ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 01:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 285 286 287 288 289 ... 312 313 »

«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակը չի փոխվի

Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում են «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների փոխնախագահները:
«Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց. «Այս միասնական թիմը սկզբունքորեն պայքարելու է հանուն ազատ, արդար ընտրությունների։ Շնորհավորում եմ մեծամասնական թեկնածուներին: Հույս ունեմ, որ ազատ, արդար ընտրությունների արդյունքում հաջողություն կունենանք:
Անբնական կլիներ, եթե չլինեին դժգոհություններ. կային շատ ուժեր, որոնք չէին ցանկանում այդ միասնությունը: Առաջիկայում մեր քաղաքական դաշտը կտեսնի, որ իսկապես քաղաքական քարտեզում հայտնվել է նոր միավորված ուժ, որը հստակ գաղափարաքաղաքական հենքի վրա պայքարելու է քաղաքական դաշտի առողջացման համար»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը անդրադառնալով նախկին ցուցակի հետ կապված դժգոհություններին՝ ասաց. «Երբ կա հստակ քաղաքական կուրս, և այն բերելու է երկրի բարօրության, իմաստ չունի քննարկել տեղերի հերթականությունը»:
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 519 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ ընտրազանգվածն ամենակայունն է. Էդուարդ Շարմազանով

«Քաղաքական բոլոր ուժերը թևակոխում են նախընտրական փուլ, և մի քանի օրից կսկսվի ընտրապայքարը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ նախընտրական ցուցակը կազմվել է մեկ սկզբունքով, այն է՝ մեր բարեփոխումների կենտրոնում պետք է լինի քաղաքացին: Ուստի կուսակցության ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ովքեր կարող են բարեփոխումներ կատարել ի բարօրություն մեր երկրի: Մենք կարծում ենք, որ մեր նախընտրական ծրագիրը ճիշտ ներկայացնելու դեպքում կարող ենք հավաքել մեծ թվով քվեներ»,- ասաց նա:
Շարմազանովի խոսքով՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» սոցիոլոգիական կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ ՀՀԿ-ն նախընտրական շրջանում ունի շատ հավակնոտ դիրքեր:
«Եթե այսօր Հայաստանում նախագահական ընտրություններ անցկացվեն, մեր հասարակության 33 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Սերժ Սարգսյանին. սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում մեծ վստահություն է ներշնչել մարդկանց: ՀՀԿ ընտրազանգվածն ամենակայունն է: Կուսակցությունն ընտրարշավի ընթացքում ավելացնում է իր համակիրների թիվը և պայքարը կավարտի հաղթանակով:
ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը չի գնում լճացման ճանապարհով, այլ գիտակցում է, որ պետք է գնա փոփոխությունների: Մենք գիտակցում ենք, որ ժողովուրդն իր հույսը կապում է մեզ հետ: Մենք ուժեղ ենք, քանի որ պատրաստ ենք լսել ու գնալ բարեփոխումների: Մենք ունենք քաղաքական կամք՝ ապահովելու համար բազմակարծություն, և պատահական չէ, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն ասում էր՝ ՀՀԿ-ի հաղթանակը կարևոր է ոչ թե նրա, այլ հայ հասարակության համար»,- ասաց նա:
Շարմազանովի խոսքով՝ իշխանություններին նորմալ ընտրությունն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 452 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՅԴ-ն ցուցակը ներկայացրեց ԿԸՀ

Այսօր Հայ հեղափոխական դաշնակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել համամասնական կարգով պատգամավորների թեկնածուների ցուցակը, որը ներկայացրել է ԿԸՀ նախկին անդամ Համլետ Աբրահամյանը:

ՀՅԴ-ն այս ընտրապայքարում հանդես է գալիս «Ազատություն, Արդարություն, Դաշնակցություն» կարգախոսով:

Հիշեցնենք, որ ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված են.

1.Վահան Հովհաննիսյան
2. Արմեն Ռուստամյան
3. Արտաշես Շահբազյան
4. Աղվան Վարդանյան
5. Արծվիկ Մինասյան
6. Կարինե Հարությունյան
7. Արմեն Բաբայան
8. Արամայիս Գրիգորյան
9. Միքայել Մանուկյան
10.Կարեն Շախմուրադյան
11. Ռուզաննա Առաքելյան
12. Արա Նռանյան
13. Արսեն Համբարձումյան
14. Գագիկ Գևորգյան
15. Վահրամ Թամազյան
16. Պետրոսյան Նունե
17. Մարտուն Մաթևոսյան
18. Իշխան Սաղաթելյան
19. Վարդան Ալեքսանյան
20. Լիլիթ Գալստյան
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 521 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ժառանգություն»-ն իր համամասնական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունն իր համամասնական ընտրացուցակը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Համամասնական ցուցակը ԿԸՀ են ներկայացրել «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ու «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ ներկայացված ցուցակում ընդգրկված են նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Համամասնական ցուցակի առաջին 5-յակը գլխավորում են.

1. Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգության» առաջնորդ)
2. Խաչատուր Քոքոբելյան («Ազատ դեմոկրատների» նախագահ)
3. Զարուհի Փոստանջյան («Ժառանգություն»)
4. Ալեքսանդր Արզումանյան («Ազատ դեմոկրատներ», ԱԳ նախկին նախարար)
5. Ռուբեն Հակոբյան («Ժառանգության» փոխնախագահ)

Առաջիկա ընտրություններում «Ժառանգությունը» թեկնածուներ է առաջադրել նաև մեծամասնական ընտրատարածքներում:

Ստեփան Սաֆարյան (թիվ 1 ընտրատարածք)
Զարուհի Փոստանջյան (թիվ 4 ընտրատարածք)
Արմեն Մարտիրոսյան (թիվ 6 ընտրատարածք)
Ռուբեն Հակոբյան (թիվ 9 ընտրատարածք)
Անահիտ Բախշյան (թիվ 12 ընտրատարածք)
Ռոբերտ Շահբազյան (թիվ 20 ընտրատարածք)
Գագիկ Մարգարյան (թիվ 21 ընտրատարածք)
Գառնիկ Սահակյան (թիվ 30 ընտրատարածք)

«Ազատ դեմոկրատներից» մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չեն առաջադրվել:
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 508 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ժառանգության» միասնական ցուցակը փլուզվեց

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով համամասնական ցուցակի շուրջ «Ազատ դեմոկրտաներ» և «Ժառանգություն» կուսակցությունների միջև թնջուկը երեկ ուշ գիշեր լուծում է ստացել: Համամասնական ցուցակում «Ժառանգություն» կուսակցութան առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներմուծած, այսպես կոչված, հանրային սեկտորի որոշ ներկայացուցիչների ոչ մի բացատրության չենթարկվող ներկայությունը մի քանի վայրկյանում ի չիք դարձրեց ամիսներ ի վեր «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև ամիսներ շարունակ տևած բանակցությունները:
Այս պահի դրությամբ, գրեթե բացառված է, որ «Ժառանգություն» կուսակցության ցուցակը նախկին տեսքով ներկայացվի ԿԸՀ-ին: Ստեղծված իրավիճակում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չի բացառում ընտրություններում առանձին մասնակցելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է համամասնական և մեծամասնական ընտրակարգով առաջադրումների՝ օրենքով սահմանված ժամկետը:
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 512 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Վալեքս» ընկերությունների խմբի անդամ «Բեյզ Մեթըլսը» շարունակում է հանրապետության ամենախոշոր հարկատուն մնալ եւ տնտեսության «հաշվեկշռում» յուրահատուկ դերակատարություն ունենալ։ Սակայն, ինչպես խոստովանում են մասնագետները, Դրմբոնի հանքավայրի պաշարներն անսպառ չեն։ Հետեւաբար չպետք է «հապաղել» այնքան, մինչեւ հանքաքարի արդյունահանման գործընթացը մի օր կանգ կառնի, ու երկրի ամենահսկա ձեռնարկությունը կկանգնի լուրջ խնդիրների առաջ։ Այս ճշմարտությունը քաջ գիտակցում են ինչպես ԼՂՀ իշխանությունները, այնպես էլ «Բեյզ Մեթըլս» ընկերության ղեկավարները։ Եվ պատահական չէ, որ բանակցությունների հիմքում վերջերս հիշյալ հիմնահարցը հաճախ է քննարկումների եւ մտահոգության առկա դարձել։
«Եվս մի քանի տարի Դրմբոնի հանքավայրը կծառայի իր նպատակին ու, բնականաբար, մեր առջեւ նոր խնդիրներ կծագեն,–ասում է «Վալեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը։–Առաջիկայում պահանջվում է լիովին մշակել պոչամբարը։ Հանքաքարի վերամշակման համար կառուցվել է նոր ֆաբրիկա, ուր այսօր արդեն տրվել է աշխատանքի մեկնարկը, եւ ակնկալիքները հուսադրող են։ Արտադրության ծավալների նվազում թուլ չի տրվել։ Միեւնույն ժամանակ չպետք է ձեռքներս ծալած սպասենք, թե ե՞րբ կսպառվեն վերջին պաշարները։ Հենց խնդրահարույց այս հարցի լուծման պատասխանը գտնելու նպատակով էր, որ մի քանի տարի առաջ ներկայիս հանքավայրի հարեւանությամբ գտնվող Ծաղկաշենի տարածքում մեր մասնագետները ձեռնամուխ եղան նոր հանքավայրերի որոնողական—հետազոտական աշխատանքներին։ Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ներկա արդյունքները գերազանցում են մեր սպասելիքները եւ պարզապես մնում է արագացնել պղնձի ու մոլիբդենի նոր հանքավայրերի շահագործման աշխատանքները»։
Ըստ ընկերության խմբի նախագահի, նախնական հաշվարկների համաձայն, Դրմբոնից ընդամենը 2 ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 585 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայրենիքին կարոտ շուրջ 30 ժողովուրդների պատմության մասին հիշեցնող բեռլինյան ցուցահանդեսում նաեւ հայերի ճակատագրի մասին պատմությունն է՝ իբրեւ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված եւ հայրենիքից աքսորված ժողովուրդ։ «Աքսորի դեմ կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Հայրենիքի կարոտ» խորագրով ցուցահանդեսն իր ներկայությամբ պատվել եւ բացման խոսք է ասել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Ներկա է եղել նաեւ ԳԴՀ—ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը։
Ցուցահանդեսը ներկայացնում է Եվրոպայի այն ժողովուրդների ճակատագիրը, որոնք 1900—2000 թվականներին բռնի տեղահանումների կամ աքսորի են ենթարկվել։ Այստեղ մեկ ցուցադրութամբ ամփոփվում եւ իմի են բերվում նախորդ տարիների երեք ցուցադրությունները միաժամանակ։ 2006—ի ցուցահանդեսում ներկայացված հայերի պատմության մասին տեքստն այն ժամանակ խմբագրվել եւ փոփոխությունների է ենթարկվել ցեղասպանագետ Թեսա Հոֆմանի կողմից, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեքշաբթի օրը բացված ցուցահանդեսում հայերին վերաբերող մասը ներկայացված է մինչ այժմ եղած ցուցահանդեսային նյութերի հիման վրա՝ ավելացված եւս մի քանի նյութեր։ «Բիլդ» պարբերականը գրում, որ գերմանա—թուրքական հարաբերությունների գլխին նոր սպառնալիք է կախվում, որովհետեւ ցուցահանդեսը հայերի հանդեպ թուրքական գործողություններն անվանում է ցեղասպանություն։
Հիմնադրամի նախագահ, Վտարանդիների միության ղեկավար, Բունդեսթագի Քրիստոնեա—դեմոկրատական միության պատգամավոր Էրիկա Շթայնբախն այս կապակցությամբ մեկնաբանել է. «Նման բնորոշում էր տրվում նաեւ 2006 թվականի ցուցահանդեսի ժամանակ։ Շփոթեցնող է, որ Թուրքիան մինչ օրս հարցի կապակցությամբ որեւէ կերպ ըմբռնում չի ցուցաբերում։ Բռնապետներին եւ մարդու իրավունքներ ոտնահարողներին ամբողջ աշխարհում պետք է նաեւ այսպես անվանել»։
Ցուցահանդեսին մա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 509 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամեն ընկեր իր գործն ունի. ՀՅԴ ներկայիս պատգամավորների մոտ կեսը շատ շուտով այլ «գործ» է ունենալու. նրանք ներառված չեն կուսակցության համամասնական ցուցակում։ ՀՅԴ—ում իրողությունը մեկնաբանում են, թե այդ պատգամավորների համար կուսակցական այլ հանձնարարություններ կան։
ՀՅԴ—ի դեպքում եւս համամասնական ցուցակ կազմելը երկար է տեւել՝ սկզբունքների ճշտում, մարտավարական հաշվարկներ. ի վերջո մրցունակության խնդիրն այս դեպքում առաջնահերթ է։ Ցանկն արդեն պատրաստ է. այն 85 անձից է կազմված, կուսակցության բյուրոյից այնտեղ միայն Վահան Հովհաննիսյանն է, ով էլ գլխավորում է ցուցակը։ Նրան հետեւում են Արմեն Ռուստամյանն ու Արտյուշ Շահբազյանը։ Այս պահի դրությամբ կուսակցությունը մեծամասնականով 8 առաջադրում է կատարել։

