ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 15:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 30 » Ադրբեջանն արդեն անտանելի է դառնում /Իսկ ԵԽԽՎ—ն ողջունում է ՀՀ սահմանադրական փոփոխությունները/
15:11
Ադրբեջանն արդեն անտանելի է դառնում /Իսկ ԵԽԽՎ—ն ողջունում է ՀՀ սահմանադրական փոփոխությունները/

Փրկել սեփական կաշին՝ Հայաստանի վրա ցեխ շպրտելով. Ադրբեջանի այս քաղաքականությունը երբեք չի փոխվում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը եւս բացառություն չէր։ Նստաշրջանի շրջանակներում, որն անցկացվում է Ստրասբուրգում սեպտեմբերի 28—ից մինչեւ հոկտեմբերի 2—ը, ադրբեջանցիները կրկին փորձել են բարձր ամբիոնը ծառայեցնել իրենց շահերին։ Ադրբեջանը ներկայացնող Ռաֆայել Հուսեյնովը ՀՀ—ին մեղադրել է սահմանին դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու մեջ։ Ի պատասխան ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ Վահան Բաբայանը շեշտել է, որ ՀՀ—ի կողմից շփման գծում դիտորդական առաքելությունն իրականացվում է հավուր պատշաճի, եւ հենց Ադրբեջանն է խոչընդոտում դիտորդական առաքելության իրականացմանը։ Նա հայտարարել է ԼՂ հակամարտության ու հայ—ադրբեջանական սահմանին լարվածության մասին, ընդգծել է, որ Ադրբեջանը հրետանի է օգտագործել ոչ միայն Ղարաբաղում, այլ նաեւ Տավուշի մարզում, խոսել այն մասին, որ զոհերի շարքում կան խաղաղ բնակիչներ, եւ որ 4 հայ զինվորները զոհվել են սահմանից 5 կմ հեռավորության վրա, իսկ դրանից մեկ օր առաջ էլ զոհվել էին 3 կանայք՝ իրենց տան շեմին։ 
Բաբայանը սա ցուցադրական սադրանք է որակել եւ նշել, որ այդ կերպ Ադրբեջանը եւս մեկ անգամ փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը այդ երկրի ներսում առկա մարդու իրավունքների ոտնահարումներից։ Վահան Բաբայանը հորդորել է միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել Ադրբեջանի սադրիչ քայլերին ու համապատասխան արձագանք տալ, հակառակ դեպքում Ադրբեջանը կշարունակի սադրանքները, իսկ ՀՀ բանակը պատրաստ է հակազդել Ադրբեջանի քայլերին։
Սակայն Ադրբեջանի՝ եվրոպացիների ուշադրությունը իր ցանկացած ուղղությամբ շեղելու մտադրությունը հաջողությամբ չի պսակվել։ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ասել է, որ նիստից առաջ տեղի է ունեցել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի ավանդական մամլո ասուլիսը, որն առանձնացել է Ադրբեջանի հասցեին երբեւէ հնչեցրած խստագույն գնահատականներով։ Այդ թեման տեղ է գտել նաեւ լիագումար նիստի բացման խոսքում։ Բրասերը նշել է, որ իրավիճակն Ադրբեջանում վատացել է եւ շարունակում է վատթարանալ՝ ընդգծելով, որ բանտերում են բազմաթիվ իրավապաշտպաններ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Իսկ Իլգար Մամեդովի ազատման մասին Եվրադատարանի վճիռը Բաքուն համառորեն չի կատարում։ «Ընդհանրապես աշխատանքների առաջին օրը լի էր Ադրբեջանով, նախ բյուրոն եւ բոլոր քաղաքական խմբերը բավականին ակտիվ քննարկում էին նախընտրական իրավիճակը Ադրբեջանում՝ կապված երկրում գոյություն ունեցող իրավիճակի հետ, որը բազմիցս քննարկվել է, բայց անարդյունք, երկրորդ՝ բազմաթիվ պատվիրակների դժգոհությունն էր առաջացրել իսպանացի Գորդի Խուկլայի ղեկավարած նախընտրական դիտորդական առաքելությունը, որը եզրակացություն էր ներկայացրել կարծես միֆական երկրի մասին։ Նրանք առաջարկում էին ընդհանրապես հրաժարվել դիտորդական