ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 21:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 280 281 282 283 284 ... 312 313 »

Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր, հասարակական–քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն։ Նրան ուղեկցում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ, շարքային կուսակցականներ, հարազատներ եւ ընկերներ։ Վարչապետը ծաղիկներ է դրել Աշոտ Նավասարդյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։
Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին։
Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում այսուհետեւ կգործի թանգարան, որի բացումը տեղի ունեցավ պետական—քաղաքական գործչի ծննդյան 62—ամյակի կապակցությամբ։ Այդտեղ լուսանկարների, գրքերի, փաստաթղթերի միջոցով ներկայացված են նրա կյանքի առանձին դրվագներ։
«Թանգարանի առաքելությունը ոչ միայն հարգանքի տուրք մատուցելն է, այլեւ կենդանի լսարան դառնալն ու որպես ազգային դաստիարակության կենտրոն ծառայելը։ Մենք խնդիր ունենք մեր երիտասարդ սերնդին ներարկելու ազգային գաղափարախոսության այբուբենը։ Եվ հատկապես մեր դարաշրջանում, երբ բարեկրթության, դաստիարակության արժեհամակարգի ճգնաժամն է մեր դուռը թակում, ավելի լավ քարոզչություն Հայաստանի նորագույն պատմության էջերում իրենց անջնջելի հետքը թողած մարդկանց օրինակով, չի կարող լինել։ Եվ Աշոտ Նավասարդյանի օրինակը լավագույն կենդանի դասն է նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել, թե ինչպես մարդիկ տոգորված եւ ներծծված լինելով ազգայինով, ապրում են՝ լուսավորելու ուրիշների ճանապարհը։ Այսօր իր բացած ճանապարհով հազարավոր մարդիկ են քայլում։ Գործի հավերժությունը իր ունեցած գաղափարների հավերժության մեջ է։ Մեր նորագույն պատմության մեջ պետական գործիչների թիվը մատների վրա կարող ենք հաշվել։ Աշոտն իր ուրույն տեղն ունի այդ ցան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 640 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակել է ընտրողների ցուցակները, որի միջոցով կարելի է նախապես իմանալ, թե կոնկրետ քաղաքացին արդյոք գրանցվա՞ծ է ընտրողների ռեգիստրում, թե՞ ոչ։
Ստուգելու համար պետք է նշված վանդակում հավաքել անուն—ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հասցեն եւ ընտրատարածքը։
Բացի ԿԸՀ—ից, ընտրացուցակները հրապարակել է նաեւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն իր կայքէջում։
Ոստիկանությունից զգուշացնում են՝ ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար մինչեւ մայիսի 1—ը հարկավոր է դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ քաղաքացու հաշվառման վայրի անձնագրային ծառայություն։
Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարվելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով քաղաքացուն։
Հարցեր առաջանալու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ոստիկանության 010—53—88—63 հեռախոսահամարով։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 540 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը եւ ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համատեղ մշակել են «Ռադիոնուկլիդների արտադրության արագացուցչային տեխնոլոգիաներ ՀՀ—ի եւ տարածաշրջանի երկրների համար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում էր ֆիզիկայի ինստիտուտի բազայի հենքով ստեղծել ցիկլոտրոնային միջուկային կենտրոն՝ ռադիոակտիվ իզոտոպների (ռադիոնուկլիդների) արտադրության եւ հարակից գիտությունների որոշակի հարցերի ուսումնասիրման համար։ Արագացուցիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների ներդրումը բժշկության մեջ եւ հարակից բնագավառներում հնարավորություն կտա մեր երկրին տիրապետել բժշկական ախտորոշման արդիական մեթոդներին եւ Հայաստանը դարձնել միջուկային բժշկության կենտրոն (խոսքը քաղցկեղի ախտորոշման ու բուժման մասին է)։ Մենք անդրադարձել էինք, թե ինչ է նշանակում այս ծրագիրը առողջապահական տեսանկյունից՝ նշելով, թե ռադիոիզոտոպների արտադրությունը միայն բժշկությանը չէ որ պետք է, այլ՝ տնտեսությանը, գյուղատնտեսությանը։
Նախ ասենք, որ ծրագրի իրականացման նպատակահարմարությունը հետեւյալ գործոններով է պայմանավորված. 1. տարածաշրջանում գոյություն չունի բժշկության, գյուղատնտեսության եւ տնտեսության այլ ոլորտներում մեծ պահանջարկ ունեցող ռադիոիզոտոպների որեւէ արտադրություն, 2. շուրջ 2000 կմ հեռավորության վրա բացակայում են նման արտադրություն կազմակերպելու հնարավորություն ունեցող երկրներ, այսինքն՝ ռադիոնուկլիդների արտադրությունը Հայաստանում շահութաբեր կլինի՝ իրացում գտնելով ներքին եւ մերձակա արտերկրի շուկաներում, 3. ինստիտուտի կողմից տնօրինվող տարածքները համապատասխանում են «Ցիկլոն—30» ցիկլոտրոնի տեղադրման եւ շահագործման ռադիացիոն անվտանգության պահանջներին, այլ կերպ՝ տնտեսապես ձեռնտու է պատրաստի շինությունների օգտագործումը, 4. ինստիտուտը ավանդական արագացուցչային կենտրոն է, այլ կերպ՝ ցիկլոտրոնը շահագործելու համար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 593 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

