ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 15:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 19 » Առանձին համակարգ, որ կարգավորում է /էլեկտրաէներգետիկական ամբողջ համակարգը Օպերատորները կարող են անջատիչների հեռակա կառավարում կատարել/
15:27
Առանձին համակարգ, որ կարգավորում է /էլեկտրաէներգետիկական ամբողջ համակարգը Օպերատորները կարող են անջատիչների հեռակա կառավարում կատարել/

Էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման համար անհրաժեշտ է ոլորտում ունենալ մի համակարգ, որը կկարողանա արդյունավետ, տեսանելի ու դյուրին կառավարել ամբողջը։ Այդպիսի համակարգ կա. խոսքը Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման եւ կարգավարական կառավարման SCADA (Supervisory Control And Data Acquisition) համակարգի մասին է, որը, ինչպես բացատրում են մասնագետները, մեր երկրի էներգետիկ ոլորտի համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագիր է։ Սրա հիմնադրման սկիզբը 2010թ. եղավ, եւ նախատեսված էր մի քանի փուլով իրականացնել, ու այսօր արդեն այնքան բնականոն է գործում, որ առանց դրա այլեւս դժվար է պատկերացնել համակարգի աշխատանքը։
Որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, հակիրճ ասենք ոչ մասնագիտական լեզվով. SCADA—ն երկու տասնյակից ավելի համակարգեր ներառող մի ամբողջական համակարգ է, որ ապահովում է մեր երկրի ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավորումը։ Ու ինչպես ծրագրի շահառու «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության ինժեներներն են բացատրում, ու ինչի ականատեսն եմ եղել, կարգավարական կենտրոնում մեծ տեսապատ է (մոնիտոր), որտեղ երկրի բոլոր էլհամակարգերը առանձին—առանձին ու միասին կարծես շնչում են, քանզի տեսապատի վրա երեւում է էլեկտրաէներգետիկական ամբողջ համակարգը, ու նաեւ մանրամասն տեղեկատվություն կարող ես ունենալ յուրաքանչյուր օբյեկտի մասին։ Այլ կերպ՝ մինչեւ SCADA—ի ներդրումը, օրինակ, երբ վթարի հետեւանքով ազդանշան է եղել, անմիջապես չի զգացվել, որ այդ ազդանշանը հենց վթարի ազդանշանն է։ Հեռախոսով կապվել են համապատասխան օբյեկտին, ճշտումներ են արել, քննել, քննարկել, վերլուծել։ Իսկ հիմա, երբ համակարգը լիարժեք գործում է, տեղեկությունը ստացվում է 1—2 վայրկյանի ընթացքում, ու անմիջապես պարզ է դառնում, թե որ համակարգի որ էլեմենտն է անջատվել, պաշտպանական ինչ համակարգ է գործել եւ այլն։
Ի դեպ, ժամանակին ՀՀ կառավարության եւ միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջեւ կնքված «Էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգեր» վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՀ—ին տրամադրվել էր 5 մլրդ 399 մլն ճապոնական իեն (շուրջ 56 մլն ԱՄՆ դոլար) գումար՝ SCADA—ի առաջին փուլի իրականացման եւ 110 կՎ ենթակայանների վերականգնման նպատակով։ Վարկի պայմանները հետեւյալն էին. խորհրդատվական ծառայությունների համար մարման ժամկետը՝ 40 տարի, որից 10 տարին՝ արտոնյալ է (տարեկան տոկոսադրույքը՝ 0,75%), իսկ ապրանքների եւ այլ գնումների համար մարման ժամկետը 30 տարի է, որից 10 տարին եւս արտոնյալ է (տարեկան տոկոսադրույքը՝ 1,8%)։ Ինչեւէ, գործը սկսվեց, ու բոլոր ենթակայանները եւ կայանները ազգային կարգավարական կենտրոնի (ԱԿԿ) հետ կապվեցին բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի ամպրոպապաշտպան ճոպանի մեջ ներկառուցված 450 կմ ընդհանուր երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխով, 22 կմ ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխով, ինչպես նաեւ բարձր հաճախականային կապուղիներով, որոնց միջոցով ենթակայաններից եւ կայաններից տվյալները մեծ արագությամբ ու բարձր ճշտությամբ տեղափոխվում են ԱԿԿ։ Հիմնվելով իրական ժամանակում հավաքագրված տվյալների վրա՝ հնարավոր է դառնում առավել արդյունավետ իրականացնել էներգահամակարգի կառավարումն ամբողջությամբ, կատարել համակարգի ռեժիմների, կայունության, կարճ միացման հոսանքների եւ այլ հաշվարկներ, օրական, ամսական եւ տարեկան ռեժիմների ու բեռերի կանխատեսումներ, ինչպես նաեւ իրականացնել օբյեկտներում տեղադրված էլեկտրական սարքավորումների հեռահար կառավարումը ԱԿԿ—ից։ Դեռ առաջին փուլում SCADA համակարգի միջոցով ԱԿԿ արդեն հաղորդվում էին ընդհանուր առմամբ 7644 ազդանշաններ։ Նշված տեղեկատվությունն արտապատկերվում է օպերատորների մոնիտորների եւ մեծ տեսապատի վրա, ինչպես նաեւ արխիվացվում էր եւ է հատուկ սերվերներում։
Ինչեւէ, այսօր կարող ենք արձանագրել, որ SCADA—ի շնորհիվ էլեկտրաէներգետիկ համակարգի կառավարումը դառնում է ճկուն, դյուրին։ Օրինակ, միացությունների գերբեռնման ժամանակ, ինչպես նաեւ անջատումների դեպքում համակարգը փոխում է այդ միացության գույնը՝ դրա վրա ինքնըստինքյան հրավիրելով օպերատորի ուշադրությունը։ Վթարային ռեժիմներում էկրանի վրա բացվում են պատուհաններ, որտեղ առանձնացվում է վթարված միացությունը, նշվում են վթարից հետո համակարգում կատարված իրադարձությունները, միաժամանակ առաջարկելով (հուշելով) օպերատորին՝ կատարելու գործողությունների ճշգրիտ ընտրություն։ Դա հանգեցնում է վթարների լոկալացմանը եւ սպառիչների հոսանքազրկման տեւողության նվազմանը։ Առանձին պարամետրերի համար հնարավոր է սահմանել տատանումների թույլատրելի չափաբաժիններ, որոնց խախտման դեպքում օպերատորն անմիջապես կտեղեկացվի։ Եվ ամենակարեւորը՝ համակարգը թույլ է տալիս նաեւ օպերատորներին կատարելու անջատիչների հեռակա կառավարում ԱԿԿ—ից։
Հավելենք, որ համակարգում ներդրված են հատուկ ծրագրեր, որոնց միջոցով, ասենք, հնարավոր է կատարել էլեկտրական հոսքերի վերաբաշխում՝ կորուստների նվազեցման նպատակով։ Կամ՝ հնարավոր է օպտիմալացնել արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Կամ՝ կարելի է կատարել բեռի եւ էլեկտրաէներգիայի առավել ճշգրիտ կանխատեսումներ, ինչպես նաեւ համարգի կայունության հաշվարկներ։ SCADA—ն, այսպես ասենք, մի աշխատաձեւ էլ ունի. օպտիկական կապի օղակներ, որոնք թույլ են տալիս օղակի մի կողմի վթարի դեպքում տեղեկությունները հաղորդել այլ ուղղությամբ։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ 
Լուսանկարը՝ հեղինակի

Լուսանկարում մեծ տեսապատից մի հատված է, որտեղ երեւում են 
Հրազդան ՋԷԿ—ը, Քանաքեռ ՀԷԿ—ը

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 454 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024