ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 18:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 28 » Բարեկամ երկրները կշարունակեն աջակցել միմյանց /ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆիի այցը Հայաստան/
10:08
Բարեկամ երկրները կշարունակեն աջակցել միմյանց /ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆիի այցը Հայաստան/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջունելով հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ հանրապետության նախագահը կարեւորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, հայ—իրանական հարաբերությունների օրակարգը եւ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու լավ հնարավորություն են։
Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2013 թվականին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր այցը եւ նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հանդիպումն ու պայմանավորվածությունները, որոնց իրագործման, ինչպես նաեւ բարեկամ Իրանի հետ հարաբերությունները մշտապես նորոգելու եւ խորացնելու հարցում Հայաստանը պատրաստակամ է ու շահագրգիռ։
Արտգործնախարար Զարիֆն ընդգծել է, որ հայ—իրանական հարաբերությունները կարող են աշխարհի համար լավ օրինակ լինել, թե ինչպես մահմեդական եւ քրիստոնեական երկրները կարող են կողք կողքի խաղաղ համակեցություն ունենալ։ Նա նշել է, որ Իրանը եւս շահագրգիռ է առանց սահմանափակումների բոլոր ոլորտներում զարգացնել բարեկամ եւ վստահելի գործընկեր Հայաստանի հետ հարաբերությունները։
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են տնտեսական համագործակցության հարցերը եւ հատկապես նախանշված խոշոր ծրագրերի իրականացման գործում հետեւողական աշխատանքը, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ իր ազդեցությունը կունենա այլ ոլորտներում հարաբերությունների առավել սերտացմանը։
ՀՀ նախագահը եւ Իրանի արտգործնախարարն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի եւ միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայման եւ տեւական կայունության ու խաղաղության հասնելու համար, նրանց կարծիքով, չափազանց կարեւոր է միմյանց աջակցելը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 360 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024