Կոալիցիա մտնելը  բացառված չէ

ՀՅԴ ցուցակի առաջին եռյակը երեկ լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նախընտրական գործողություններից եւ մարտավարական որոշ հարցերից։
Վահան Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ցանկի առաջին տասնյակում երիտասարդացման միտումներ կան։ Նա քվեարկության արդյունքներից «շատ լուրջ» ակնկալիք ունի եւ վստահ է, որ Դաշնակցության հաջորդ խմբակցությունն ավելի արդյունավետ է լինելու։
Արմեն Ռուստամյանն ասաց, որ կուսակցությունը 4 հիմնական ուղղություն է առաջնահերթ համարում՝ սոցիալական, տնտեսական, ժողովրդավարական եւ ազգային խնդիրներ։
Արտյուշ Շահբազյանն էլ խորհուրդ տվեց իրենց ցանկը չդիտել իբրեւ «ռեյտինգային» ցանկ. «Մեզ համար կարեւորն այն է, թե որ ընկերը որ պահին ինչ օգտակար աշխատանք կարող է կատարել»։
ՀՅԴ—ն հիմնական շեշտադրումը կատարելու է տնտեսական, սոցիալական խնդիրների վրա, սակայն՝ առանց «մեծ—մեծ կարգախոսներ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 476 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջարկելու է այնպիսի փոփոխություններ եւ ծրագրեր, որոնք ուղղված են լինելու քաղաքացիների հոգսերի եւ խնդիրների լուծմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀԿ Երեւանի ակտիվի հետ կուսակցության նախընտրական ծրագրի շուրջ քննարկումների ժամանակ։
«Պետությունն ունի բավարար կարողություններ այդ խնդիրները լուծելու համար, եւ մենք գիտենք դրա ճանապարհը։ Մեր թիվ մեկ փոփոխությունը վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, որը միտված է լինելու քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, ժամանակակից նոր աշխատատեղերի ստեղծմանը, որոնց եկամուտով քաղաքացին կկարողանա ապրել բարեկեցիկ կյանքով»,–ասաց վարչապետը։
Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղային քաղաքականություն։ 11 ոլորտներում մշակվելու են զարգացման ծրագրեր, որոնց արդյունքում էլ ստեղծվելու են արդիական աշխատատեղեր։
2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո Հայաստանում վերականգնվել է քաղաքական երկխոսության եւ համագործակցության մթնոլորտը։ «Մեր քաղաքական թիմի խնդիրն էր կառուցել համագործակցության կամուրջներ, վերակագնել մթնոլորտը մարտիմեկյան իրադարձություններից հետո։ Մենք մեր քաղաքացիների հետ մշտապես եղել ենք ազնիվ եւ արդար ու այսօր հասել ենք երկխոսության, համագործակցության մթնոլորտի վերականգնմանը»,–ասաց Տիգրան Սարգսյանը։
Հակառակորդին խաղաղությունը պարտադրվել է՝ բանակը մշտապես պետության ուշադրության կենտրոնում պահելու գնով։ «Զինված ուժերի մարտունակության խնդիրը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում։ Վերջին 4 տարիների ընթացքում բանակի մարտունակությունը բարձրացրվել է, քանի որ ներկրե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 518 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում ԱԺ—կառավարություն հարց ու պատասխանից հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին։
–Պարոն վարչապետ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ ՀՀԿ ցուցակով գործարարներ չեն առաջադրվելու, սակայն մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ։ Ո՞րն է դրա պատճառը։
–Մենք հավատարիմ ենք մեր հայտարարություններին։ Հանրապետական կուսակցության ցուցակով Ազգային ժողով ձեռներեցներ մուտք չեն գործելու։ Այդ սկզբունքը պահպանվում է։
Պատգամավորները, կառավարության անդամները եւ բարձաստիճան պաշտոնատար անձինք իրենց դիրքը չպետք է օգտագործեն իրենց սեփական բիզնեսի համար։ Ինչպե՞ս մենք կարող ենք դրան հասնել։ Հայաստանում մենք առաջին անգամ ընդունեցինք օրենք, որը հնարավորություն է տալու իրացնել սահմանադրական այդ նորմը, մենք ստեղծում ենք էթիկայի հանձնաժողով, որն իր հսկողության տակ է պահելու նորմի իրականացումը։
Դա նշանակում է, որ նախարարներն ու պատգամավորները էթիկայի հանձնաժողովին ներկայացնելու են հայտարարագիր իրենց ունեցվածքի եւ գույքի վերաբերյալ՝ մինչեւ այս կամ այն պաշտոնը ստանձնելը։ Մենք թիրախավորել ենք հինգ հարյուր բարձրաստիճան պաշտոնյաների։ Նրանք գտնվելու են ինչպես հանրության, այնպես էլ էթիկայի հանձնաժողովի հսկողության տակ։
Առաջին հերթին, եթե պաշտոնյան ստանձնում է պաշտոնը, ապա մենք պետք է իմանանք, թե ինչ ունեցվածքով է այն ստանձնում, եւ թե իր կառավարման տարիներին այդ ունեցվածքն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում, եւ որքանո՞վ է դա պայմանավորված իր պաշտոնական դիրքով կամ իր ունեցվածքի բնականոն աճով։
Այս ամենը պետք է գտնվի հանրության ուշադրության ներքո, որպեսզի գայթակղությանը՝ պաշտոնն օգտագործելու սեփական եկամուտների ավելացման համար, մենք օրենսդրորեն զսպաշապիկ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 513 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024