ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 22:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 28 » Բանակցություններին այլընտրանք չկա /ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մի շարք ողջամիտ պլաններ կան/
11:54
Բանակցություններին այլընտրանք չկա /ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մի շարք ողջամիտ պլաններ կան/

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցային սեղանին կան մի շարք ողջամիտ պլաններ, որոնց շուրջ պետք է կողմերը բանակցեն եւ լուծումներ գտնեն։ 
Երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը. «Միգուցե, այդ պլանները վերջնական չեն, բայց դրանք շրջանառվում են, ինչը նշանակում է, որ բանակցությունները պետք է շարունակվեն դրանց շուրջ»։
Նա կարեւորել է, որ հակամարտող կողմերի քաղաքական առաջնորդները քաղաքական կամք դրսեւորեն եւ վերադառնան բանակցություններին։ Նրա խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար հարկավոր է, որպեսզի հակամարտող կողմերն աշխատեն կարգավորման պլանների շուրջ։
Հոգլանդն անդրադարձել է հարցին՝ շրջանառության մեջ կա՞ «լավրովյան» կոչվող կարգավորման պլան։ Նա նշել է, որ իրենք «լավրովյան պլան» արտահայտությունը չեն օգտագործում. «Մենք այդ արտահայտությունը չենք օգտագործում։ Կա պլան, որը շրջանառվում է. այն բաղկացած է երեք մասից, սակայն այս պահին տեղին չէ, որ ես մանրամասներ ներկայացնեմ դրա վերաբերյալ։ Կողմերը դրանց շուրջ աշխատում են»։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ապագայում կհանդիպեն՝ երկու երկրների նախագահների հանդիպում նախապատրաստելու համար։ «Կան բարձր մակարդակով հանդիպումների պայմանավորվածություններ։ Մենք եւ մեր քաղաքական ղեկավարները փորձում ենք գտնել միջավայրը, որտեղ կարող են տեղի ունենալ այդ հանդիպումները։ Այս պահին գործընթաց կա, դա գաղտնիք չէ։ Կարծում ենք, որ մոտ ապագայում երկու արտգործնախարարները կհանդիպեն՝ նախագահների հանդիպում պատրաստելու համար։ Դիվանագիտական գործընթացներն այս պահին ընթանում են»,–նշել է Հոգլանդը։
Նրա խոսքով՝ հակամարտող կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ եւ բաց խոսեն, հասկանան, թե ինչպես կարելի է հասնել հակամարտության խաղաղ կարգավորման։ Հոգլանդն ընդգծեց, որ պետությունների ղեկավարները կարող են հանդես գալ պատերազմի, բռնության կոչերով, սակայն դրանք պետք է մնան ընդամենը բառեր ու երբեք չվերածվեն գործողության։ «Մեր խնդիրն էլ հենց դա է՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կհանգեցնեն խաղաղության։ Դրա համար կողմերը պետք է բանակցեն եւ բաց խոսեն միմյանց հետ»,–ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը։
Նա հավելել է, որ իրենք կապի մեջ են հակամարտության բոլոր կողմերի հետ. «Վաղը մենք Լեռնային Ղարաբաղ ենք ուղեւորվում, հանդիպելու ենք Ստեփանակերտի իշխանությունների հետ։ Մենք չենք կարող բռնությունները որպես լուծում դիտարկել այս երկար շարունակվող խնդրի համար։ Բռնությունը ելք չէ, մենք պետք է փորձենք ամենադրական լուծումները գտնել։ Մեր խնդիրն այն է, որ աշխատենք միասին, միմյանց հետ կանգնենք եւ խրախուսենք բանակցային գործընթացը, որպեսզի այն շարունակվի»։
Ռիչարդ Հոգլանդը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե համանախագահները մշտապես հանդես են գալիս հակամարտող կողմերի միջեւ հավասարության նշան դնող հայտարարություններով, երբ ակնհայտ է, թե որ կողմն է լարվածություն առաջացնում շփման գծում, նշել է. «Դուք ասում եք, որ մենք մեր հայտարարությունները թիրախային չենք ներկայացնում։ Մենք շատ լավ գիտենք, թե իրականում ինչ է տեղի ունենում, սակայն որպես միջազգային միջնորդներ, մենք պետք է մի փոքր տարածություն պահենք, որպեսզի կողմերից մեկին չնեղացնենք, քանի որ այդ դեպքում միջնորդություն իրականացնելու հավանականությունը կարող է խաթարվել։ Մենք չենք ցանկանում, որ այդ դուռը փակվի, մենք ուզում ենք, որ այդ դուռը միշտ բաց մնա»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանում այդ երկրի ղեկավարության հետ հանդիպումներում վերահաստատել են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը, նշել է Ռիչարդ Հոգլանդը։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 288 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024