ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 23:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 277 278 279 280 281 ... 312 313 »
Գործադիրը երեկվա նիստում «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի համաձայն, որոշեց հաստատել ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2012թ. մայիսի 1—ից։
Այս փաստաթղթով կարգավորվում են ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի դասերը, միջադեպերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու, քննության անցկացման ու հաշվետվություններ ներկայացնելու կարգի հետ կապված հարաբերությունները։ Ինչպես տեղեկացրեց միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարկոսյանը, ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության նպատակներն են՝ 1. միջադեպերի պատճառների բացահայտումը, 2. միջադեպի դասի որոշումը, 3. նմանատիպ միջադեպերի առաջացման կանխարգելումը։ ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերը բաժանվում են երկու խմբի՝ վթարների եւ խախտումների։
Կարգը սահմանում է, թե ինչպես պետք է տեղեկատվություն տրամադրել ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Ըստ այդմ, ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարգավորող մարմին փոխանցվում է հրատապ (օպերատիվ) եւ նախնական հաղորդագրություն։ Դա ԱԷԿ—ի շահագործող կազմակերպութունը փոխանցում է նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն։ ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, միջադեպի հայտնաբերման պահից մեկ ժամվա ընթացքում, ԱԷԿ—ի հերթափոխի պետի կողմից հրատապ (օպերատիվ) հաղորդագրություն է ներկայացվում կարգավորող մարմին՝ հեռախոսային կամ տեղեկատվության հրատապ ստացումը ապահովող կապի այլ միջոցներով։ Ի դեպ, հրատապ հաղորդագրությունում պետք է նշվի ԱԷԿ—ի անվանումը եւ էներգաբլոկի համարը, միջադեպի հայտնաբերման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամը, էներգաբլոկի վիճակը մինչեւ միջադեպը, միջադեպի հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 488 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի ունեցավ ԿԸՀ արտահերթ նիստ։ Սահմանվեց ՀՀ ԱԺ 2012 թվականի մայիսի 6—ի ընտրությունների 1900—ի սահմանը հատող տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումն ԱԺ—ում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ։ Պաշտոններն բաշխվել են հետեւյալ համամասնությամբ. հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քատուղար՝ ՀՀԿ՝ 903 տեղ, ԲՀԿ՝ 397 տեղ, ՀՅԴ՝ 352 տեղ, ՕԵԿ՝ 176 տեղ, «Ժառանգություն»՝ 154 տեղ։ Այս պաշտոնները ավտոմատացված համակարգի միջոցով համամասնության պահպանմամբ բաշխվեցին տեղամասային ընտրական հանձնաժողովներում։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ պետք է ներկայացվեն ապրիլի 6—11—ը։
Բացի հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների համամասնության հրապարակումից, օրակարգում առկա էր երկու հարց եւս։ Դրանցից մեկը վերաբերում էր 2012 թվականի մայիսի 6—ի ընտրություններին մասնակցող քաղաքացիների անձնագրերը կնքելու համար նախատեսված դրոշմակնիքի ձեւին։ Առաջարկված նմուշներից որոշում կայացվեց ընտրել երկրաչափական առումով եռանկյուն պատկեր ներկայացնող դրոշմակնիքը։ Հանձնաժողովի անդամները քննարկեցին նաեւ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի ԿԸՀ—ին հասցեագրված 2 դիմումները։ Նրանք մինչեւ նիստը մանրամասն ուսումնասիրել են դիմումները եւ դրանց վերաբերյալ կայացրել որոշում։ Այն է՝ երկու դեպքում էլ կարճել վարույթը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ


Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Երեւանի հետ։ Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ։ Լիտվան առաջին բալթյան երկիրն է, որ դեսպանություն է հիմնել Երեւանում, եւ առայժմ միակ բալթյան երկիրն է, որտեղ Հայաստանն ունի դեսպանություն։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 21 տարի անց կողմերն արձանագրում են, որ անելիքներ դեռ կան՝ կապված հատկապես փոխադարձ տնտեսական ներուժն արդյունավետ օգտագործելու հետ։
Երեւան ժամանած Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ հանդիպմանը, ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ վերջին տարիներին ակտիվացած համագործակցության կապակցությամբ։
Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների հարցերի, մի շարք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ։ Նախարար Աժուբալիսը վերահաստատել է Լիտվայի աջակցությունը Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը։

