ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 02:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 14 » ԱՄՆ—ը պաշտպանում է Մինսկի խմբի գործընթացը /ԼՂ հարցի որեւէ լուծում չի կարող բռնությունների կամ պատերազմի վրա հիմնված լինել/
14:42
ԱՄՆ—ը պաշտպանում է Մինսկի խմբի գործընթացը /ԼՂ հարցի որեւէ լուծում չի կարող բռնությունների կամ պատերազմի վրա հիմնված լինել/

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ով երկրորդ օրն է, ինչ աշխատում է Հայաստանում, երեկ առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ։
Նա նախ հայերեն է ողջունել, ապա ասել, որ երբ Հայաստանը նոր էր ձեւավորվում որպես անկախ պետություն, ԱՄՆ—ի պետքարտուղարությունում պատասխանատու է եղել Հայաստանի հետ կապված հարցերով։ Դեսպանն ընդգծել է, որ ուրախ է ստանձնելու ՀՀ–ում ԱՄՆ—ի դեսպանի աշխատանքը։
«Առավոտյան իմ հավատարմագրերը հանձնեցի ՀՀ նախագահին եւ ասացի, որ առաջին շաբաթներին ու ամիսներին ուզում եմ ավելի շատ լսել, սովորել, գաղափարների տեղեկանալ ու կարծիքներ իմանալ այն մասին, թե ինչպես կարող ենք զարգացնել հարաբերությունները, ինչպես հասնել մեր նպատակներին»,–նշել է նա։
Նորանշանակ դեսպանին ուղղված առաջին հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Հարցին, թե ԱՄՆ—ը տարածաշրջանում ո՞ւմ վրա է հենվում, եւ ի՞նչ է իր համար Ադրբեջանը, դեսպանը պատասխանել է. «Կարծում եմ, որ պետք է սկսենք այնտեղից, որ ԱՄՆ—ը պաշտպանում է ԼՂ խնդրի շուրջ բանակցային կարգավորման գործընթացը։ Որեւէ լուծում չի կարող հիմնված լինել բռնությունների կամ պատերազմի վրա, մեզ համար անհանգստացնող էր լարվածությունը եւ այն հռետորաբանությունը, որ ԼՂ հարցի շուրջ ձեւավորվում էր։ ԱՄՆ—ը պաշտպանում է Մինսկի խմբի գործընթացը՝ որպես լուծման լավագույն ուղի»։
Ռիչարդ Միլսն ընդգծել է,  որ Մինսկի խմբի գործընթացը միջնորդական գործունեություն է եւ այն չի կարող որեւէ մեկին որեւէ բան պարտադրել։
«ԱՄՆ—ը, Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան բռնության ցանկացած դրսեւորում դատապարտելով, քանի որ դա կողմերի ստանձնած պարտավորությունների խախտում է»,– ասել է նա։
Ինչ վերաբերում է ադրբեջանա—ամերիկյան հարաբերություններին, ապա դեսպանն ընդգծելէ, որ ԱՄՆ—ը հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ. «Մենք մեր գործընկերներ պետություններին ասում ենք ու մատնանշում, որ հակամարտությանը միայն խաղաղ լուծում կարող է լինել եւ Մինսկի խմբի շրջանակում»։
Ռիչարդ Միլսը նշել է, որ դեռեւս հայտնի չէ, թե ԱՄՆ—ից պաշտոնական մակարդակով ովքեր են մասնակցելու Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումներին. «ԱՄՆ—ի նախագահը պատիվ է ունեցել ստանալ հրավեր՝ մասնակցելու միջոցառումներին, Վաշինգտոնում իմ քննարկումների ժամանակ դեռեւս որոշում կայացված չէր, թե ով է մասնակցելու, ով ներկա կլինի այդ օրը Հայաստանում։ Երեկ եւ այսօր, ՀՀ ատգործնախարարի ու նախագահի հետ հանդիպումներին, նրանք նշեցին, որ կարեւոր է ԱՄՆ—ի բարձրաստիճան ներկայությունը։ Մենք կաշխատենք, որ հենց պարզ լինի, այդ մասին տեղյակ պահենք։ Մինչ այդ ԱՄՆ—ից բոլոր հետաքրքրվողները կկարողանան գալ, լինել այստեղ»։
Նրա խոսքով, շատ ու շատ ամերիկացիների գիտի, ում համար մեծ կարեւորություն ունեն այս միջոցառումները. «Ես՝ որպես դեսպան, եւ մեր դեսպանությունը ցույց կտանք աշխարհին, որ ԱՄՆ—ը Հայաստանի, հայ ժողովրդի կողքին է հիշատակելու 1915թ. այս սարսափելի ողբերգական իրադարձությունները, որոնց ժամանակ մեկ միլիոնից ավելի հայեր զոհվել ու տեղահանվել են։ Նաեւ ակնկալում ենք, որ շատ ամերիկացիներ այստեղ կլինեն իրենց հիշատակի տուրքը մատուցելու համար»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 410 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024