ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 278 279 280 281 282 ... 312 313 »

Նշել է ՀՀ նախագահը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու—Մարկուլիսին։
Ողջունելով Կիպրոսի արտգործնախարարին՝ նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման գործում կարեւորել է պարբերական դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները։ Հանրապետության ղեկավարը նշել է, թե մեծ հաճույքով է հիշում անցյալ տարի Կիպրոս կատարած իր պետական, այնուհետ աշխատանքային այցերը եւ դրանց շրջանակներում նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ ունեցած հանդիպումներն ու բովանդակալից քննարկումները։ «Մենք Կիպրոսը դիտում ենք որպես բարեկամ պետություն, կիպրացիներին՝ որպես մեր եղբայր։ Եվ դա պատմականորեն ձեւավորված մոտեցում է, որի վրա էլ այսօր մենք խորացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները։ Հայաստանը խորապես շահագրգռված է այդ հարաբերություններն օր օրի ամրապնդել։ Ոչ միայն անցյալում, այլ նաեւ ներկայում մենք ունենք բազմաթիվ հետաքրքրություններ եւ մեծ աշխատանք ունենք կատարելու։ Մենք պատրաստ ենք այդ աշխատանքն իրականացնելու»,–ասել է Սերժ Սարգսյանը։
Հանրապետության ղեկավարը եւ Կիպրոսի արտգործնախարարն ընդգծել են, որ հայ—կիպրական բարեկամությունը խարսխված է շատ ընդհանրություններ ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ «Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ ես շատ տպավորված եմ։ Այս ընթացքում ունեցած հանդիպումներից բացի, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Շատ հուզված եմ այն ամենով, ինչ տեսա եւ լսեցի։ Մեր երկու ժողովուրդներն էլ պատմության ընթացքում անցել են մեծ ողբերգությունների ու փորձությունների միջով»,–ասել է Կիպրոսի արտգոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 508 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվս մի երկիր, որի հետ Հայաստանի Հանրապետությունը նշում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը. Երեւանը մեծ կարեւորություն է տալիս Ֆինլանդիայի հետ իր համագործակցության զարգացմանը։
Իր ֆինն գործընկեր Էրկկի Տուոմիոյիայի հետ Էդվարդ Նալբանդյանի երեւանյան բանակցություններն անցել են կառուցողական եւ արդյունավետ. կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, նաեւ Եվրոպական միություն—Հայաստան փոխգործակցությունը։
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ Էդ. Նալբանդյանը հիշյալ հանդիպմանն ասել է՝ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի հետ բազմակողմ գործակցության խորացումը եւ վստահ է, որ այս այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ եղած բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման եւ դրանց հետագա զարգացման համար։
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը նշել է, որ ուրախ է շարունակել երկխոսությունը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ։
Նախարարներ Նալբանդյանն ու Տուոմիոյիան անդրադարձել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությանը, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին։
Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Է. Տուոմիոյիան ասաց, որ միջազգային հարաբերություններում առկա մարտահրավերների վերաբերյալ երկու երկրներն ունեն նման գնահատականներ։
Այդ մարտահրավերներից է, թերեւս, ռասիզմի քարոզումն ու այլատյացության սերմանումը։ Լրագրողներից մեկը հենց այս հարցում մատնանշեց ԵԽ—ի շրջանակներում ընդունված զեկույցներից մեկը, որում մատնանշվում են Բաքվում հայատյացության դրսեւորումները, ինչը ապացուցվեց նաեւ «Եվրանեսթի» ԽՎ—ի ժամանակ։ Այս կապակցությամբ Ֆինլանդիայի ԱԳ նախարարն ասաց, որ իրենք մեծ հարգանքով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ներուժին «ՀՀ»—ն մանրամասն է անդրադարձել՝ ներակայացնելով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, մասնագետների, փորձագետների տեսակետները, հաշվարկները։ Տեղեկացնենք, որ ուսումնասիրություններ է արել նաեւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը, եւ այդ ուսումնասիրության արդյունքները բավականին հուսադրող են։ Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք էներգախնայողությանը՝ որպես սեփական էներգետիկ կայուն աղբյուրի։ Հիմնադրամի համոզմունքով, կայուն աղբյուր է նաեւ կենսաէթանոլը։
