22.04.24
ՋՐԱՇԵՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրում օրերս մեկնարկել են խմելու ջրամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքները։ Ջրաշենում աշխատանքեների ավարտին կլինի 8000 գծամետր երկարությամբ ջրամատակարարման ներքին ցանց, որը կսպասարկի և որակյալ ջրով կապահովի շուրջ 150 տնտեսության։ Բնակավայրում աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 49,7 մլն․ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 19,9 մլն․ դրամ, իսկ պետությանը՝ 29,8 մլն․ դրամ։ Ինչպես արդեն նշել էինք այս աշխատանքներն ընդգրկելու են բոլոր բնակավայրերը և տեսանելի ապագայում համայնքում խմելու ջրի հարցը վերջնական լուծում կստանա։
|
|
19.04.24
ԿԱՅԱՑԵԼ Է ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Այսօր Մեծամորի մշակույթի տան նիստերի դահլիճում կայացավ Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 19-ի 5-րդ նստաշրջանի հերթական 5-րդ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը։Նիստի օրակարգում դրված էին՝ 1. Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի հաղորդման մասին,2. Մեծամոր համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման տեղական պլանը հաստատելու մասին,3. 1,1023 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին,4. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող 0,31171 հա հողամասը փոխանակելու մասին,5. Սեփականության իրավունքով ձեռք բերված 3 (երեք) անուն գույքը հաստատելու մասին,6. Նոր ժամկետով 0,03հա հողամասի կառուցապատման իրավունքով ...
Մանրամասն |
|
19.04.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ
|
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած մրցաշարում ոսկե մեդալ նվաճած ազատ ոճային ըմբիշ Ռազմիկ Եփրեմյանին։ 6 տարեկանից մարզական ուղին բռնած Ռազմիկը շարունակում է իր ճանապարհը զարդարել նոր նվաճումներով, այս անգամ առաջին հորիզոնականը զբաղեցնելով` օրեր առաջ Հայաստանում U-20 (մինչև 20 տարեկան) ըմբշամարտի երիտասարդների մրցաշարում։ Իր շնորհավորանքի խոսքում առաջին տեղակալը նշեց, որ հպարտությամբ է լցվում մեր համայնքի մարզիկների նման հաջողություններով։ «Նման ձեռքբերումները բացի ֆիզիկականից պահանջում են նաև հոգու տոկունություն»,- հավելել է առաջին տեղակալը։ Հանդիպման վերջում, Ռազմիկ Եփրեմյանը պարգևատրվել է շնորհակալագրով։
|
|
18.04.24
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԽՈՑԵԼԻ ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
|
Կայուն զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը, նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում՝ մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով:Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 18-60 տարեկան 2023թ. սեպտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված խոցելի կանայք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն ձեռնարկություն ստեղծելու մտադրություն:Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://drive.google.com/.../1pSfiT5eR86km6gPgTzBIUs.../viewՄասնակցության հայտի հղումը ստորև՝ https://docs.google.com/.../1FAIpQLSeebp7js.../viewformԾրագրին ...
Մանրամասն |
|
17.04.24
ՄԵԾԱՄՈՐԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
|
Մեծամոր համայնքը միացել է OGPLocal Open Government Partnership-ին, որի շրջանակում ակտիվ աշխատանք է իրականցվելու 140-ից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների և հազարավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանցի հետ: Բաց կառավարման գործընկերությունն ունի ազգային և տեղական շահագրգիռ կողմերին համախմբելու հնարավորություն՝ լուծելու համատեղ խնդիրները, ստեղծել կոալիցիաներ և առաջ մղել բարեփոխումները՝ տարածելով նորարարությունը տարբեր երկրներում: Սա Մեծամորի համար նշանակալի ձեռքբերում է: Բաց կառավարման գործընկերությունը բաց կառավարության ղեկավարներին հնարավորություն է տալիս ստեղծել կոալիցիաներ, որոնք կառաջարկեն փոփոխություններ իրենց համատեքստում, սովորել միմյանցից և համագործակցել ...
Մանրամասն |
|
16.04.24
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2024 թվականի ապրիլի 19-ին ժամը 16:00-ին Մեծամորի մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի կունենա Մեծամոր համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի հերթական 5-րդ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ Ավագանու նիստեր (mecamorcity.am)
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |