ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 3 » Բացվում են լավ հեռանկարներ /Հայաստան—ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ասոցացման պայմանագրի «լայթս» տարբերակն է/
14:28
Բացվում են լավ հեռանկարներ /Հայաստան—ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ասոցացման պայմանագրի «լայթս» տարբերակն է/

Հայաստանի համար Եվրամիությունը անվտանգության եւս մեկ երաշխավոր է

2015թ. դեկտեմբերից սկսված ՀՀ—ԵՄ մեկ տարվա ինտենսիվ բանակցություններն օրերս ավարտվեցին։ Արդյունքում այսօր արդեն համաձայնեցված է նոր փաստաթուղթ՝ Հայաստանի հետ համագործակցության շրջանակային համաձայնագիրը, որը, բնականաբար, տարբերվում է մինչեւ 2013 թվականը բանակցվող ասոցացման համաձայնագրից, քանի որ այս անգամ բանակցություններն ընթացել են այն գիտակցումով, որ Հայաստանն այլ ինտեգրացիոն համակարգի անդամ է։ 
Համաձայնագիրը հավանաբար կստորագրվի մայիսին, եւ բարեփոխումների նոր ազդակ կդառնա։
Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակը հայտարարություն է արել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Խոսնակի հայտարարության մեջ ասվում է. «Ֆրանսիան ողջունում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների ավարտը։ Այդ մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը սույն թվականի փետրվարի 27—28—ը ՀՀ նախագահի՝ Բրյուսել կատարած այցի առիթով։
ՀՀ նախագահի մարտի 8–9–ը Ֆրանսիա կատարելիք պաշտոնական այցից մի քանի օր առաջ կնքված սույն համաձայնագիրը պատասխանում է ԵՄ—Հայաստան հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ 2014 թվականի մայիսին Հայաստանում Ֆրանսիայի նախագահի արած կոչին։
Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի խորացնելու ԵՄ—Հայաստան քաղաքական երկխոսությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավական պետության նկատմամբ ունեցած մեր ընդհանուր համակրության շուրջ։ Այն դյուրին կդարձնի համագործակցության զարգացումը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում, նպաստավոր նոր հնարավորություններ կստեղծի առեւտրի եւ ներդրումների համար, դրանով իսկ ապահովելով ֆրանսիական եւ եվրոպական աշխարհագրական նշումների պաշտպանությունը»։
«Հայաստան—Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի տեքստից գրեթե ամբողջությամբ հանվել են ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին դրույթները»,—ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։
«Մենք այսօր ստեղծում ենք գործընկերության մի համաձայնագիր, որտեղ, ինչպես Դոնալդ Տուսկը հայտարարեց, շեշտը դրվում է էներգետիկայի եւ որոշ հակակոռուպցիոն համակարգերի վրա։ Հայաստանն իր վրա է վերցնում ինչ—ինչ պարտավորություններ, օրինակ՝ դատական համակարգը բարելավելու տեսանկյունից»,–նշել է նա։
«Հայաստան—Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կտա ՀՀ—ին ամրապնդելու իր ինքնիշխանությունը, ինչպես նաեւ անվտանգությունը»,—կարծում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։ Նրա խոսքով, այս փաստաթուղթը առաջ է նախկինում եղած փաստաթղթերից։
«Այս փաստաթուղթը շատ մոտ է ԵՄ ասոցացման համաձայնագրի բովանդակությանը։ Առեւտրի եւ ներդրումների վերաբերյալ դրույթով առնվազն հիմք է ստեղծվում խորը եւ համապարփակ առեւտրի համար։ Սա շատ կարեւոր է, քանի որ մենք այժմ ունենք մի իրավիճակ, երբ ԵԱՏՄ անդամակցության համատեքստում ամռանը նախատեսվում է Մաքսային օրենսգրքի ընդունումը»,—նշել է Եղիազարյանը։
Նրա խոսքով, ամենակարեւորն այն է, որ ԵՄ—ն  մեզ համարում է ընդհանուր տնտեսական, քաղաքական, մշակութային, իրավական տարածքի մաս։ Հայաստանի համար բացվում են լավ հեռանկարներ եւ ի դեմս ԵՄ—ի Հայաստանը ձեռք է բերում սեփական անվտանգության եւս մեկ երաշխավորի։ «Ստորագրվելիք նոր փաստաթղթով մեզ հատկապես հետաքրքրում է ոլորտային համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ավիացիայի ոլորտներում։ Համոզված եմ, որ նոր համաձայնագրով էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառները Հայաստանում կարող են ստանալ նոր ծավալներ ու թափ»,–ասել է տնտեսագետը։
«Հայաստան—ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ասոցացման պայմանագրի «լայթս» տարբերակն է։ Բայց քանի որ Հայաստանը տարիներ առաջ դարձել է ԵԱՏՄ անդամ, աշխարհաքաղաքական կոնտեքստը փոխվել է։ Այժմ այս փաստաթուղթն առավելագույնն է, ինչ կարող էինք ստանալ նման աշխարհաքաղաքական իրավիճակում»,–ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։
Նա միաժամանակ նշել է՝ մնում է հուսալ, որ ստորագրվելիք փաստաթուղթը միտված կլինի Հայաստան—ԵՄ կապերի ամրապնդմանը՝ նպաստելով կողմերի միջեւ ինստիտուցիոնալ հարաբերությունների խորացմանը։
«Քաղաքական իրականությունը փոխվեց, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ։ Բայց մենք պետք է հասկանանք, որ Եվրամիության հետ նոր փաստաթղթի ստորագրման գործընթացն արագացավ միմիայն ԵՄ—ի ճկունություն ցուցաբերելու պատճառով։ Պետք է հասկանանք, որ այս փաստաթուղթը չի պարունակում անվտանգային այնպիսի տարրեր, որոնք կանհանգստացնեին Ռուսաստանին եւ կհարուցեին նրա խանդը։ Իհարկե, տեսական առումով Հայաստանը 2013—ի սեպտեմբերի 3—ին կարող էր այլ որոշում ընդունել։ Դա, սակայն, անվտանգային եւ մի շարք խնդիրներ կհարուցեր»,–շեշտել է Սերգեյ Մինասյանը։
Փորձագետը քիչ հավանական է համարել ֆորս—մաժորի հնարավորությունը, որը կկասեցնի փաստաթղթի հնարավոր ստորագրումը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ ԵՄ—ի հետ ստորագրվելիք համաձայնագիրը կարեւոր նշանակություն ունի հատկապես արտաքին հարաբերությունների հավասարակշռման տեսանկյունից, քանի որ ուժեղացնում է արտաքին գործընկերների հետ հարաբերությունները։ hhpress.am

Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 320 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024