Ո՞րն է այս աղբյուրի տեխնոլոգիական ներուժը։ «Հայաստանը, որպես լեռներով պարփակված երկիր, առանց հանածո վառելիքի զգալի պաշարների, հարյուր տոկոսով կախվածություն մեջ է ներկրվող վառելիքից՝ շարժիչային փոխադրամիջոցների բենզինի աճող պահանջարկը բավարարելու համար։ Ավելին, վերջին տարիներին աշխարհում նկատվող բենզինի գների անընդհատ աճը արտացոլվել է բենզինի մեծածախ գների վրա։ Սպասվում է, որ բենզինի գները հետագայում է՛լ ավելի կբարձրանան, քանի որ բենզինի ներկրման երկարաժամկետ պայմանագրերը դադարեցվել են, իսկ նոր պայմանագրերը կկնքվեն ավելի բարձր շուկայական գներով»,—ասում են հիմնադրամի մասնագետները։ Իսկ կենսաէթանոլը, որը շարժիչային վառելիքի խառնուրդ է, հնարավոր կդարձնի կրճատել բենզինի տեղափոխման, նվազեցնել փոխանակման կորուստները, բարձրացնել բենզինի մատակարարման էներգետիկ անվտանգությունը աշխարհի ավանդաբար անկայուն համարվող տարածաշրջանում օգտագործել երկրի ամայի վայրերում աճեցվող կեսաէթանոլի հումքը, ստեղծել աշխատատեղեր հեռավոր գյուղական բնակավայրերում, բարելավել օդի որակը, հատկապես քաղաքային բնակավայրերում։
Հիմնադրամն իր ուսումնասիրությունները հրապարակել է, որտեղ ընդհանրապ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 627 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյային։
Նախագահը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է սկանդինավյան երկրների եւ մասնավորապես Ֆինլանդիայի հետ համագործակցության զարգացումն ու հարաբերությունների առավել ամրապնդումը։
Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման գործում Ֆինլանդիայի հետաքրքրվածությունն ու ջանքերը, տարածաշրջանի երկրների եւ հիմնախնդիրների նկատմամբ հավասարակշիռ քաղաքականությունը։
Արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայը գոհունակությամբ է խոսել Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում դինամիկ զարգացող հարաբերությունների մասին։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում համագործակցությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Հոգեբույժ Սերգեյ Տրիֆոնովը պատմել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանակին եղել է Մոգիլևյան հոգեբուժարանի հիվանդներից, որտեղ նրա մոտ «էպիլեփսիա» ախտորոշումն են տվել: Բժշկի խոսքով` դա եղել է զորակոչվելուց առաջ, հաղորդում է newsru.ua-ն:
Ըստ Տրիֆոնովի` բելառուս առաջնորդի վարքագծի ու բնավորության մեջ դեռ կարելի է տեսնել նման հիվանդություններ ունեցող անձանց բնորոշ նշաններ:
«Նրա կոպտությունը, տաքարյունությունը, էմոցիաները զսպել չկարողանալը, վրեժխնդրությունը, վարքագիծը փոխել չկարողանալը», - թվել է Տրիֆոնովը:
Արևմուտքն ու բելառուսական ընդդիմությունը Լուկաշենկոյին հաճախ անվանում են «Եվրոպայի վերջին բռնակալ»: Վերջերս նա անձամբ հայտարարել է, որ նախընտրում է լինել բռնակալ, քան «երկնագույն» (ակնարկելով Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելեի ոչ ավանդական սեռական կողմնորոշմանը):
  Tert.am
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 03.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Այսօր առավոտյան Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին ուղերձ հղած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայերին անվանել է «ֆաշիստներ», ինչի կապակցությամբ Բաքվում գտնվող հայաստանյան պատվիրակությունը պահանջել է գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ելույթին:
Հայկական պատվիրակությունն Ալիևի ելույթը, առհասարակ, գնահատել է որպես կոռեկտության և դիվանագիտական էթիկայի նորմերից լրիվ դուրս։
