ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 05:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 29 » Ադրբեջանը ձգտում է ձեռքերն ազատ պահել /Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին/
13:37
Ադրբեջանը ձգտում է ձեռքերն ազատ պահել /Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին/

Սեպտեմբերի 25—ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկրորդ հանդիպումն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Էդվարդ Նալբանդյանն, անընդունելի համարելով եւ դատապարտելով վերջին օրերին մարդկային զոհերի պատճառ դարձած Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի հրետանու օգտագործմամբ հրադադարի կոպտագույն խախտումները, ասաց. «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից եւ այդ առթիվ միջազգային հանրության՝ օր օրի ուժգնացող քննադատությունից ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետեւանքներով։ Այս սադրանքներով Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ինչպես մարդկային կյանքի, այնպես էլ իր կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ»։
Այնուհետեւ եռանախագահների առաջարկությամբ եւ նրանց ներկայությամբ հանդիպում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Անդրադառնալով սեպտեմբերի 25—ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ադրբեջանն է, որ շարունակաբար մերժում է իրավիճակի կայունացման, վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները ու, հետեւաբար, պարզ է՝ ում է ուղղված հայտարարության մեջ առկա ուղերձը։ Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն միտումնավոր չի ուզում լսել, թե ինչ է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը։ Բոլորին ամեն ինչում մեղադրում են, ձեւացնում են, թե կարգավորում են ուզում, բայց իրականում հակառակն են անում»,–ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը։
Նախարար Նալբանդյանը կարեւորեց, որ համանախագահները վերահաստատում են այն առաջարկությունը, ինչի վերաբերյալ բազմիցս իրենց համաձայնությունն են տվել Հայաստանը եւ Արցախը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Այն թույլ կտա առավել հստակ կերպով մատնանշել հրադադարի խախտման եւ միջադեպերի պատասխանատու կողմին։ «Ադրբեջանը հրաժարվում է, քանի որ ցանկանում է ձեռքերն ազատ պահել, միջազգային հանրության վերահսկողությունից դուրս գտնվելով՝ շարունակել իր սադրանքները շփման գծում եւ սահմանին»,–ասաց Հայաստանի արտգործնախարարը։
«Բաքուն մերժում է ոչ միայն վստահության ամրապնդմանն ուղղված եռանախագահների նախաձեռնությունները, այլեւ հրաժարվում է միջնորդների կողմից արված հիմնախնդրի կարգավորմանն ուղղված առաջարկություններից, որոնք հրապարակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում. նույնիսկ մերժում է դրանց մասին որեւէ հիշատակում, ինչը կրկին անգամ հստակ երեւաց ԵՄ արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին»,–ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը։
Համանախագահները, խորը մտահոգություն հայտնելով իրադրության կտրուկ լարման կապակցությամբ, շեշտեցին, որ իրավիճակի հետագա սրումն անթույլատրելի է։
Զրուցակիցները քննարկեցին եռանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցելության եւ նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 294 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024