ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 18:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 284 285 286 287 288 ... 312 313 »

Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կազմվել է մեկ սկզբունքով, այն է՝ շարունակել բարեփոխումների շարքը նախընտրական ծրագրի հիման վրա։
«Ցուցակում ընդգրկված են մարդիկ, ովքեր կարող են իրականացնել այդ գործառույթը։ ՀՀԿ—ն հավատում է իր ցուցակում ընդգրկված բոլոր 250 անդամներին»,—հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ անցած հինգ տարիների բարեփոխումների նպատակն է եղել ամրապնդել պետության հիմքերը, իսկ դրանց հիմքում քաղաքացու բարեկեցությունն է։
Շարմազանովը հավատացած է, որ ՀՀԿ—ն այն կուսակցությունն է, որի հետ ժողովուրդը կապում է իր խնդիրների լուծումը։
Ինչ վերաբերում է ՀՀԿ—ի քարոզարշավային մարտավարությանը, ապա կուսակցության խոսնակը վստահ է, որ անկախ նրանից, թե ովքեր կիրականացնեն այն, քարոզարշավը կլինի շատ ներկայանալի. «ՀՀԿ—ի նպատակն է ոչ թե 3—4 կամ 5 տոկոս ավելի ձայն հավաքելը, այլ մեր նպատակն է, որ վստահություն լինի հասարակության մեջ, որ կարողանանք ապահովել ժողովրդավարական ընտրություններ։ Մեզ պետք չեն պյուռոսյան հաղթանակներ, մեզ պետք են նորմալ ընտրություններ, որ ապացուցենք, որ կարող ենք կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ»։
Նա միեւնույն ժամանակ կարծում է, որ իրենց ընդդիմադիր գործընկերները կորդեգրեն «կոռեկտ» մրցապայքարի կանոնները։ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կողմից փետրվարի 29—ից մարտի 5—ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումների համաձայն՝ եթե ընտրությունները լինեին այս կիրակի, հարցվածների 41 տոկոսն իր ձայնը կտար ԲՀԿ—ին, 37 տոկոսը՝ ՀՀԿ—ին։
Մեկնաբանելով այս արդյունքները՝ Շարմազանովը հիշեցրեց, որ ԲՀԿ—ն 2007—ին էլ ՀՀԿ—ից առաջ էր, սակայն քաղաքական արշավը տվեց իր արդյունքները. «ՀՀԿ—ն ունի կայուն ընտրազանգված, եւ մինչեւ նախընտրական շրջա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները 2013—ի նախագահի ընտրության նախերգանքն են։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի միջեւ պայքարն ավելի է խորանում՝ չնայած քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է ապրիլին»։ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համար իրական են թվում գործող իշխանությունների այն խոստումները, որ ընտրությունները կլինեն ազատ ու արդար. «Սակայն որքան էլ որ դրանք հավատ են ներշնչում, կհամոզվենք միայն ընտրություններից հետո»։
Հրավիրված ասուլիսում քաղաքագետը կարծիք հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, որոշ քաղաքական ուժեր հանդես կգան պնդումներով, որ ընտրությունները, այդուհանդերձ, կեղծվել են. «Եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ապա խորհրդարան, ամենայն հավանականությամբ, կանցնեին 6 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն, ՀԱԿ—ը, ՀՅԴ—ն, «Ժառանգություն—Ազատ դեմոկրատներ» դաշինքը եւ ՕԵԿ—ը»։
Քաղաքագետը նշեց, որ ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն, ՀԱԿ—ը եւ ՀՅԴ—ն բոլոր պայմաններում կանցնեն խորհրդարան։ Իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունը դրա համար դեռ շատ աշխատանք պետք է ծավալի։ Ինչ վերաբերում է «Ժառանգություն–«Ազատ դեմոկրատներ» դաշինքին, ապա քաղաքագետի կարծիքով, առանձին—առանձին այս ուժերը խորհրդարան անցնելու հնարավորություն չեն ունենա. «Նրանք ցանկանում են միանալ, որպեսզի ներկայացված լինեն խորհրդարանում, քանի որ ինքնուրույն դա անել չեն կարող։ Ես վստահ եմ, որ եթե նրանք առանձին—առանձին գնային, ավելի քիչ հնարավորություններ կունենային»։ hhpress.am

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 502 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ՝ առաջադրումների վերջին օրը, ամբողջացավ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցանկը։ Ժամը 18։00—ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ բոլոր 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դադարեցրել են թեկնածուներից առաջադրման փաստաթղթերի ընդունումը, ինչը սկսվել էր մարտի 12—ից։
Այսպիսով, մայիսի 6—ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 8 կուսակցություն եւ 1 դաշինք։
ԿԸՀ իրենց համամասնական ցուցակները ներկայացրեցին ՀՅԴ—ն, ՀՀԿ—ն «Ժառանգություն—«Ազատ դեմոկրատներ»—ը, ԲՀԿ—ն, ՀԱԿ—ը, ՕԵԿ—ը։ Մինչ այդ այդ գործն արել էին Դեմկուսը, Կոմկուսը, «Միավորված հայերը»։
Այսպես, ԿԸՀ—ում ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Գրիգորյանը հաստատել է, որ ՀՀԿ ցուցակում ներառված է 253 մարդ։ Նրա խոսքով, այն գրեթե չի տարբերվում նախապես հրապարակված ցուցակից։
ՕԵԿ պատախանատու Գուրգեն Սարգսյանը հայտնել է, որ ցուցակում 178 մարդու անուն է ներառված, այն գլխավորում է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։
ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար Ռուբեն Մանուկյանի տեղեկացմամբ՝ իրենց ցուցակը կազմված է 165 հոգուց։
ԿԸՀ փաստաթղթեր է հանձնել նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ ՀԱԿ—ի ցուցակը բաղկացած է 120 անձից։
ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելիս «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը հայտնել են, որ օրերս հրապարակած համատեղ ցուցակում որեւէ փոփոխություն չի եղել, այն միասնական է։
ԿԸՀ փաստաթղթեր է հանձնել նաեւ ՀՅԴ—ն՝ 85 հոգանոց համամասնական ցուցակով։
Կուսակցությունների, դաշինքների, մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը կավարտվի ապրիլի 1—ին։


Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարին

Մարտի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային (Radmila Shekerinska):
ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի շրջանակներում իրականացվող համագործակցության ու կառույցի աշխատանքների մեջ և այդ մասին է խոսում այն փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը առաջին ԱԳ նախարարն էր, որ դեռևս 2009 թ. այցելել է կազմակերպության՝ Վարշավայում գտնվող կենտրոնակայան:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել՝ մասնավորապես լրամշակվել է ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը, մի շարք այլ կարևոր քայլեր են ձեռնարկվել, որոնք դրական գնահատական են ստացել միջազգային հանրության կողմից:
Ռադմիլա Շեկեռինսկան շնորհակալություն հայտնեց դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած հրավերի համար և նշեց, որ իրենց գլխավոր նպատակն է աջակցել ընտրական գործընթացի բարելավմանը և այդ գործում դիտորդները անաչառ են լինելու:
Դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները ու դիտո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀԱԿ-ը ԿԸՀ ներկայացրեց իր համամասնական ցուցակը
ՀԱԿ-ը ԿԸՀ ներկայացրեց իր համամասնական ցուցակըյսօր` մարտի 22-ին, Հայ Ազգային կոնգրեսը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր համամասնական ցուցակը:
Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին հնգյակում ընդգրկված են նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո: 2008թ. օգոստոսի 1-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հռչակեց ընդդիմադիր կառույցի ստեղծման մասին: ՀԱԿ-ին մաս են կազմում 18 կուսակցություններ և քաղաքական ուժեր:
Հայ ազգային կոնգրեսը թեկնածուներ է ներկայացրել նաև մեծամասնական ընտրակարգով: Մասնավորապես առաջադրվել են Վլադիմիր Կարապետյանը (թիվ 2 ընտրատարածք), Արամ Մանուկյանը (թիվ 4), Վահագն Խաչատրյանը (թիվ 8), Լևոն Զուրաբյանը (թիվ 9), Ռազմիկ Պետրոսյանը (թիվ 14), Մկրտիչ Սափեյանը (թիվ 15), Սասուն Միքայելյանը (թիվ 25) և այլք:
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սամվել Նիկոյան. ԱԺ-ն արժանապատվորեն կարձագանքի Թուրքիայում իրականացված ցեղասպանությունների դատապարտմանը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից ԱԺ օրակարգ մտցրած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ օրերս խորհրդարանում անցկացված քվեարկության մասին որոշ ԶԼՄ-ներ տարածեցին տեղեկատվություն, թե ԱԺ-ն մերժել է այդ որոշման նախագիծը:

Panorama.am կայքի խնդրանքով անդրադառնալով այս հարցին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հերքեց այդ տեղեկատվությունը` նշելով, որ խնդիր է դրվել ավելի կշռադատված նախագիծ մշակել:

«Ցեղասպանությունների դատապարտումն այն հարցերից է, որի վերաբերյալ մեզանում իսկապես համազգային կոնսենսուս կա: Եվ Հայաստանի խորհրդարանը, որպես ցեղասպանություն ապրած ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին, չի կարող բացասական վերաբերմունք ունենալ ցեղասպանությունը դատապարտող որոշման կամ օրենքի նախագծերի նկատմամբ, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Օսմանյան Թուրքիայում պետականորեն մշակված ու պետական ամենաբարձր մակարդակով իրագործված ցեղասպանությանը: Ցեղասպանություների դատապարտումը երբեք չի կորցնում իր արդիականությունը որպես կանխարգելիչ քայլ հետագայում նման հանցագործություններ թույլ չտալու համար, առավել ևս Հայաստանի պարագայում, առավել ևս որ քաղաքակիրթ աշխարհն աստիճանաբար վճռականորեն մերժում է ցեղասպանության ժխտումը ոչ միայն բարոյապես, այլ նաև իրավական դաշտում»,- ասաց ԱԺ նախագահը:

Միաժամանակ Սամվել Նիկոյանը նշեց, որ ցեղասպանության դատապարտումն այն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 484 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փորձ է արվում վրաց հասարակությանը սադրանքի ենթարկել. Առնոլդ Ստեփանյան

«Ռուսաստանի ջավախահայերի միության» նպատակն է լարվածություն ստեղծել վրաց հասարակության և ջավախահայերի միջև: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը`անդրադառնալով «Ռուսաստանի ջավախահայերի միության» տարածած այն հայտարարությանը, թե Վրաստանում հնարավոր է ի հայտ գա նոր անկախ պետություն` ի դեմս ջավախահայերի:
Ըստ Ա. Ստեփանյանի` այս հայտարարությունն անակնկալ է եղել ջավախահայերի համար: «Այս մեսիջը Ջավախքից չի գալիս, և իհարկե, դա մեծ բլեֆ է: Դրանից մեկ շաբաթ առաջ նույն կազմակերպությունը ուրիշ հայտարարություն էր տարածել, թե պատրաստ են իրենց վրաց եղբայրների հետ պայքարել Վրաստանի իսլամացման դեմ: Այսինքն` երկու շաբաթ առաջ եղբայրներ էին և պատրաստ էին միասին պայքարել, իսկ երկու շաբաթ անց այլ հայտարարություն են անում»,- մեկնաբանեց Առնոլդ Ստեփանյանը` հավելելով, որ միության նպատակը վրաց հասարակության դեմ է ուղղված, փորձում են նման հայտարարություններով սադրանքի ենթարկել վրաց հասարակության հայտնի ներկայացուցիչներին և լարվածություն ստեղծել նրանց և ջավախահայերի միջև:
Անդրադառնալով նույն հաղորդագրության այն մասին, թե Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամագրվելու դեպքում կդառնա Թուրքիայի դաշնակիցը և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ռազմակայանները կմտնեն Վրաստան` տեղեկացրեց, որ նման հայտարարությունը կարող է գնահատել մինիմում ոչ պրոֆեսիոնալ: «ՆԱՏՕ-ի ռազմակայան Աֆղանստանից բացի ոչ մի տեղ գոյություն չունի, սա շատ տեխնիկական հարց է, ՆԱՏՕ-ն ռազմակայաններ չի բացում այն երկրներում, որոնք իրեն անդամակցում են: Եթե սկսու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 530 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ու ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում համընկնում են. Ռուբեն Մեհրաբյան