Tert.am-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մանրամասնեց, որ իր՝ մոտավորապես մեկ ժամանոց ելույթի մեծ մասն Իլհամ Ալիևը նվիրել է Լեռնային Ղարաբաղին և անգամ ներկայացրել դրա ստուգաբանությունը:
«Ադրբեջանի նախագահը կրկին խոսեց իրենց մշտական, միջազգային հարթակներում բարձրաձայնվող էսպես թեմաներից՝ «քսան տոկոս գրավյալ տարածքներ« , «էթնիկ զտումներ», և ոչ միայան իրենց ողջ քարոզչական այդ փաթեթը մեկ անգամ ևս վերարտադրեց, այլև, ուղղակիորեն խախտելով էթիկայի բոլոր նորմերը, վիրավորանքներ հնչեցրեց Հայաստանի ներկայացուցիչների ու Հայաստանի հասցեին՝ անվանելով հայկական կողմին՝«ֆաշիստներ, որոնք պղծել են իրենց պապերի գերեզմանները»,- պատմեց Բաքվում գտնվող Նաիրա Զոհրաբյանը:
Հայաստանյան պատվիրակության անդամներն անմիջապես արձագանքել են Ադրբեջանի նախագահի ելույթին՝ պատրաստելով բաց նամակ, որը Զոհրաբյանը Միլի Մեջլիսի նիստերի դահլիճում բաժանել է Եվրապառլամենտի և Արևելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչներին:
Նամակշում հիշեցվում է, որ երբ ժամանակին որոշվեց Եվրանեսթի հաջորդ նիստն անցկացնել Բաքվում, հայկական պատվիրակությունը նամակ էր հղել ԽՎ-ի ղեկավարությանը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 517 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 03.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (1)

«Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել Հայաստանին բարեկեցիկ, ժողովրդավար եւ արեւմտյան արժեհամակարգով պետություն դառնալու իր ձգտման մեջ։
Մենք դա անում ենք գործընկերային կապեր հաստատելով այն հայաստանաբնակների հետ, ովքեր կիսում են մեր արժեքները, այն է՝ իշխանության տարանջատման, խոսքի ազատության, օրենքի գերակայության համընդհանուր արժեքները։
Մենք հավատում ենք, որ ի զորու ենք փոփոխություններ կատարել՝ լինելով լավատես ու մի փոքր անհամբեր, եւ հուսով ենք՝ հայերը նույնպես հավատում են դրան»։
Երեկ Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանության առաջին շենքում՝ «Հրազդան» հյուրանոցում, անցկացվող Հայաստան—ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ–ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։ Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ եւ դասախոսներ տարբեր համալսարաններից։
Ջ. Հեֆերնի համոզմամբ՝ նպատակները հաջողությամբ են պսակվում բոլոր այն դեպքերում, երբ ԱՄՆ—ը համագործակցում է հայազգի շահագրգիռ, ստեղծագործ եւ տաղանդաշատ այն անձանց հետ, ովքեր կիսում են հիմնարար արժեքները եւ նվիրված են ժամանակակից ու առաջադեմ Հայաստան կերտելու գործին։
Բանախոսն անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նշելով. «Ոմանք արդեն կանխավ հայտարարել են, որ մայիսին կայանալիք ընտրությունները կեղծվելու են եւ այժմվանից արդեն կոչ են անում դուրս գալ բողոքի ցույցերի՝ քվեարկության հաջորդ օրը։
Իսկ նրանք, ովքեր ցանկանում են կառուցել ժողովրդավարություն Հայաստանում, չեն կարող սահմանափակվել հայտարարություններով այն մասին, թե ինչ պետք է անեն «նրանք»։ Դրա փոխարեն այդ մարդիկ պետք է կատարեն աշխատանքի իրենց մասը, ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր եւ դաշինքներ՝ իրենց ձայները լսելի դարձնելու համար, մշակեն եւ գործարկեն կեղծիքները կանխել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 419 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 03.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) եւ ամերիկյան «Global Medical Solutions» ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այն ստորագրել են ԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ «Global Medical Solutions» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ԱՄՀ–ի եւ Global Medical Solutions ընկերության համագործակցությամբ Երեւանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն։ Կենտրոնի համալիրն իր մեջ ներառում է տեխիկական բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունքներ. լաբորատորիա՝ ռադիոիզոտոպների սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն՝ Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, եւ կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը։ Կենտրոնում հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրոք հայտնաբերել ուռուցքային գոյացությունները, ինչը կնպաստի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը եւ մահացությունների նվազմանը։ Այն նաեւ հնարավորություն կտա յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել բուժման կոնկրետ եղանակ եւ կխթանի Հայաստանում միջուկային բժշկության զարգացմանը։