Կարգավորման սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են

Երկու նախարարների համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց Լիտվայի ջանքերը Ղարաբաղի կարգավորման հարցում, մասնավորապես, նախորդ տարի ԵԱՀԿ—ի լիտվական նախագահության ընթացքում։
Լիտվացի լրագրողներից մեկին հետաքրքրում էր, թե հայկական կողմն ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի այն հայտարարություններին, թե Հայաստանը նախ պետք է զորքերը հանի Ղ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 
Թանկագին մայրեր, պատվելի կանայք ու աղջիկներ.
Քաղաքապետարանի աշխատակազմի անունից մաղթում ենք ձեզ ամենայն բարիք և հաջողություններ: Լինելով հայոց օջախի պահապանը և հասարակական կյանքի անբաժան մասը, ձեր աշխատանքով ու արարմամբ ոչ միայն գեղեցկություն եք հաղորդում մեր կյանքին, այլև կանանց հատուկ նրբությամբ ու խորիմաստությամբ իմաստավորում եք այն:
Անվերապահ բարձր գնահատելով կանանց և մայրերի դերն ու կշիռը ընտանիքի, երեխաների դաստիարակության և դարերի մեջ խտացված ազգային բարոյական արժեքների պահպանման գործում, շնորհավորում ենք ձեզ տոնական օրվա կապակցությամբ և ցանկանում ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն:
Զուր չէ նաև, որ այս տոնական օրը խորհրդանշվում է կյանքի և բնության` գարնան ավետման զարթոնքի հետ: Արդեն լավ ավանդույթ է մեզանում դարձել կանանց նվիրված տոնական օրերի նշումը, որը գեղեցիկ սովորույթից զատ, ունի Ձեր հանդեպ  հարգանքի, սիրո և երախտագիտության խորհուրդ:
Ցանկանում ենք ձեզ միշտ գարուն, բարձր տոնական տրամադրություն և անսպառ սեր` ձեր ընտանիքների և երեխաների հանդեպ.  
Ռոբերտ Գրիգորյան
Մեծամորի քաղաքապետ
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 667 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (1)

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սապունճյանը խստորեն դատապարտել է Միջին Արեւելքում Թուրքիայի քաղաքականությամբ գոհ լինելու փաստերը: Նա հիմնականում քննադատել է Լիբանանի դպրոցներում թուրքերեն լեզվի ուսուցման փաստը, անգամ եթե թուրքերեն սովորելը պարտադիր չէ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները,  Սապունճյանը նաեւ ավելացրել է, որ թուրքերենի ուսուցումը մշակութային որեւէ արժեք չի կարող ունենալ:

«Այս ջանքերը մեզ կվերադարձնեն Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը, որի քաղաքականության հիմքում ընկած է թրքացումը` բոլոր շրջաններում թուրքերեն լեզուն դարձնելով պաշտոնական լեզու»,-նշել է նախարարը:

Նրա կարծիքով  լիբանանցիներն իրենց զարթոնքի շրջանում կարողացել են դիմադրել թուրքական քաղաքականությանը` դպրոցներում ամրապնդելով արաբերենի ուսուցումը:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ռադիոտեղորոշիչ կայանների վերաբերյալ հայտարարությունը ենթադրում է միջազգային անվտանգության համակարգի նոր վերադասավորում: Նման համոզմունք հայտնեց Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում` ընդգծելով, որ միևնույն ժամանակ վարչապետի հայտարարությունն էապես փոխում է տարածաշրջանային համատեքստում Հայաստանի` միջազգային անվտանգության ապահովման դերակատարի վերաբերյալ Թուրքիայի ու Ադրբեջանի ավանդական պատկերացումը: 

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց կարևոր հայտարարություն արեց, որի համաձայն` եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության շուրջ, Հայաստանը պատրաստ է քննարկել իր տարածքը ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման համար տեղադրելու հարցը:

«Հայտարարության կարևորությունն ընդգծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել երկու հիմնական գործոններ: Առաջինը Հայաստանի պաշտպանության և անվտանգության տեխնիկական ապահովման խնդիրն է»,-նկատեց Դիլանյանը: Եթե Հայաստանում ՌՏԿ-ն տեղակայվի, այն ամենայն հավանականությամբ կլինի «Дарьял» տեսակի (որի RO-7 դիզայնավորված տեսակն է Ադրբեջանում) վերափոխված տարբերակը` հաշվի առնելով Ռուսաստանի` ՌՏԿ համակարգի արդիականացման ներկայիս պլանները: Ըստ երևույթին, խոսքը նորագույն «Воронеж» ռադարի մասին է, որն այժմ համարվում է Ռուսաստանի հակակշիռը Թուրքիայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից ռադարների տեղակայման քաղաքականությանը:

«77Я6 Воронеж» վաղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 486 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի կնքման վերաբերյալ հարցն ընդգրկված է Եվրախորհրդարանի գարնանային պլենար նիստի օրակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը, նիստը տեղի կունենա ապրիլի 17-20-ը՝ Ստրասբուրգում:

Օրակարգում է նաև Ադրբեջանի հետ նույն համաձայնագրի ստորագրման հարցը, ինչպես նաև ողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկումը:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թվականից: ԵՄ-ն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է մեր երկրի հետ սկսել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ բանակցությունները, որը մաս է կազմում Ասոցացման համաձայնագրին:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ վարած բանակցությունից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կոմերսանտի» թղթակից Ելենա Չեռնենկոյին բացատրել է, թե ինչու Հայաստանը չի ձգտում դեպի ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը, բայց պատրաստ է քննարկել իր տարածքում ռուսական ռադիոլոկացիոն կայանի (ՌԼԿ) շինարարության հարցը: «Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ:

- Ի՞նչ եք խոսել Սերգեյ Լավրովի հետ:

- Մենք «անցանք» հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ օրակարգով, բոլոր նախագծերով, որոնք համատեղ իրականացնում ենք այսօր: Քննարկեցինք այն հարցերը, որոնցով զբաղվում է միջկառավարական հանձնաժողովը` ատոմային էլեկտրակայանի նոր բլոկի շինարարությունը, Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատանքը, Հյուսիս-հարավ արագընթաց նոր ավտոմայրուղու շինարարությունը, համագործակցությունը ԵվրԱզԷՍ-ի և ԱՊՀ-ի շրջանակում, տարածաշրջանային խնդիրները, Իրանի և Սիրիայի իրադարձությունների զարգացումը, մի խոսքով, փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի ամբողջ շրջանակը:

- Դուք քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակը: Նախագահ Դմիտրի Մեդվեդևը քիչ ջանք չի գործադրել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման համար: Նրա նախաձեռնությամբ տեղի է ունեցել 10 եռակողմ հանդիպում: Այնուհանդերձ, էական առաջընթացի հասնել չի հաջողվել: Ինչո՞ւ:

- Դա պայմանավորված է նրանով, թե ով ինչ արդյունք էր սպասում բանակցային գործընթացից: Նման կոնֆլի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում ռուսաստանցիների միայն 17 տոկոսն արտասահմանյան անձնագիր ունի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են «Լեւադա կենտրոն»-ի սոցիոլոգները, հիմնվելով հարցման արդյունքների վրա, որն անցկացվել Է երկրի 45 տարածաշրջանների 130 բնակավայրերի չափահաս բնակիչների շրջանում: 1600 հարցվածների մնացած 83 տոկոսն արտասահմանյան անձնագիր չունի:

Հարցման մասնակիցների մեծ մասը նաեւ հայտնել Է, որ իրենք երբեք չեն եղել արտասահմանում (նախկին ԽՍՀՄ-ի երկրների սահմաններից դուրս) ոչ գործերի բերումով (78 տոկոս), ոչ հանգստանալու նպատակով, ոչ Էլ մասնավոր ուղեւորություններով (70 տոկոս):

Ինչպես պարզել են սոցիոլոգները, այժմ գործերի բերումով կամ հանգստանալու նպատակով տարեկան մի քանի անգամ արտասահման Է մեկնում քաղաքացիների ընդամենը 3 տոկոսը, տարեկան մեկ անգամ՝ 4 տոկոսը, ավելի հազվադեպ՝ 9 տոկոսը:

Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 9 տոկոսը հայտնել Է, որ նախկինում եղել են Հայրենիքի սահմաններից դուրս, կատարելով աշխատանքային ուղեւորություններ, իսկ այժմ ոչ մի տեղ չեն մեկնում, եւս 10 տոկոսը նախկինում մեկնում Էին հանգստանալու, իսկ այժմ՝ ոչ:

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 569 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ցանկացած թուրք պաշտոնյա, որը կհամարձակվի հերքել Հայոց ցեղասպանությունը Սլովակիայիում, 5 տարի կստանա
Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ապրիլի 4-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ ծաղկեպսակի մատուցման արարողություն Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար-կոթողին, որը տեղավորված է Բրատիսլավայի կենտրոնում: Ծաղկեպսակներ մատուցվեցին Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի և այլոց կողմից: Իր ելույթի խոսքում ԳԴ նախագահ Շտեֆան Հարաբինը հայտարարեց, որ նա խիստ կարևորում է Սլովակիայի կառավարության ու պառլամենտի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի» գոյությունը և կրկին հայտարարեց, որ ցանկացած կարգի թուրք պաշտոնյա /ինչպես և ցանկացած այլ անձ/ եթե համարձակվի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանության փաստն, անմիջապես մինչև 5 տարվա ազատազրկման կարժանանա: Պարոն Հարաբինը նշեց, որ ինքը պատրաստ է օգնելու ֆրանսիացի գործընկերներին ազատ խոսքի իրավունքը և մարդկության դեմ կատարված ոճիրը պատժելու անհրաժեշտությունը միմյանց հետ չհակադրելու հարցում:
Ելույթ ունեցավ նաև ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը հակիրճ անդրադարձավ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի ընդունված որոշման բացառիկ ոչ արհեստավարժ ձևակերպված դրույթներին: Նա իր խորին շնորհակալությունը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024