առաքելությունից, քանզի միջազգային կազմակերպությունների նկատմամբ մերժողական վերաբերմունքը հանգեցրել է նրան, որ դիտորդական առաքելությունից հրաժարվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ—ը։ Ադրբեջանական լոբբիստական բանակին ի վերջո հաջողվեց դիտորդական առաքելություն ուղարկելու որոշման հասնել, այնուամենայնիվ, մի շարք խմբերի պատգամավորներ քննարկում են դիտորդական առաքելությունից դուրս գալու հարցը։ Բյուրոյի զեկույցի ժամանակ ադրբեջանցի պատվիրակները իրենց մշտական դերի մեջ՝ բոլորին ձանձրացրած մեղադրանքներ հնչեցրին Հայաստանի դեմ՝ կրկնելով քսան տոկոս «օկուպացված տարածքի» ու «միլիոն փախստականների» մասին՝ փորձելով եվրոպական միգրանտների ալիքի վրա նորից բարձրացնել հարցը։ ԵԽԽՎ պատվիրակները արդեն հոգնել ու ձանձրացել են այդ ելույթներից եւ իրավացի հարց են տալիս, թե միլիարդներ ունեցող երկիրը, որ տարբեր առիթներով ու սպառազինությունների վրա այդքան գումարներ է ծախսում, ԵԽԽՎ է գալիս ու լաց է լինում, թե ինչ ծանր վիճակում են փախստականներն Ադրբեջանում»,–նշել է Նաղդալյանը։ 
Իսկ ադրբեջանցի պատվիրակների՝ Հայաստանի վերաբերյալ մեղադրանքներին պատասխանել է բյուրոյին զեկույցը ներկայացնող շվեյցարացի պատգամավոր, սոցիալիստների խմբի ղեկավար Անդրեաս Գրոսը։ Նա ադրբեջանցի պատվիրակ Հուսեյնովին ասել է, որ ԵԽԽՎ—ն այսօր Հայաստանը չի տեսնում որպես խնդրահարույց երկիր, պրոբլեմատիկ երկիրը ԵԽԽՎ—ի համար այսօր Ադրբեջանն է, եւ փակել է հարցը։
Նշենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցությունը թեկնածու է առաջադրել վեհաժողովի նոր նախագահի պաշտոնի համար, որին ընտրելու են 2016 թվականի հունվարին. թեկնածու է դարձել խմբակցության ղեկավար իսպանացի Պեդրո Ագրամունտը։ Ագրամունտը ԵԽԽՎ—ում է 2003 թվականից։ Նա առաջատար կոմիտեների (նախագահական, մշտական) մեծամասնության, ինչպես նաեւ վեհաժողովի կանոնադրական մարմնի՝ բյուրոյի անդամ է։
Պեդրո Ագրամունտը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, ով նաեւ Ադրբեջանի հարցով համազեկուցողն է։ Նա ԵԽԽՎ այն խորհրդարանականներից է, ում անունը եւս ընդգրկված է «Խավիարային դիվանագիտություն. ինչպես է Ադրբեջանը լռեցնում Եվրոպայի խորհրդին» զեկույցում։
Ստրասբուրգում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը նախօրեին կայացած նիստի ժամանակ ողջունել է Հայաստանի Հանրապետությունում անցկացվող սահմանադրական բարեփոխումները։ Երեկ հրապարակված հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է. «Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների առաջընթացը, որն անցկացվում է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ։ Այս համագործակցությունը հանգեցրել է այնպիսի տեքստի, որը Վենետիկի հանձնաժողովի տեսանկյունից ունի բարձր որակ եւ համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Հանձնաժողովը նմանապես ողջունում է նաեւ այն փաստը, որ սահմանադրական բարեփոխումները պետք է ընդունվեն հանրաքվեի միջոցով։ Կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին՝ մասնակցել հանրաքվեին եւ խորհրդակցություններին, որոնք դրա մի մասն են, եւ բոլոր քաղաքական շահագրգիռ կողմերին՝ ապահովել, որ հանրաքվեն անցկացվի ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխան»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 325 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024