Կենտրոնի կառավարումը վստահվել է «Global Medical Solutions» ընկերությանը, քանի որ նա այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ։ GMS–ի գլխավորությամբ նման կենտրոններ են գործում Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում եւ Թայլանդում։
Ուռուցքաբանական կենտր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 547 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 03.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայկական մշակութային ժառանգության կոթողները ոչնչացվում են այն երկրներում, որտեղ հայերի դեմ իրականացվել է ցեղասպանություն»,–երեկ ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը։
«Հայկական մշակութային ժառանգության կոթողների ոչնչացումը միտված է միջազգային հանրությունից թաքցնելու իրականացրած ցեղասպանությունը»,–ասաց նա, մատնանշելով հայկական հուշարձանների ոչնչացումը ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլ նաեւ Վրաստանի տարածքում։ Միաժամանակ հուշարձանագետը նշեց, որ Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը տեղի է ունենում միմիայն պատմական Հայաստանի տարածքում, այլ ոչ թե Ստամբուլում կամ թուրքահայ այլ համայնքներում։
Բանախոսը շեշտեց, որ հարեւան երկրներից միայն Իրանն է, որ որդեգրել է մշակութապահպան կեցվածք։ «Այս երկիրը մեր նկատմամբ երբեք ցեղասպան գործունեություն չի իրականացրել եւ ոչինչ չի թաքցնում»,–ընդգծեց նա։ Սամվել Կարապետյանի խոսքով՝ Իրանի ամբողջ տարածքում հաշվառված է շուրջ 400 հայկական եկեղեցի, երեք վանական համալիր՝ Սուրբ Թադեոսը, Մաղարթան եւ Ծործորն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 03.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2012թ. ապրիլի մեկին ասորի ժողովուրդը նշեց 6762—րդ տարվա գալուստը։ 6762 տարի առաջ ասորի թագավորներից մեկը հռչակեց ասորիների Նոր տարին՝ Հաբ—Նիսանը։ Տոնը նշվում է նաեւ Հայաստանի Հանրապետության ասորական համայնքում։ Կիրակի օրը Հաբ—Նիսանի կապակցությամբ ասորիներին շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ—Նիսանի կապակցությամբ։ Մաղթում եմ հաջողություններ եւ ամենայն բարիք։ Թող այս նոր տարին երջանկությամբ ու հավատով լցնի Հայաստանի ասորիների օջախները։ Թող հայաստանյան համայնքը, որ աշխարհասփյուռ ասորիների մի հատվածն է, շարունակի ամրանալ՝ զարգացնելով իր բազմադարյա մշակույթն ու գրականությունը, բարձրացնելով իր բարեկեցության մակարդակն ու մեծացնելով հասարակական կշիռը։ Բնության զարթոնքի եւ պտղաբերության տոնը հարազատ ու սիրելի է ինչպես մեզ՝ հայերիս, այնպես էլ Հայաստանում ապրող բոլոր համայնքների համար։ Մենք միանում ենք մեր ասորի բարեկամների ուրախությանը։
Շնորհավոր Հաբ—Նիսան»։
Ասորիները մեծ ուրախությամբ են նշում, որ Հայաստանում իրենք ազատ են՝ տոնելու իրենց ազգային տոները, պահպանելու ազգային հատկանիշները։
«Սովետական Միության փլուզումից հետո մենք ազգային զարթոնք ապրեցինք։ 90—ականներից տոնում ենք այս տոնը։ Վերադարձել ենք մեր ակունքներին։ Տոնը գարնան տոն է, գալիս է գարնան զարթոնքի հետ։ Օրը տոնելու հետաքրքիր ավանդական արարողակարգեր կան. գարնանային կերակուրներ, ասորական երգ ու պար, ասմունք»,–ավանդույթը ներկայացրեց ՀՀ «Աթուր» ասորիների ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը։ Ասորի փոքրիկներն էլ ավանդական երգն ու պարը ներկայացրեցին տոնական բեմից։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 554 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 03.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024