն տալու հարցը, որը նույնպես հավակնում է մտնել առաջին տասնյակի մեջ:
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նիստից առաջ ՀՀ վարչապետը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել եւ հաջողություն է մաղթել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։
Բացելով նիստը՝ Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է կառավարության ձեռնարկած բարեփոխման մոնիտորինգի հերթական հաշվետվությունը, որն արտացոլում է քաղաքացիների ընկալումը տարբեր ոլորտների բարեփոխման վերաբերյալ։ Արդյունքները վկայում են, որ բնակչության մեծ մասը գոհ է բարեփոխման արդյունքից։ «Հիշում եք, որ բարեփոխումներին անդրադառնալու պարտավորություն եմ ստանձնել, եւ պարբերաբար ձեր դատին եմ ներկայացնում մոնիտորինգի արդյունքներ՝ ինչ հաջողություն ունենք, ինչ ենք մենք ստանում, բարեփոխումներ իրականացնելով այս կամ այն բնագավառում։ Երեկ հերթական հաշվետվությունն են ինձ ուղարկել, եւ ցանկանում եմ ձեզ ներկայացնել իրավիճակը, թե 6 բնագավառներում ինչպիսին են մեր քաղաքացիների ընկալումները բարեփոխումների վերաբերյալ։
Առաջինը. մենք փորձել ենք պարզել՝ արդյո՞ք նրանք տեղեկացված են այս բարեփոխումների մասին եւ զգացե՞լ են բարեփոխումների արդյունքները։ Իրավիճակը հետեւյալն է. ամենադրական ցուցանիշը մենք ունենք ավտոմեքենաների տեխզննման կտրոնների ընթացակարգի պարզեցման բնագավառում։ 90.7 տոկոսը, ովքեր տեղյակ են այս բարեփոխման մասին, գոհ են արդյունքներից, որ տեխզննման գործընթացն էապես պարզեցվել է։
Երկրորդ տեղում է մանկապարտեզներում, դպրոցներում եւ բուհերում բժշկական տեղեկանքների ներկայացման գործընթացի պարզեցումը։ 87.5 տոկոսը, ովքեր առնչվել են եւ տեղյակ են այդ բարեփոխման մասին, գոհ են արդյունքներից։
Երրորդ տեղո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արմավիրի մարզում աստիճանաբար, սակայն հաստատուն քայլերով գյուղատնտեսության ոլորտում ներդրվում են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաները։ Սարդարապատ համայնքում կառուցվել է «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ՍՊԸ—ի ջերմատունը, որտեղ գյուղատնտեսական մթերքների արտադրությունն իրականացվում է ամենաարդիական եղանակներով։ Արմավիրի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց նորաբաց ջերմատուն, ծանոթացավ ընկերության իրականացրած աշխատանքներին եւ առաջիկա ծրագրերին։
«ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին՝ խոշոր ջերմոցային տնտեսություն ստեղծելու նպատակով։ Ընկերությունը հիմնադրումից հետո Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում գնել է 20 հա հողակտոր, որի վրա 2011 թ.օգոստոսից սկսվել են 1.1 հա ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքները, որոնք ավարտվել են ընթացիկ տարվա մարտի 30—ին։
Ջերմոցային տնտեսությունը շահագործման հասցնելու համար նախատեսվել է շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարի ներդրում։ Այստեղ ընթացիկ տարվա մարտին առաջին անգամ տնկվել է «նազրվան» վարունգ, որի բերքը նախատեսվում է ստանալ ապրիլի վերջից։ Ակնկալվում է ստանալ մոտ 60 տոննա վարունգ, որը պետք է սկզբնական շրջանում իրացվի հանրապետությունում։ Ընկերության շինարարական աշխատանքների ընթացքում մշտական աշխատել է 50 մարդ։ Շահագործումից հետո աշխատակիցների թվաքանակը հասնելու է 45 մարդու՝ 90–120 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ներկայումս բանակցություններ են վարվում հոլանդական կազմակերպության հետ ջերմոցային տնտեսությունն ընթացիկ տարում մինչեւ 15 հա ընդլայնելու համար, եւ այդ նպատակով պահանջվում է 23 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ընդլայնումից հետո նախատեսվում է աճեցնել լոլիկ, վարունգ, պղպեղ եւ ծաղկի որոշ տեսակներ։ Արդյունքում իրացումը նախատեսվում է կազմա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 532 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 12.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզում այցելեց Փարաքար համայնք՝ ծաղկեպսակ դնելով արցախյան պատերազմում զոհված հայորդիների հուշարձանին եւ դիտելով Փարաքարի արվեստի քոլեջի սաների աշխատանքների ցուցահանդեսը։
Նախագահը այնուհետեւ հանդիպեց Փարաքար, Մերձավան, Մուսալեռ համայնքների ընտրողների հետ։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ նախորդ ընտրություններին ՀՀԿ—ին իրենց վստահության քվեն տալու համար՝ հավաստիացնելով, որ կուսակցությունը հետագայում նույնպես պատրաստ է աշխատելու՝ այդ վստահությունն արդարացնելու համար։
Էջմիածին քաղաքում նախագահը հանդիպեց քաղաքի եւ մոտակա համայնքների ընտրողների հետ։ Այնուհետեւ երկրի նախագահը հանդիպեց Հայթաղ համայնքի, Մեծամորի եւ հարեւան համայնքների ընտրողների, Սարդարապատ եւ Լենուղի համայնքների բնակչության, Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների ընտրողների հետ։ Կարեւորելով գյուղի զարգացումն ու ամրապնդումը՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ ներկայումս բոլորը ձգտում են դեպի մայրաքաղաք, սակայն եթե գյուղն ամուր լինի, գյուղացու համար ապահովված լինեն բոլոր պայմանները, ապա նա երբեք չի թողնի հարազատ օջախն ու հեռանա։ Նախագահը փաստեց, որ գյուղի ամրացման ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ իրականացվել են, սակայն դեռ շատ անելիքներ կան։
Այցի ավարտին կուսակցության ղեկավարը հանդիպեց Արմավիր քաղաքի բնակչության հետ։ Երկրի ղեկավարը նշեց, որ Արմավիրի մարզը Հայաստանի գյուղատնտեսության համար ունի կարեւորագույն նշանակություն, եւ պատահական չէ, որ ՀՀԿ—ն Արմավիրն է ընտրել նախընտրական մարզային այցելությունների մեկնարկի համար։
«Միայն հավատալով մենք ոչնչի չենք կարող հասնել, սակայն հավատալը կարեւոր է. դրանով մենք կամրապնդենք մեր հաջողությունները։ Իհարկե, խնդիրները բազմաթիվ են, մենք դեռ դրանց լուծման ճանապարհին ենք, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 12.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Էրեբունի վարչական շրջանի բնակչության հետ։ Նա հավաքվածներին ասաց, որ ՀՀԿ—ն, որպես կառավարող ուժ, չի թաքցրել թերություններն ու թմբկահարել հաջողությունները։ Սերժ Սարգսյանը անդրադարձավ արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերին։ Արտաքին քաղաքականության մեջ կատարված աշխատանքները եղել են կշռադատված, հավատով եւ խղճով, եւ այդպես էլ շարունակվելու է։ «Մի քանի տարի, եւ մենք կապահովենք աշխարհում Հայաստանի դերի եւ ընկալման բոլորովին ուրիշ մակարդակ»։ Ներքին քաղաքականության մեջ նույնպես ամեն ինչ խղճով է կատարվել. ամենակարեւորը մթնոլորտի փոփոխությունն ու թշնամական հարաբերությունները բացառելու ջանքերն էին, հարցերը հանգիստ եւ սթափ քննարկելու, խաղաղ ընտրություններին գնալու պատասխանատվությունն էր։ Ընդդիմախոսներին ՀՀԿ—ն թշնամի չի համարելու, քանի որ ընդդիմության առկայությունը իշխանության զգոնության պայմաններից է։ Նախագահը անդրադարձավ նաեւ մայրաքաղաքի խնդիրերին՝ ընդգծելով, որ ոչ մի տնտեսական ծրագիր չպետք է վնասի մայրաքաղաքի դիմագծի պահպանմանը։
Բանակի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքերը եւս շարունակական են լինելու։
Բոլոր դրական փոփոխություններով հանդերձ, դեռ շատ բան կա փոխելու, եւ հարցերի լուծման առաջին պայմանը կամքն է եւ հավատը սեփական ուժերի հանդեպ։ «Կարիք չկա միմյանց համոզելու, որ մեր երկիրը լավն է։ Ունենք բազմաթիվ խնդիրներ, չլուծված հարցեր, բայց նաեւ հրաշալի երկիր եւ հանճարեղ ժողովուրդ, որը ցանկություն ունի ունենալու ավելի լավ Հայաստան»։
Հաջորդ կանգառը Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանն էր։ Սերժ Սարգսյանը նշեց, որ հաղթահարվել են համաշխարհային ճգնաժամի ուժգին հարվածները։ Իսկ արդեն գալիք տարիների ընթացքում յ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 518 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ծաղկաձորում Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ ունեցած հանդիպմանը, պատասխանելով ուսանողների հարցերին, անդրադարձել է նաեւ ընտրացուցակներում Հայաստանից բացակայող մարդկանց ընդգրկման մասին հարցին։
ՀՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը նշել է, որ երկրից բացակայելը հիմք չէ ընտրացուցակից մարդուն հանելու համար, եւ դա է պատճառը, որ ընտրացուցակում քաղաքացիների թիվն ավելանում է։
«Ընտրացուցակում ընդգրկվել դեռեւս չի նշանակում մասնակցել ընտրություններին։ Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են միտում ունենալու մասին, կարող են համբերել եւ ընտրություններից հետո տեսնել։ Մենք գնացել ենք աննախադեպ քայլերի, որպեսզի վստահության մթնոլորտ լինի. մենք ընտրողների ցուցակը տեղադրել ենք համացանցում։ Հայաստանի Հանրապետության, եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ բոլոր ընտրողների ցուցակը։ Ովքեր կասկածներ ունեն, թող հանեն այդ ցուցակները, հուշեն, օգնեն, որպեսզի բարեփոխենք, ճշգրտենք, ճշգրտված ցուցակներ լինեն ընտրությունների նախօրյակին»,–հայտարարել է հանրապետության նախագահը։
«Մեր օրենքն այնպես է բարեփոխվել, որ հսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ այնպիսի է, որ եթե բոլորը համաձայնության չգան, ոչինչ չեն կարող անել։ Ինչպե՞ս կարող են բոլորը համաձայնության գալ, եթե յուրաքանչյուր տեղամասում ընտրությանը մասնակցող յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է, եւ ոչ միայն կուսակցության, այնտեղ կան նաեւ մեծամասնականով ընտրվող թեկնածուներ։ Նույնիսկ կարգն է հաստատված, թե հանձնաժողովներն ընտրատեղամասում ինչպես պետք է նստեն, ինչ հերթականությամբ։ Էլ ինչ պետք է անել, որ վստահություն լինի։ Իսկ որ ցուցակները պետք է այդպիսին լինեն՝ գնալով ավելանան, սա միանշանակ է։ Եթե մարդիկ ցանկանան գալ եւ մասնակցել ընտր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 502 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 8—ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տոնեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Համայն հայության հոգեւոր կենտրոնի Միածնաէջ սուրբ տաճարում պատարագ մատուցեց եւ համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, օրենսդիրի, գործադիրի, ՍԴ–ի ղեկավարները, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի բարերարներ, գիտության, կրթության եւ մշակույթի գործիչներ։
Նշենք, որ հանրապետության ղեկավարը նախօրեին, Ս. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել նաեւ Ճրագալույցի ս. պատարագին։
Նախքան պատարագի սրբազան արարողությունը խաչվառազարդ հանդիսավոր թափորը զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Վեհափառ հայրապետին եւ Հայաստանի Հանրապետության նախագահին Վեհարանից առաջնորդեց Մայր տաճար։
Պատարագի ընթացքում Ս. Հարության հոգենորոգ տոնի առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին։
«Աշխարհակեցույց այդ օրը մարդն ու տիեզերքը նորոգվեցին։ Մեր Տերը՝ Քրիստոս, Իր խաչելությամբ ու հարությամբ խորտակեց մահը, քավեց մարդկային մեղքերը եւ հաշտեցրեց աշխարհը Աստծո հետ, որպեսզի այն մնա այդ հաշտության մեջ հավատքով ու պատվիրանապահությամբ, խաղաղությամբ, արդարությամբ, սիրով ու ողորմությամբ։ Քրիստոսի հետ զատված ենք հնից ու նոր արարած ենք (Բ Կորնթ. Ե 17), ինչպես վկայում է առաքյալը, որպեսզի երկրի վրա հարուցյալ կյանքով ընթանանք դեպի մեր Հայրը, որ երկնքում է եւ ժառա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 4—ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում տված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Իրանի դեսպանը այդ երկրում հրավիրվել է ԱԳ նախարարություն, որտեղ նրանից բացատրություններ են պահանջվել ապրիլի 1—ին Ստամբուլում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամներ» համաժողովի վերաբերյալ Իրանի պաշտոնյաների արտահայտած տեսակետների առնչությամբ։ Դավութօղլուն հավելել է, որ այդ մասին հեռախոսազրույց է ունեցել նաեւ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ, ով շեշտել է, թե այդ տեսակետներն Իրանի պաշտոնական դիրքորոշումը չեն։ Իրանական «Irna» գործակալությունն ապրիլի 5—ին նշել է, որ Սալեհին հայտնել է, թե երկրի