ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 01:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 2 » Արդյունավետ գործունեությունը՝ առաջընթացի գրավական /ՀՀ գլխավոր դատախազը Կիպրոսի ու Մոլդովայի հետ ստորագրեց համագործակցության ծրագիր/
13:48
Արդյունավետ գործունեությունը՝ առաջընթացի գրավական /ՀՀ գլխավոր դատախազը Կիպրոսի ու Մոլդովայի հետ ստորագրեց համագործակցության ծրագիր/

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Չեխիայի, Վրաստանի, Մոլդովայի ու Կիպրոսի գլխավոր դատախազները, Չինաստանի ու Բելառուսի դատախազությունների պատվիրակություններ՝ գլխավոր դատախազների տեղակալների ղեկավարությամբ, ԱՊՀ անդամ—պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի ու Դատախազների միջազգային ասոցիացիայի պատվիրակություններ։ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Դատախազության աշխատողի օրվա եւ կառույցի կազմավորման 95—ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա պետությունների դատախազությունների ու միջազգային կազմակերպության պատվիրակություններին։
Ա. Հովսեփյանը Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին պարգեւատրել է դատախազության 95—ամյակի հուշամեդալով, իսկ պատվիրակության որոշ ներկայացուցիչների նաեւ ՀՀ դատախազության պատվավոր աշխատողի կոչումով։ Երեւանում հանդիսավոր նիստ է անցկացվել Դատախազության կազմավորման 95— ամյակին նվիրված, որի ժամանակ ընթերցվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը. «Հարգելի՛ դատախազներ,
Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանում դատախազական ծառայության 95—ամյակի եւ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ։
Հայաստանի դատախազությունը գրեթե մեկդարյա իր տարեգրությամբ պատվով է իրականացրել իր լիազորությունները, երկրում ապահովել օրինականությունն ու իրավակարգը, իսկ նորանկախ Հայաստանում իր ուշադրությունը բեւեռել է նաեւ մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վրա։
Այսօր էլ դատախազությունը շարունակում է պատասխանատվության զգացումով կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունները եւ հաջողությամբ դիմագրավել ժամանակի մարտահրավերներին։ Դատախազության համակարգում շատ են բանիմաց, հմուտ ու նվիրյալ դատախազները, որոնց արդյունավետ գործունեությունը դատախազության հետագա հաջողությունների եւ, վերջին հաշվով, երկրի առաջընթացի գրավականն է։
Գոհունակությամբ պետք է նշել, որ Հայաստանի դատախազությունը ակտիվորեն ներգրավվել է անդրազգային այնպիսի հանցագործությունների դեմ պայքարում, ինչպիսիք են փողերի լվացումը եւ թրաֆիքինգը։ Այդ բնագավառում Հայաստանի առաջընթացն արձանագրել են նաեւ միջազգային կառույցները, որոնց հետ համագործակցության դրական փորձ է ձեւավորվել։ Խրախուսելի է նաեւ, որ Հայաստանի դատախազությունը բազմաթիվ երկկողմ համաձայնագրեր է կնքել արտասահմանյան երկրների համապատասխան կառույցների հետ։
Կրկին շնորհավորելով հոբելյանի եւ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական դժվարին ծառայության մեջ եւ առողջություն ձեզ եւ ձեր ընտանիքներին»։
Աղվան Հովսեփյանը նույն օրը Մոլդովայի իր գործընկերոջ հետ ստորագրել է երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ծրագիր՝ ի լրումն հունվարի 29—ին ստորագրված հուշագրի։ Հայաստանի ու Կիպրոսի գլխավոր դատախազները եւս ստորագրել են համագործակցության հուշագիր։
Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը նշել է, որ իր երկրում մեծաթիվ հայկական համայնք կա, ինչը բարեկամական հարաբերությունների խթան է։ «Հուսով եմ, որ փոխըմբռնման հուշագիրը կամրապնդի երկու դատախազությունների միջեւ հետագա իրավական համագործակցությունը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասել է Կիպրոսի գլխավոր դատախազը։
Մոլդովայի գլխավոր դատախազ Գուրին Կորնելիուսը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցության ծրագրի ստորագրումը կխթանի երկկողմ փոխգործակցությունը։ «Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նոր բարձունքների է հասցնում մեր համագործակցությունը»,– ասել է Մոլդովայի գլխավոր դատախազը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 448 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024