Ռուսաստանի կողմից իրականացվող շանտաժի պայմաններում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը ԱՄՆ պետք է դրական գնահատել՝ այն դիտարկելով որպես զոնդաժային բնույթի միջոցառում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Օհանյանի այցը ԱՄՆ ցույց է տալիս, որ Հայաստանին ուղղված ՌԴ պարտադրանքները՝ անդամակցել զանազան ռուսական նախագծերի՝ Եվրասիական միություն և այլն, այնքան էլ հայաստանյան իշխանությունների սրտով չեն: Եվ սա բնական է, քանի որ ստեղծված իրավիճակն ուղղակիորեն վտանգում է ՀՀ պետականության ապագան: Միաժամանակ, ակնհայտ է, որ Հայաստանի ու ԱՄՆ շահերը տարածաշրջանում համընկնում են: Սեյրան Օհանյանի այցը կարևոր է հատկապես այդ շահերի համընկնելու տեսանկյունից»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայից բացի, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դևիդ Պետրեուսի հետ հանդիպումը, Ռուբեն Մեհրաբյանը նկատեց. «ԱՄՆ պաշտպանության նախարարությունում և ԿՀՎ-ում քննարկվող հարցեր շրջանակները փոխկապակցված են: Ենթադրում եմ, որ Դևիդ Պետրեուսի հետ հանդիպմանը անդրադարձ կկատարվի վտանգների վերագնահատման հարցերին: Այո, հայ-ամերիկյան հարաբերությունները պետք է հասցնել այն մակարդակին, որ մեր ռազմական գերատեսչության ղեկավարը աշխատանքի համակարգմանը միտված հանդիպումներ ունենա նաև ամերիկյան հետախուզության հետ: Այնպես որ, ես այս փաստը խիստ դրական եմ գնահատում: Ավելին՝ սրա մասին ժամանակին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 480 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի կոչը ներմուծողներին՝ դարձե՛ք արտադրողներ

ՀՀ կառավարությունն այսօր նիստում «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012 թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգեց մինչև 2014 թ. նոյեմբերի 1-ը։
Ընկերությունը 2010 թ. հիմնել է եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով հագեցած բնական հյութի արտադրության գործարան` ներդնելով ավելի քան 2 մլրդ դրամ։ Նախատեսված 40-ի փոխարեն ստեղծվել է մոտ 70 աշխատատեղ։ Այժմ ընկերությունը ծրագրում է ընդլայնել իր գործունեությունը` հիմնելով ապակյա տարրայով բնական հյութի և նեկտարի, խոտաբույսի, հատապտղի և թեյի փաթեթավորման, ինչպես նաև գազավորված ըմպելիքի արտադրություն, իրականացնել մոտ 1.59 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 70-80 աշխատատեղ` 110 հազար դրամ միջին աշխատավարձով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ երեք տարի առաջ դիմել էին ներմուծմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որ եթե նրանք իրենց ներմուծվող ապրանքը փոխարինեն հայկական արտադրանքով, կստանան կառավարության օժանդակությունը. «Սրանք այն ձեռներեցներն են, ովքեր հավատացին մեզ և ներդրումային ծրագիր ներկայացրին։ Այդ ներդրումային ծրագիրը մենք հավանության արժանացրինք, և իրականացվեցին ներդրումներ։ Եվ հիմա այս ձեռնարկությունն ընդլայնվում է։ Նաև սա լավ օրինակ է մնացած ներմուծողների համար, որ ներկայացնեն նման ներդրումային ծրագրեր և կառավարության կողմից արտոնություն ստանան»։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արագացուցիչը Հայաստան կբերվի հաջորդ տարի

Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում դեղագործության ոլորտի ռազմավարության գործողությունների ծրագրի մշակման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 5 մլն 805 հազար դրամ։

Այսօր գործադիրի նիստում սահմանվեց, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն իր կարիքների համար IBA Molecular կազմակերպության մշակած տիպային նախագծի հիման վրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություններն առավելագույնը 45 մլն դրամ նախահաշվային արժեքով, ձեռք է բերում «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ճշտեց, որ արագացուցչի տեղադրման աշխատանքը կավարտվի հաջորդ տարի։

Կառավարությունը որոշեց «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի ավարտից հետո Հայաստան վերադարձված ավելի քան 100 մլն դրամ արժեքով գույքն անհատույց, որպես նվիրատվություն, սեփականության իրավունքով հանձնել Զարգացման հայկական գործակալությանը` ցուցահանդեսների կազմակերպման նպատակով օգտագործելու համար։ Վարչապետը կրկին նշել է, որ «Շանհայ էքսպոն» մեր երկրի հաջողված ձեռնարկներից էր, քանի որ, ունենալով համեմատաբար փոքր տաղավար, Հայաստանը Շանհայից բազմաթիվ մրցանակներ բերեց, մի քանի անվանակարգերում զբաղեցրեց առաջին, երկրորդ տեղերը։ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նման մրցանակների կարժանանա նաև Կորեայում կառուցվելիք տաղավարը։
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 475 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024