ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 07:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 2 » Արցախում մեկնարկել են տոնական միջոցառումները /Խաղաղության եւ արիության դասերին հաջորդեց Վերդիի «Ռեքվիեմը»/
15:17
Արցախում մեկնարկել են տոնական միջոցառումները /Խաղաղության եւ արիության դասերին հաջորդեց Վերդիի «Ռեքվիեմը»/

Սեպտեմբերի 1—ին Արցախում մեկնարկել են հայկական երկրորդ հանրապետության հռչակման 24—րդ տարեդարձին նվիրված միջոցառումները։ 
Հատկանշական է, որ տոնակատարությունները զուգադիպել են նոր ուսումնականի հետ եւ, բնականաբար, Գիտելիքի օրվա կապակցությամբ ուսումնական հաստատություններում կազմակերպված անդրանիկ պարապմունքը հիշարժան իրադարձության խորհուրդն էր բովանդակում։ Իսկ արիության դասը մայրաքաղաքի դպրոցներում վարում էին Ազգային ժողովի պատգամավորներ ու կառավարության անդամներ, պետական գերատեսչությունների պատասխանատուներ, արցախյան շարժման վետերաններ ու ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, գրողներ ու արվեստագետներ։ Որպես ավանդույթ, պարապմունքները սկսվում էին ազատագրական պայքարում նահատակված շրջանավարտների «Փառքի սրահի» ծաղկեպսակադրությամբ։ Ելույթներում վերարժեւորվում էր հերոսների անցած մարտական ուղին՝ օրհնանքի եւ բարեմաղթանքների խոսքերը մարդկանց շուրթերին։ Ու ավելի էր ընդգծվում անկախության օրվա խորհուրդը։
Արցախի մայր բուհում, ուր սկզբնավորվել են շարժման հետ կապված առաջին երթերն ու հանրահավաքները, արիության դասը վարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Ամենուր տոնական տրամադրություն էր, անցկացվեցին մարզամշակութային տարբեր միջոցառումներ՝ համերգներ, Արցախի նկարիչների ստեղծագործությունների ցուցադրում, սպորտային տարբեր մրցումներ։ Ասֆալտի վրա, ընդարձակ կտավներով, հանդես գալու եւ իրենց շնորհքը ցուցադրելու հնարավորություն էր ընձեռվել եւ փոքրիկ նկարիչներին, որոնց գունեղ պատկերացմամբ հրապարակներում եւ զբոսայգիներում Արցախի խաղաղությունն էր «վրձահարվում»։
Տոնը նշանավորվել է եւս մեկ հաճելի իրադարձությամբ։ Հանրապետության հռչակման տարեդարձի կապակցությամբ նախագահի նստավայրում հյուրընկալվել էին պետական այրեր, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, արցախյան ազատամարտի վետերաններ, հյուրեր՝ Երեւանից ու արտերկրից։ ԼՂՀ ղեկավար Բակո Սահակյանը հանդիսավոր պայմաններում պետական պարգեւներ հանձնեց հանրապետության ազատության եւ անկախության համար պայքարում աչքի ընկած ՊԲ մի խումբ սպաների եւ շարքային զինվորների, ազատամարտի մասնակիցների, տարբեր բնագավառներ ներկայացնող վաստակաշատ անձանց։ 
Պարգեւատրվածների շարքում են ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ով արժանացավ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ում համար Գիտելիքի օրը կրկնակի խորհրդանշական էր. նա պարգեւատրվել է «Վաչագան բարեպաշտ» մեդալով։ ԼՂՀ նախագահի հրամանագրով «Վաչագան բարեպաշտ» մեդալի են արժանացել նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։ Բակո Սահակյանը ջերմորեն շնորհավորել է ներկաներին պետական պարգեւների արժանանալու, ինչպես նաեւ ԼՂՀ հռչակման 24—րդ տարեդարձի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ եւ երջանկություն անձնական կյանքում։
Երեկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կայացել է Ջ. Վերդիի «Ռեքվիեմ» օպերայի՝ արցախյան պրեմիերան, որին ներկա են գտնվել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։ Երաժշտասեր հասարակության կողմից դասական ստեղծագործության բարձրարվեստ կատարումն ընդունվել է ծափահարություններով, մեծ ոգեւորությամբ։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 374 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024