արտաքին քաղաքականության առնչությանբ իրավասու են կարծիք հայտնելու միայն հեղափոխության առաջնորդը, նախագահը եւ ԱԳ նախարարը՝ այս շրջանակից դուրս արտահայտված տեսակետները հավաստի չեն։ Թեեւ Թուրքիայի ԱԳ նախարարը չի նշել, թե խոսքն ում մասին է, սակայն հայտնի է, որ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խորհրդարանում անդրադառնալով «Սիրիայի բարեկամներ» համաժողովին եւ խիստ քննադատելով, շեշտել էր, թե տարածաշրջանի ժողովրդավարացման հարցով մտահոգվածներն ինչու չեն խոսում Բահրեյնում եւ այլ երկրներում տիրող բռնապետական իշխանությունների մասին։ Սա այն դեպքում, երբ մարտի 29—ին Լարիջանին վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո Թեհրան—Անկարա փոխհարաբերությունները սերտ բարեկամական գնահատելով, հույս էր հայտնել, թե Թուրքիայում ՆԱՏՕ—ի հակաօդային համակարգի տեղակայման հարցը եւս կարելի է լուծել կողմերի մտերիմ բարեկամական բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով։
Նշենք, որ Դավութօղլուն մարտի 28—29—ը Թուրքիայի վարչապետ Էրդողանի իրանյան այցի ընթացքում ուղեկցում էր նրան, որտեղ իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների գլխավոր թեման Սիրիայի հիմնահարցը եւ Իրանի միջուկային ծրագրերն են եղել։ Մարտի 29—ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ բանակցելուց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի՝ ապրիլի 2—4—ը Բաքվում անցկացված երկրորդ լիագումար նիստի աշխատանքներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության  միջոցների հետ կապերի վարչությունից։ Հայկական պատվիրակությունը ապրիլի 5—ին լրագրողներին մանրամասներ հաղորդեց թե քննարկումների, թե Ադրբեջանի մայրաքաղաքում իրենց ստացած տպավորությունների մասին։
«Եվրանեսթ»—ում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երկրորդ լիագումար նիստը համարեց գործնականորեն առաջին կայացածը, քանի որ նախորդում չէր հաջողվել փոխհամաձայնության գալ եւ բանաձեւեր ընդունել։ Միաժամանակ նա բարձր գնահատեց եռօրյա աշխատանքների արդյունքները եւ շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին համագործակցության, նաեւ՝ վճռականության ու խիզախության համար։ Պատվիրակության ղեկավարը ճիշտ եւ արդարացված համարեց հայ խորհրդարանականների՝ Բաքու մեկնելու որոշումը։ Լիագումար նիստից առաջ հայկական պատվիրակությունը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, ակտիվորեն ու կազմակերպված մասնակցել է չորս հանձնաժողովներում տարբեր զեկույցների քննարկմանը, կարողացել է շրջանցել Հայաստանի ազգային շահերին այս կամ այն կերպ հակասող բոլոր ձեւակերպումները։ Ավելին՝ զեկույցներում հայկական պատվիրակության անդամների ջանքերով նոր շեշտադրումներ են արվել։
Հանձնաժողովների աշխատանքային ու կառուցողական մթնոլորտը, սակայն, փոխվել է լիագումար նիստի բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձով։ Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Իլհամ Ալիեւի խիստ ագրեսիվ եւ հակահայկական ձեւակերպումները, նաեւ հայերին «ֆաշիստներ» անվանելը «սառը ցնցուղ» էին եվրոպացիների համար։ Ադրբեջանի ղեկավարի ելույթն այնքան անբարենպաստ տպավորություն է թողել, որ եվրոպացի պատգամավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին։
Նախագահը կարեւորել է հայ—լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի առնելով նաեւ Լիտվայի փորձը եվրաինտեգրման գործընթացում։ Հանրապետության ղեկավարը նշել է, թե Հայաստանի համար կարեւոր է Լիտվայի աջակցությունը ԵՄ արեւելյան գործընկերության շրջանակներում։
Արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսն իր անկեղծ ուրախությունն է հայտնել ԵՄ—ի հետ ասոցացման համաձայնագրի ակտիվ եւ հաջող բանակցային գործընթացում Հայաստանի հաջողությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր համոզմամբ, Հայաստանը ուժեղ քայլեր է անում ԵՄ—ի հետ մերձեցման ուղղությամբ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 495 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024