Երեքշաբթի երեկոյան Սինգապուր ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպումներ է ունեցել այդ երկրի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ։ Սերժ Սարգսյանը նաեւ մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել Սինգապուրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները:
Սինգապուրի եւ Հայաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, հայ - սինգապուրյան քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը:
Սինգապուրի նախագահի խոսքով, չնայած երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին 20 տարի առաջ, հայ - սինգապուրյան կապերը գոյություն ունեն 150 տարուց ավելի. հայերն են sինգապուրում տպագրել առաջին թերթը, հիմնել առաջին քրիստոնեական եկեղեցին:
Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` Սինգապուրն արագ զարգա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է… /տեսանյութ/
Ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանն այսօր կնշեր իր ծննդյան 62-ամյակը: Խորհրդային տոտալիտար համակարգի դեմ մղվող պայքարի, հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստան տեսնելու պայքարի առաջամարտիկը ծնվել է 1950 թվականի մարտի 28-ին: Տասնութ տարեկանից ընդգրկվել է ազգային-ազատագրական պայքարի մեջ՝ 1968-ից անդամագրվել ընդհատակում գործող Ազգային Միացյալ Կուսակցությանը (ԱՄԿ)։ 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։  Լինելով Գարեգին Նժդեհի դավանած Ցեղակրոնության երդվյալ գաղափարակիրն ու Հայ Դատի պաշտպանության աներեր ջատագովը, իր ժողովրդի ապագան կապելով անկախ, ժողովրդավարական պետության կառուցման ու զորացման հետ, նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է խորհրդային տոտալիտար համակարգի դեմ և հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի մղվող պայքարին։
Այդ գործունեության համար 1969թ. սկսած խորհրդային իշխանությունների կողմից երեք անգամ դատապարտվել է ազատազրկման՝ շուրջ 12 տարի անցկացնելով բանտերում և ճամբարներում։ 1987-ին, վերադառնալով ազատազրկման վայրից, շարունակել է քաղաքական պայքարը և 1988-ի ազատամարտի առաջին իսկ օրերից հայտնվել իրադարձությունների կիզակետում։
1989-ին հիմնադրել և ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրության համար մղված մարտերին` Երասխավանից մինչև Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի …
Պարգևատրվել է 1-ին աստիճանի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 497 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր է երկարացվի այնքան ժամանակ, քանի դեռ նոր էներգաբլոկ չի կառուցվել: Կայանի շահագործման ժամկետը մինչեւ 2016 թվականն է, սակայն նոր էներգաբլոկի կառուցման համար հստակ ժամկետներ չեն նշվում:
Ատոմակայանի ղեկավարությունը ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 1-ը Հայաստանի կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե պետք է ներկայացնի անվտանգության միջոցառումների համալիր ծրագիր, որպեսզի ստանա կայանի շահագործման երկարացման թույլտվություն:
Կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ անվտանգության համալիր միջոցառումների իրականացմամբ հնարավոր է երկարացնել դրա աշխատանքը: Կայանի, այսպես կոչված, ռիսկայնության շեմը գնալով բարձրանում է, - վստահեցրեց նա:
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 524 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բրիտանական BBC լրատվական ցանցի կայքէջը ֆոտոշարքով անդրադարձել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքի փոքրաթիվ  հայկական համայնքին: Լուսանկարներին ուղեկցող հղումներում ասվում է, որ կալկաթահայերը քաղաքի բազմազգ բնակչության ամենափոքր համայնքներից մեկն են ներկայացնում, որոնց թիվն ընդամենը 200-ի է հասնում:
Թեեւ շատերը նաեւ ձուլվել են խառն ամուսնությունների արդյունքում, նրանք երբեք չեն մոռանում իրենց ինքնությունն ու կրոնական պատկանելությունը: Հայերը Կալկաթայում հաստատվել են 1600-ականներից, ավելի վաղ՝ քան բրիտանացիները: Նրանցից շատերը ունեւոր առեւտրականներ են եղել, հյուրանոցներ են կառուցել, տնօրինել են հանքեր: Քաղաքի ամենահին եկեղեցին՝ Սուրբ Նազարեթը, կառուցել են տեղի հայերը՝ 1707 թվականին:
Ինչպես BBC-ին է նշում, եկեղեցին կենտրոնական նշանակություն ունի Կալկաթայի հայերի համար:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխարհի ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ էին հավաքվել Սեուլում՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերին նվիրված միջազգային գագաթնաժողովին։
Գագաթնաժողովն անցկացվեց բալիստիկ հրթիռ արձակելու մտադրության վերաբերյալ Հյուսիսային Կորեայից ստացվող հաղորդագրությունների ֆոնի վրա։ Գագաթնաժողովի հիմնական թեման միջուկային ահաբեկչության վտանգի նվազեցման համար միջոցառումների մշակումն էր։ Այս թեման ավելի քան հրատապ է, քանզի ժամանակակից աշխարհում միջուկային զենքի համար բաղադրիչներ գտնելը եւ բանիմաց ինժեներների առկայության դեպքում այն հավաքելը այնքան էլ դժվար չէ։
Գագաթնաժողովում, միջուկային անվտանգությունից բացի, որը ներառում է Իրանի միջուկային ծրագիրը, խոսվել է նաեւ Սիրիայում եւ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության տեղակայման մասին։ Ինչպես հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ԱՄՆ—ի նախագահը մտադիր է կատարել ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ պայմանագիրը, որը նա 2010 թվականին կնքել է իր նախագահական ժամկետն ավարտող Դմիտրի Մեդվեդեւի հետ։
ԱՄՆ—ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկացի եւ ռուսաստանցի փորձագետները աշխատելու են Եվրոպայում ԱՄՆ—ի հակահրթիռային պաշտպանության տեխնիկական ասպեկտների վրա, որպեսզի մինչեւ 2013 թվականը առաջընթացի հասնեն այդ հարցում, հաղորդում է «Արմենպրեսը»։
Օբամայի խոսքով՝ հակահրթիռային պաշտպանության հարցում ՌԴ—ի եւ ԱՄՆ—ի հարաբերություններում առաջընթացը հնարավոր է մինչեւ 2013 թվականը, եթե լուծվեն տեխնիկական հարցերը։
Իսկ ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի փորձարկմանը, Բարաք Օբաման Փհենյանին նախազգուշացրել է, որ նա «ոչնչի չի հասնի սպառնալիքների եւ սադրանքների ճանապարհով»։
Ռուսաստանը համոզված է, որ պետությունների ջանքերի կոո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ինքնառաջադրված մի շարք թեկնածուներ ինքնաբացարկ են հայտարարել։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից«Արմենպրեսին» տեղեկացրին, որ պատգամավորության իրենց թեկնածությունը հանել են ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը (թիվ 7 ընտրատարածք), անկուսակցական Մանվել Վասիլի Եղիազարյանը (թիվ 11)։ Ընտրություններին մեծամասնական ընտրակարգով չեն պայքարելու նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, «Արտաշատ—Վինկոն» ՓԲԸ հիմնադիր նախագահ Հենրիկ Արգամի Աբրահամյանը (թիվ 17), անկուսակցական, «Միասին» երիտասարդական շարժման ղեկավար Հակոբ Սամվելի Հակոբյանը (թիվ 26) եւ անկուսակցական, «Էյ—Ի—Ջի սերվիզ» ՍՊԸ Տավուշի մարզային ծառայության պետ Երվանդ Արամայիսի Չիլինգարյանը (թիվ 40)։ Մայիսի 6—ին Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Մարտի 22—ին ավարտվել է առաջադրումների ժամկետը, սկսվել է գրանցումների փուլը, որի վերջնաժամկետը ապրիլի 1—ն է։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8—ին։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայտարարել է Սերժ Սարգսյանը Սեուլում անցկացվող միջուկային անվտանգության գագաթնաժողովում
Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սեուլում մասնակցել է միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին։ Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով։ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի կազմակերպիչներին եւ անձամբ նախագահ Լի Մյուն—Բակին՝ գլոբալ անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարեւոր հավաքը հյուրընկալելու համար։ Հանրապետության ղեկավարը նաեւ բարձր է գնահատել ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամայի շարունակական ջանքերը 2010թ. վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր։
«Միջուկային անվտանգությունը եղել եւ մնում է Հայաստանի համար առաջնային կարեւորության խնդիր։ Ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով մենք հետեւողականորեն եւ պատրաստակամորեն աջակցել եւ իրականացրել ենք առաջարկվող ծրագրերը, կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել վերահսկողության գործուն մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»,—ընդգծել է Սերժ Սարգսյանը։ Նախագահի խոսքով, ընդունվել է նոր օրենք երկակի նշանակության ապրանքների, այդ թվում՝ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի արտահանման, տարանցման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին։
Հանրապետության ղեկավարը նշել է նաեւ, որ ՄԱԿ—ի միջտարածաշրջանային հանցավորության եւ արդարադատության հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ եւ աջակցությամբ Հայաստանն իրականացնում է կադրերի վերապատրաստման եւ մաքսային տեխնիկական հագեցման ծրագիր։ Նախագահի խոսքով, Հայաստանի Հանրապետությունն ըստ ամենայնի նպաստում է ՄԱԿ—ի Անվտանգության խորհ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 509 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024